Ռաֆայել. «Տղաներն էլ են տուն-տունիկ խաղում» - Mediamax.am

exclusive
2156 դիտում

Ռաֆայել. «Տղաներն էլ են տուն-տունիկ խաղում»


Ռաֆայել, 6 տարեկան
Ռաֆայել, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռաֆայել, 6 տարեկան
Ռաֆայել, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռաֆայել, 6 տարեկան
Ռաֆայել, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռաֆայել, 6 տարեկան
Ռաֆայել, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Մանկաբառ» հատուկ նախագիծը, որում գրի ենք առնում երեխաների հետաքրքիր մտքերը: 

***

Ռաֆայել, 6 տարեկան. Երբ մեծանա, ուզում է դառնալ զինվոր ու բժիշկ

Զինվոր պիտի դառնամ, որ մեր հայրենիքը պաշտպանեմ: Զինվորական շոր էլ ունեմ՝ Ձմեռ Պապիկն ա բերել:

Սիրում եմ ֆուտբոլ խաղալ:

Գիտեմ, որ շուտով պետք է դպրոց գնամ, բայց էնքան էլ չեմ ուզում, մանկապարտեզում շատ լավ ա:

Ընկերությունը՝ երբ իրար հետ ուրախ է:

Աղջիկներին պետք է զիջել եւ պաշտպանել:

Իմ սիրած մուլտֆիլմը Մադագասկարն է, հերոսներից  էլ Ալեքսին եմ սիրում:

Տղաներն էլ են տուն-տունիկ խաղում:

Քույրիկս ու ապերիկս արդեն մեծ են՝ երկուսն էլ գնում են համալսարան. իրանց հետ ինձ հետաքրքիր ա:

Ես մամային միշտ օգնում եմ:

Սիրել՝ նշանակում է ընկերություն անել:

Գրի առավ Աննա Բուբուշյանը
Լուսանկարեց Էմին Արիստակեսյանը

Շնորհակալություն ենք հայտնում «Հրաշք մանկիկ» մանկապարտեզի տնօրինությանը՝ նախագծին աջակցելու համար:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին