Սուրեն. «Եթե բադ պահեմ, անունը կդնեմ Բադիկ» - Mediamax.am

exclusive
2944 դիտում

Սուրեն. «Եթե բադ պահեմ, անունը կդնեմ Բադիկ»


Սուրեն, 4 տարեկան
Սուրեն, 4 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրեն, 4 տարեկան
Սուրեն, 4 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրեն, 4 տարեկան
Սուրեն, 4 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրեն, 4 տարեկան
Սուրեն, 4 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Մանկաբառ» հատուկ նախագիծը, որում գրի ենք առնում երեխաների հետաքրքիր մտքերը:

***

Սուրեն, 4 տարեկան. Երբ մեծանա, ուզում է դառնալ ատամնաբույժ

Մի հատ ծակ ատամ ունեմ, բայց դեռ ատամնաբույժի չեմ գնացել:

Աղջիկների հետ ընկերություն չեմ անում: Չեմ ուզում ու չեմ սիրում:

Կարտոֆիլի սաղ ձեւերից կուտեմ: Մեկ էլ թթու եմ սիրում:

Կուզենայի կախարդական փայտիկ ունենայի: Նենց կկախարդեի, որ տները, ծառերը, ծաղիկները շատ մեծ դառնային:

Տանը փոքր քույրիկ ունեմ: Ես իրա հետ չեմ կռվում. ինքն ա իմ հետ կռվում:

Կենդանիներից բադ եմ սիրում: Եթե բադ պահեմ, անունը կդնեմ Բադիկ:

Մասիս սարը մեր սարն ա, բայց թուրքերի սահմանում ա: Որ մեծանամ, կբարձրանամ իրա գագաթին:

Սիրում եմ շախմատ խաղալ՝ սեւերով: Ամենալավ քարերն էլ ձին ու նավակն են:

Սովորել եմ մեր դրոշի գույները ու գիտեմ զինանշանի վրա որ կենդանիներն են՝առյուծն ու արծիվը: Նրանք երկուսն էլ թագավոր են:

Գրի առավ Աննա Բուբուշյանը
Լուսանկարեց Էմին Արիստակեսյանը

Շնորհակալություն ենք հայտնում Աշտարակի «Մանուշակ» մանկապարտեզին:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին