Էմիլի. «Երազում եմ պրինցեսա Մուլանը դառնալ» - Mediamax.am

exclusive
3559 դիտում

Էմիլի. «Երազում եմ պրինցեսա Մուլանը դառնալ»


Էմիլի, 6 տարեկան
Էմիլի, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Էմիլի, 6 տարեկան
Էմիլի, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Էմիլի, 6 տարեկան
Էմիլի, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Էմիլի, 6 տարեկան
Էմիլի, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Էմիլի, 6 տարեկան
Էմիլի, 6 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Մանկաբառ» հատուկ նախագիծը, որում գրի ենք առնում երեխաների հետաքրքիր մտքերը: 

***
Էմիլի, 6 տարեկան. Երբ մեծանա, ուզում է դառնալ ռուսաց լեզվի դասատու

Քոլեջ եմ գնում: Այնտեղ երգեր ենք երգում, իսկ անգլերենի դասերին՝ գեղեցիկ գրքեր պատրաստում:

Անգլերեն իմ ամենասիրած բառն է՝ hello:

Շատ եմ սիրում  «Холодное сердце» հեքիաթի Էլզային, բայց երազում եմ պրինցեսա Մուլանը դառնալ:

Հետաքրքիր է՝ ինչու՞ են չինացիների աչքերը երկար: 

Երբ սիրում են՝ չեն ասում «չէ» ու միշտ ուզում են իրար կողք լինել:

Կենդանիներից ամենաշատը ձկնիկներ եմ սիրում, որովհետեւ նրանց ամսին եմ ծնվել: Կուզենայի տանը նարնջագույն ձկնիկ պահել՝ նրան մեզ մոտ լավ կլիներ:

Ուզում եմ գնամ դպրոց, որ շատ նոր բան իմանամ:

Չեմ սիրում հաց ուտել:

Տարվա իմ սիրելի եղանակը գարունն է, որովհետեւ ծառերի վրա սկսում են տերեւներ աճել:

Ամենասիրուն ծաղիկը՝ վարդագույն քաջվարդն է:

Գրի առավ Աննա Բուբուշյանը
Լուսանկարեց Էմին Արիստակեսյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին