ԲիԴիՕ-ն բոլոր հաջողությունների հիմքում տեսնում է աշխատակիցներին - Mediamax.am

exclusive
3803 դիտում

ԲիԴիՕ-ն բոլոր հաջողությունների հիմքում տեսնում է աշխատակիցներին


Լուսինե Մարգարյանը
Լուսինե Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Մարգարյանը
Լուսինե Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Մարգարյանը
Լուսինե Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` անձնական արխիվից


2010թ.-ից Հայաստանում գործող «ԲիԴիՕ Արմենիա» աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական ընկերությունը միջազգային ցանցի մաս է: ԲիԴիՕ-ն ներկայացված է աշխարհի 164 երկրում ու ավելի քան 111 հազար աշխատակից ունի:

Ինչպես ներկա, այնպես էլ ապագա աշխատակիցների համար գրավիչ գործատու լինելու նպատակով ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում մարդկային ռեսուրսների ճիշտ եւ արդյունավետ կառավարմանը:

Աշխատանքի, հանգստի կարեւորության, ինչպես նաեւ աշխատաշուկայի այսօրվա մարտահրավերների մասին Մեդիամաքսին պատմել է «ԲիԴիՕ Արմենիա»-ի ՄՌ ղեկավար Լուսինե Մարգարյանը:  

Տասնամյակների փորձը, մասնագիտական աճն ու ԲիԴիՕ-ն

Խորհրդատվական ու աուդիտորական ոլորտում աշխատում եմ արդեն տասը տարի, որից երեքը՝ «ԲիԴիՕ Արմենիայում»: Կարելի է ասել՝ ինքս էլ հոգով աուդիտոր եմ դարձել (ծիծաղում է – հեղ.): Իրականում ոլորտին լավ ծանոթ լինելն օգնում է հստակ պատկերացնել՝ որ բաժնին, ինչ հմտություններով ու որակներով աշխատակիցներ են անհրաժեշտ:

Լուսինե Մարգարյանը Լուսինե Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


ԲիԴիՕ-ում շատ են կարեւորում մարդկային ռեսուրսների ճիշտ կառավարումը, աշխատավայրում առողջ մթնոլորտն ու լավ հարաբերությունները:

Մշտապես ուշադրություն է դարձվում աշխատակիցների մասնագիտական աճին, կրթության շարունակականությանն ու ինքնազարգացմանը: Սա ինձ համար չափազանց կարեւոր է թե՛ որպես աշխատակից, թե՛ որպես մարդկային ռեսուրսների ղեկավար: Ինքս էլ վերջերս ՄՌ ոլորտում միջազգային որակավորում ստացա: Այս ամենում մեծ դեր ունի ընկերության ղեկավարը, քանի որ մշտապես ոգեւորում եւ աջակցում է աշխատակիցներին:

ՄՌ ոլորտի մարտահրավերները կամ երբ աշխատանքի մասին հայտարարությունն այլեւս բավարար չէ

Ոչ միայն խորհրդատվական ոլորտում, այլեւ՝ աշխատաշուկայում առհասարակ, Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետն այսօր բազմաթիվ մարտահրավերների է առնչվում:

Եթե խմբավորեմ դրանք, կառանձնացնեմ երեք հիմնական ուղղություն՝ աշխատակիցների հավաքագրում, նրանց ներգրավվածության ապահովում ու լավագույն աշխատակիցներին ընկերությունում պահելու անհրաժեշտություն: Յուրաքանչյուր մարտահրավեր, բնականաբար, պահանջում է տարբեր լուծումներ:

Եթե նախկինում տաղանդների ներգրավման համար բավարար էր պարզապես տարբեր կայքերում աշխատանքի մասին հայտարարություն տեղադրել, ստանալ բազմաթիվ ինքնակենսագրականներ ու դիմորդներից ընտրել լավագույնին, այսօր այդ մոտեցումն այլեւս արդիական չէ: Ներկայում անհրաժեշտ է առավել շատ ջանքեր ներդնել սեփական ընկերության բրենդավորման վրա, պոտենցիալ աշխատակցին ցույց տալ՝ ինչպիսի՞ն է ընկերությունը՝ որպես գործատու: Պետք է շուկայում մրցունակ լինել ու հնարավորինս ճկուն, քանի որ ամեն ինչ շատ արագ է փոխվում: ԲիԴիՕ-ում աշխատում ենք հենց այս սկզբունքներով:

Տաղանդների ներգրավման հարցում սերտ համագործակցում ենք Հայաստանի գրեթե բոլոր բուհերի հետ եւ ուսանողներին վճարովի պրակտիկայի հնարավորություն տրամադրում, որից հետո նրանք մեծամասամբ ստանում են աշխատանքի առաջարկ:

Աշխատակիցների ներգրավվածությունն ապահովելու համար փորձում ենք կազմակերպել տարբեր միջոցառումներ, առաջարկել արտոնությունների լավ մշակված փաթեթ, աշխատավայրում ստեղծել առողջ մթնոլորտ ու ամենակարեւորը՝ մշտապես լսել աշխատակիցներին: Նրանք ամեն վայրկյան պետք է զգան, որ ընկերությունը հոգ է տանում իրենց մասին: Ներգրավվածության ապահովումը շատ կարեւոր է, քանի որ ուղղակիորեն ազդում է թե՛ աշխատակցի, թե՛ ընկերության արդյունավետության վրա: Նշածս միջոցառումներով փորձում ենք դիմակայել նաեւ մյուս մարտահրավերին ու պահել լավագույն աշխատակիցներին, քանի որ հենց նրանք են նվիրված աշխատանքով ապահովելու մեր ընկերության առաջընթացը:
Լուսինե Մարգարյանը Լուսինե Մարգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


ԲիԴիՕ միջազգային ցանցի կարգախոսն է՝ «People helping people achieve their dreams» (Մարդիկ օգնում են մարդկանց հասնել իրենց երազանքներին) եւ իր բոլոր հաջողությունների հիմքում ընկերությունն առաջին հերթին տեսնում է մարդուն, աշխատակցին:

ԲիԴիՕ-ն՝ գրավիչ գործատու

Ինչպես ասացի, գրավիչ գործատու լինելու համար այսօր անհրաժեշտ է աշխատել սեփական ընկերության բրենդավորման ուղղությամբ: Այս առումով ԲիԴիՕ-ն կարող է դիրքավորել իրեն որպես ընկերություն, որը մշտապես մտածում է աշխատակիցների զարգացման ու շարունակական կրթության մասին: Ընկերությունը միշտ պատրաստ է ֆինանսավորել տարատեսակ վերապատրաստումներ կամ կրթական այլ ձեռնարկներ, տալիս է բոլոր հնարավորությունները՝ թե՛ ֆինանսավորման, թե՛ ճկուն աշխատանքային գրաֆիկի առումով, որպեսզի աշխատակիցները շարունակեն մասնագիտորեն զարգանալ: Մնում է միայն նրանց ցանկությունը:

Անդադար աշխատում ենք նաեւ ընկերության արտոնությունների փաթեթներն առավել գրավիչ դարձնելու ուղղությամբ:

Բացի այդ, «ԲիԴիՕ Արմենիա»-ի բոլոր աշխատակիցները հնարավորություն ունեն աշխատանքային փորձառություն ստանալ արտերկրի մեր գրասենյակներում։ Սա փորձի փոխանակման հրաշալի հնարավորություն է թե՛ նրանց, թե՛ մեզ համար՝ որպես գործատու։ Աշխատակիցները, որոնք միշտ նախընտրում են վերադառնալ հայաստանյան գրասենյակ, գալիս են ավելի մոտիվացված։
 
Հատկանիշներ, որ պետք է ունենա Մարդկային ռեսուրսների ղեկավարը

ՄՌ մասնագետն առաջին հերթին պետք է սիրի մարդկանց ու չտարբերակի նրանց ըստ պաշտոնի: Սա ինձ համար կարեւորագույն սկզբունք է: Պետք է լսել ու փորձել հասկանալ մարդուն՝ լինի նա ղեկավար, թե՝ փորձնակ:  

Ինձ համար չափազանց կարեւոր է նաեւ արդարության սկզբունքը: Եթե կա որեւէ կանոն, այն պետք է հավասարապես կիրառվի բոլորի հանդեպ: ԲիԴիՕ-ի ղեկավարությունն առաջնորդվում է հենց այս սկզբունքով:

Անկախ ոլորտից ու մասնագիտությունից՝ շատ եմ կարեւորում պատասխանատվության զգացումը:

Մարդկային ռեսուրսների մասնագետը կապող օղակ է ընկերության ղեկավարության ու աշխատակիցների միջեւ եւ պետք է ստեղծի այնպիսի մթնոլորտ, որպեսզի երկու կողմն էլ վստահեն իրեն:  

ՄՌ ղեկավարն՝ աշխատանքից դուրս

Աշխատանքից դուրս իմ ամբողջ էներգիան ու դրական էմոցիաները ստանում եմ ընտանիքիցս՝ երեխաներից ու ամուսնուց: Նա նաեւ իմ լավագույն խորհրդատուն է: Տանը լիարժեք հանգստանում եմ ու նույնիսկ ճաշ եփելը, մաքրությունն ինձ համար հաճույք են:

Լուսանկարը` անձնական արխիվից


Իրականում գրասենյակից երբեք շատ սպառված կամ հոգնած դուրս չեմ գալիս, քանի որ աշխատանքս, մարդկանց հետ շփումը նույնպես ինձ համար էներգիայի աղբյուր է: Հոգնում եմ այն օրերին, երբ զբաղվում եմ հիմնականում թղթաբանական աշխատանքով ու չեմ զրուցում աշխատակիցների հետ (ժպտում է – հեղ.)  

Մեծագույն հոբբիներիցս մեկը դասավանդելն է: Սա բավականին ծանր աշխատանք է ու միեւնույն ժամանակ՝ էներգիայի հզոր աղբյուր: Ազատ ժամանակ սիրում եմ նաեւ ասեղնագործել ու կարդալ, այս փուլում՝ հիմնականում մասնագիտական գրականություն:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին