Անի. «Շագանակագույն շունիկի անունը կդնեի Շարիկ» - Mediamax.am

exclusive
2942 դիտում

Անի. «Շագանակագույն շունիկի անունը կդնեի Շարիկ»


Անի, 5 տարեկան
Անի, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի, 5 տարեկան
Անի, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի, 5 տարեկան
Անի, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի, 5 տարեկան
Անի, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի, 5 տարեկան
Անի, 5 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Մանկաբառ» հատուկ նախագիծը, որում գրի ենք առնում երեխաների հետաքրքիր մտքերը: 

***

Անի, 5 տարեկան. Երբ մեծանա, ուզում է դառնալ մանկական ատամնաբույժ

Մանկապարտեզում ամենաշատը ինձ դուր է գալիս գրաճանաչության դասը: Դեռ բոլոր տառերը չենք անցել, բայց արդեն շատերը գիտեմ:

Հանդեսին ենք պատրաստվում ու «Բաց դասին»: «Բաց դասը»՝ երբ մենք դաս ենք անում, մամաներն էլ գալիս ու լսում են:

Երազում եմ հարազատ ապերիկ ունենալ: Անունը թող լինի Տիգրան՝ տղայի իմ ամենասիրած անունն է:

Պրինցեսաներից սիրում եմ Մոխրոտիկին ու Ժասմինին: Բայց Մոխրոտիկին մի քիչ ավելի շատ:

Տիկնիկներով շատ եմ խաղում՝ նստեցնում եմ սեղանի շուրջ ու կերակրում: Իմ սիրելի տիկնիկի անունն է Կոկո: Հորաքրոջս հետ ենք այդ անունը մտածել:

Ամենագեղեցիկ ծաղիկը մանուշակն է:

Ծնունդիս մամայից ու պապայից խնդրել եմ հեռախոս ու մանկական կահույք: Բայց մաման ասեց, որ կահույքը «մուլտիկներով» չեն պատվիրի, որովհետեւ ես արդեն մեծ եմ:

Կուզենայի տանը շագանակագույն շունիկ պահել: Անունը կդնեի Շարիկ ու նրան «բանտիկներ» կկապեի:

Սիրում եմ տապակած կարտոֆիլ: Քաղցր էլ եմ սիրում, բայց շատ չեմ ուտում, գիտեմ, որ ատամները քաղցրից փչանում են:

Գրի առավ Աննա Բուբուշյանը
Լուսանկարեց Էմին Արիստակեսյանը

Շնորհակալություն ենք հայտնում «Հրաշք մանկիկ» մանկապարտեզի տնօրինությանը՝ նախագծին աջակցելու համար:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին