Ազատուհի Արասխանյան. «Հայաստանը ես եմ» - Mediamax.am

2653 դիտում

Ազատուհի Արասխանյան. «Հայաստանը ես եմ»


Ազատուհի Արասխանյան
Ազատուհի Արասխանյան

Ռումբի պայթյուն… կրակոցներ… Շուրջս արյուն, դիակներ, վիրավորներ, աղաղակներ…Շատ մարտական ընկերներ կորցրեցի: Անկոտրուն էինք, բայց կոտրվեցինք, անվախ էինք` սարսռեցինք: Վախեցանք կորցնել մի բան, ինչ Աստծուց էինք ժառանել, ինչի համար նահատակվել էին պապերս, ինչի համար արժի կրկին ու կրկին մեռնել. Հայրենիքս` Հայաստանը…

Երիտասարդ էինք, հայի արյունը եռում էր մեր մեջ: Շատերս առաջին անգամ էինք զենք վերցնում ձեռքներս: Աչքներիս առաջ միայն պայքար էր: Պատրաստ էինք առանց զենքի էլ կռվել: Կռվում էինք մեր ազատ երկրի, մեր ապագա ազատության համար:

Թող ներեն բոլոր երազանքներս, նպատակներս, որոնք այդպես էլ մնացին լոկ խոհերիս առարկան: Ոչնչի համար չեմ ափսոսում: Հիմա եմ հասկանում երազանքներիս երազանքը ազատ, անկախ հայրենիքն էր, ուր ապրում են զավակներս: Գիտեմ պայքարս անարդյունք չէր. ձեռքբերումս անգնահատելի է:

Սով, ցուրտ, խավար…

Հետոն էլ ավելի դժվար էր, բայց գոնե գիտեինք, որ մեկն է, մեզնից չեն տանի, չենք մնա առանց նրա: Ունենք կայուն երկիր, որտեղ կարող ենք կերտել մեր զավակների ապագան: Կրևորագույն պայքարն այլևս անցյալում է: Պայքար, որն արդարացրեց իրեն:

Անցել է արդեն 20 տարի ու հպարտ կասեմ. «Ես Քո զավակն եմ, Հայստանը Ես եմ»:




Մեր ընտրանին