Անահիտ. «Ամենամոտ ընկերս քեռիս է» - Mediamax.am

exclusive
2291 դիտում

Անահիտ. «Ամենամոտ ընկերս քեռիս է»


Անահիտ, 6 տարեկան
Անահիտ, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ, 6 տարեկան
Անահիտ, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ, 6 տարեկան
Անահիտ, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ, 6 տարեկան
Անահիտ, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ, 6 տարեկան
Անահիտ, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Մանկաբառ» հատուկ նախագիծը, որում գրի ենք առնում երեխաների հետաքրքիր մտքերը: 

***

Անահիտ, 6 տարեկան. Երբ մեծանա, ուզում է դառնալ ակնաբույժ, որ մեծերի աչքերը բուժի եւ ակնոց դուրս գրի:

Ամենաշատը սիրում եմ տարբեր գույնի նապաստակներ նկարել:

 Իմ սիրած կենդանին կապիկն է: Ափսոս, որ տանը պահել չի լինի:

Դասի ժամին ինձ հետաքրքիր է մարզերի մասին լսել: Արդեն սովորել եմ բոլոր մարզերի անունները:

Ուտելիքներից սպագետի եմ սիրում, բայց առանց կետչուպի:

Ինձանից փոքր երկու ապերիկ ունեմ: Ամենափոքրը լրիվ նոր ա՝ ես իրան մենակ նստած ժամանակ եմ գրկում:

Առաջ իմ սիրած մուլտֆիլմը «Аленький цветочек»-ն էր: Բայց էնքան նայեցի, որ էլ տենց չեմ սիրում: Հիմա «Թոմ ու Ջերի»-ն եմ շատ նայում:

Ավելի շատ տղաների հետ եմ ընկերություն անում, իսկ ամենամոտ ընկերս՝ իմ քեռին է:

Ինձ ամեն ինչ դուր է գալիս:

Գրի առավ Աննա Բուբուշյանը
Լուսանկարեց Էմին Արիստակեսյանը

Շնորհակալություն ենք հայտնում «Հրաշք մանկիկ» մանկապարտեզի տնօրինությանը՝ նախագծին աջակցելու համար:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին