Մարիամ. «Սիրել՝ նշանակում է իրար պինդ գրկել» - Mediamax.am

exclusive
4657 դիտում

Մարիամ. «Սիրել՝ նշանակում է իրար պինդ գրկել»


Մարիամ
Մարիամ

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ
Մարիամ

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ
Մարիամ

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ
Մարիամ

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ
Մարիամ

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Մանկաբառ» հատուկ նախագիծը, որում գրի ենք առնում երեխաների հետաքրքիր մտքերը: 

***

Մարիամ, 4 տարեկան. Երբ մեծանա, ուզում է դառնալ պրինցեսա կամ էլ շինարար, որ իսկական մեծ շենքեր կառուցի:


Սիրում եմ բոլոր հեքիաթները,որտեղ «պրինցեսաներ» կան:

Ուզում եմ դպրոց գնամ, որ մաման ու պապան ինձ իսկական հեռախոս առնեն:

Երազում եմ փերիի թեւիկներ ունենալ ու թռչել սովորել, որովհետեւ վերեւից ամեն ինչ ավելի սիրուն է՝ համ ամպերը, համ՝ ծաղիկները:

Կռվելու ժամանակ չի կարելի իրար չսիրել:

Ամենահամով ուտելիքը՝ վերմիշելն ու մակարոնն են:

Սիրել՝  նշանակում է իրար պինդ գրկել:

Ամենագեղեցիկ տարվա եղանակն աշունն է, որովհետեւ ծառերը գույնզգույն շորեր են հագնում:

Բոլոր մարդիկ մանկապարտեզից հետո պետք ա գնան դպրոց, հետո՝ «ինստիտուտ», հետո էլ՝ գործի:

Ամենաշատը երեխաներին են սիրում:

Ձմեռ պապիկից  փոքրիկ բալիկի նման տիկնիկ եմ ուզել, որ կարողանամ «պամպերս» հագցնել, կերակրել ու լողացնել:

Աղջկա ամենագեղեցիկ անունն է՝ Միլա: Տղայինը՝ Արտյոմ: 

Ես ու մամաս  ընկերուհիներ ենք:

Գրի առավ Աննա Բուբուշյանը
Լուսանկարեց Էմին Արիստակեսյանը

Շնորհակալություն ենք հայտնում «Հրաշք մանկիկ» մանկապարտեզի տնօրինությանը՝ նախագծին աջակցելու համար:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին