Նատալի. «Երբ մեծանամ, ուզում եմ մամա դառնալ» - Mediamax.am

exclusive
5330 դիտում

Նատալի. «Երբ մեծանամ, ուզում եմ մամա դառնալ»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը շարունակում է «Մանկաբառ» հատուկ նախագիծը, որում գրի ենք առնում երեխաների հետաքրքիր մտքերը: 

***

Նատալի, 4 տարեկան. Երբ մեծանա, ուզում է մամա դառնալ

Երկու բալիկ եմ ունենալու՝ աղջիկ եւ տղա: Աղջկա անունը դնելու եմ Մարիա, տղայինը՝ Ալեքս:

Դեռ ոչ մի տղայի չեմ սիրում:

Ընկերություն անելը՝ երբ ես, Մարիամը, Ստյոպիկը, Արեսը, Լեւոնյան Արինան ու Նելլին միասին խաղում ենք եւ խաղալիքներով կիսվում:

Երկու քույրիկ ունեմ՝ շատ ենք կռվում, խաղալիքների պատճառով իրար վրա հարձակվում: Բայց հետո միշտ բարիշում ենք:

Մամային շատ ենք բարկացնում, բայց մեկ-մեկ՝ էդքան էլ չէ:

Սիրում եմ տուն-տունիկ խաղալ:

Չեմ սիրում տանը մնալ, սիրում եմ դուրս գնալ:

Ձմեռը շատ եմ սիրում: Սպասում եմ, երբ պիտի ձյուն գա, որ խաղալիքների մեջ լցնեմ:

Սպիտակ փիսիկ եմ ուզում: Անունը կդնենք Անգելինա՝ մեծ քույրիկիս անունով: Բայց մաման ասում ա, որ չի առնի, վախենում ա: Երեւի պիտի պապային խնդրենք: 

Վիննի Պուխը իմ ամենասիրած արջուկն է:


Գրի առավ Աննա Բուբուշյանը
Լուսանկարեց Էմին Արիստակեսյանը

Շնորհակալություն ենք հայտնում «Հրաշք մանկիկ» մանկապարտեզի տնօրինությանը՝ նախագծին աջակցելու համար:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին