Մարիամ. «Երազում եմ իսկական միաեղջյուրի հանդիպել» - Mediamax.am

exclusive
2445 դիտում

Մարիամ. «Երազում եմ իսկական միաեղջյուրի հանդիպել»


Մարիամ, 5 տարեկան
Մարիամ, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ, 5 տարեկան
Մարիամ, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ, 5 տարեկան
Մարիամ, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ, 5 տարեկան
Մարիամ, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ, 5 տարեկան
Մարիամ, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ, 5 տարեկան
Մարիամ, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ, 5 տարեկան
Մարիամ, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Մանկաբառ» հատուկ նախագիծը, որում գրի ենք առնում երեխաների հետաքրքիր մտքերը: 

***

Մարիամ, 5 տարեկան. Երբ մեծանա, ուզում է դառնալ ցածր դասարանների ուսուցչուհի:

Մենք արդեն ավագ խումբ ենք, ու էլ չենք քնում, բայց որ հոգնում ենք՝ պառկում, հանգստանում ենք:

Սպասում եմ ամառը գա, որ գնամ շոգ տեղ:

Ուզում եմ լողալ սովորեմ, որ ծովի ալիքներից չվախենամ:

Ես միաեղջյուր խաղալիք ունեմ, իրա անունը Լիզա է: Մի հատ ուրիշ տղա ձի Լիզայի կոտոշը վնասել ա, ես էլ դեղ եմ քսում, որ բուժվի:

Երազում եմ իսկական միաեղջյուրի հանդիպել: Գազանանոցում չեմ տեսել, երեւի պետք ա անտառում փնտրել:

Ընկերությունը լավ բան է:

Մանկապարտեզում իմ երկու սիրելի ընկերները Գրիգորն եւ Ռաֆայելն են:

Չեմ սիրում, երբ քույրիկիս հետ շուտ ենք պառկում քնելու: Մաման չի թողնում մուլտիկ նայենք, ասում ա՝ վաղը մանկապարտեզ պիտի գնաք, բայց ես իրա հետ համաձայն չեմ:
 
Հորեղբայրս ինձ շունիկ ա խոսք տվել, որ պապիկի տանը պահեմ: Անունը կլինի  Աքելա: Աքելան՝ Մաուգլիի մասին մուլտիկի մեջի գայլն է: 

Սիրում եմ շոկոլադե պաղպաղակ, բորդո գույնը եւ Հաֆ անունով փիսիկի մասին հեքիաթը:

Գրի առավ Աննա Բուբուշյանը
Լուսանկարեց Էմին Արիստակեսյանը

Շնորհակալություն ենք հայտնում «Հրաշք մանկիկ» մանկապարտեզի տնօրինությանը՝ նախագծին աջակցելու համար:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին