Հայտնի է «Հայաստանը ես եմ» մրցույթի հաղթողը - Mediamax.am

8388 դիտում

Հայտնի է «Հայաստանը ես եմ» մրցույթի հաղթողը



Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Անկախության 20-ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողովը եւ Մեդիամաքս-ն այսօր որոշել են «Հայաստանը ես եմ» մրցույթի հաղթողին:

Հաղթող է ճանաչվել 1991թ. դեկտեմբերի 12-ին ծնված Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի 4-րդ  կուրսի ուսանողուհի Ռոզա Աբրահամյանը: Նրա աշխատանքը հասանելի է այստեղ:

Սեպտեմբերի 5-ից 20-ը ընկած ժամանակահատվածում 1990 եւ 1991թթ. ծնված երիտասարդները ներկայացրել էին 77 էսսե եւ 12 լուսանկար/լուսանկարների շարք`
«Հայաստանը ես եմ» թեմայով:

Մրցույթի հաղթողը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին կուղեկցի արտասահմանյան այցերից մեկի ժամանակ:

Այցելության երկրի եւ ժամկետների մասին կտեղեկացնենք մոտ ապագայում:

ՀՀ Անկախության 20-ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողովը եւ Մեդիամաքս-ը սրտանց շնորհավորում են Ռոզա Աբրահամյանին:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին