Ռիչարդ. «Երբ սիրում են՝ լավ են անում» - Mediamax.am

exclusive
2898 դիտում

Ռիչարդ. «Երբ սիրում են՝ լավ են անում»


Ռիչարդ, 4 տարեկան
Ռիչարդ, 4 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռիչարդ, 4 տարեկան
Ռիչարդ, 4 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռիչարդ, 4 տարեկան
Ռիչարդ, 4 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռիչարդ, 4 տարեկան
Ռիչարդ, 4 տարեկան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Մանկաբառ» հատուկ նախագիծը, որում գրի ենք առնում երեխաների հետաքրքիր մտքերը: 

***

Ռիչարդ, 4 տարեկան. Դեռ չի որոշել, ինչ է ուզում դառնալ

Երկու քույրիկ ունեմ՝ Ռաֆաելա եւ Արիանա: Ռաֆաելան ինձանից մեծ ա, բայց ես էլ Արիանայից եմ մեծ:

Մեկ-մեկ բոլորս իրար հետ կռվում ենք:

Մենակ տղաների հետ եմ ընկերություն անում:

Մանկապարտեզում ընկերներով տուն-տունիկ ենք խաղում՝ խորոված ենք անում, բայց աղջիկներին չենք հյուրասիրում, որովհետեւ Արեսը չի թողնում:

Երբ մեծանամ, երեւի Բեթմեն կդառնամ, որ Սուպերմենին ու Սփայդերմենին բռնեմ ու կապեմ: Մենակ շորեր պիտի առնեմ խանութից:

Տան բակում շուն ենք պահում, անունը՝ Ջեսի: Բայց ինքը տղայա: Շատ բարի ա, չի կծում, մենակ բոլորի վրա հաչում ա:

Երբ սիրում են՝ լավ են անում:

Գրի առավ Աննա Բուբուշյանը
Լուսանկարեց Էմին Արիստակեսյանը

Շնորհակալություն ենք հայտնում «Հրաշք մանկիկ» մանկապարտեզի տնօրինությանը՝ նախագծին աջակցելու համար:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին