Գագիկ. «Աղջիկները պետք է ուժեղ լինեն, որ վագրերը նրանց չուտեն» - Mediamax.am

exclusive
4291 դիտում

Գագիկ. «Աղջիկները պետք է ուժեղ լինեն, որ վագրերը նրանց չուտեն»


Գագիկ, 4 տարեկան
Գագիկ, 4 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Գագիկ, 4 տարեկան
Գագիկ, 4 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Գագիկ, 4 տարեկան
Գագիկ, 4 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Մանկաբառ» հատուկ նախագիծը, որում գրի ենք առնում երեխաների հետաքրքիր մտքերը: 

***

Գագիկ, 4 տարեկան. Երբ մեծանա, ուզում է հրշեջ դառնալ: 

Ընկերությունը՝ երբ իրար հետ սիրուն են խոսում:

Խաղերից լոտոն եմ սիրում, որովհետեւ քարտերը տոպրակի մեջ չեն երեւում ու չգիտես, որ նկարը դուրս կգա:

Ամենաշատը սիրում եմ ջրաներկով նկարել: Բայց երբ մեծանամ, հրշեջ եմ դառնալու՝ որ կրակը հանգցնել իմանամ: 

Սիրում եմ կոկորդիլոսներ նկարել:

Աղջիկները պետք է ուժեղ լինեն, որ վագրերը նրանց չուտեն:

Ամենահամով ուտելիքը՝ «գրեչկայով» փլավն է:

Ուզում եմ պապաս ինձ Սուպերմենի շորեր առնի ու որ փոքր կարմիր մեքենաս սարքվի:

Փոքրիկ քույրիկ ունեմ ու գիտեմ, որ պետք է նրան միշտ պաշտպանեմ:

Գրի առավ Աննա Բուբուշյանը
Լուսանկարեց Էմին Արիստակեսյանը

Շնորհակալություն ենք հայտնում «Հրաշք մանկիկ» մանկապարտեզի տնօրինությանը՝ նախագծին աջակցելու համար:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին