Երեւանի քաղաքապետի երդման արարողությունը` հոկտեմբերի 13-ին - Mediamax.am

2262 դիտում

Երեւանի քաղաքապետի երդման արարողությունը` հոկտեմբերի 13-ին


Հայկ Մարությանը
Հայկ Մարությանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի նորընտիր ավագանին այսօր իր առաջին նիստում որոշել է քաղաքապետի երդման արարողությունը անցկացնել հոկտեմբերի 13-ին, ժամը 12։00-ին։

 Նիստից առաջ ընտրված քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողներին ասել է, որ մտադիր է արդարացնելու երեւանցիների հույսերը։

 

«Բոլոր նրանց, որոնք պնդում  են, որ ավագանիում ընդդիմություն չի լինելու, վստահեցնում եմ, որ մեր ֆրակցիայում այնքան մեծ ընդդիմություն կա, որ ուրիշ ընդդիմության պահանջ չունենք»,- ասել է Հայկ Մարությանը։

 

Հայկ Մարությանը ասել է, որ քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո  առաջին քայլը լինելու է աղբահանության հարցի կարգավորումը։

 

«Կա գործող պայմանագիր «Սանիթեք» ընկերության հետ, եթե պայմանագրի կետերը չեն խախտվում, իրավունք չունենք երկրորդ օպերատոր բերելու։ Եթե շարունակենք գոհ չլինել ընկերության աշխատանքից,  կքննարկվի երկրորդ օպերատորի հարցը»,- ասել է Մարությանը։

 

Խոսելով կադրային ջարդի մասին՝ Հայկ Մարությանը հայտարարել է, որ փոփոխություններ լինելու են, բայց պրոֆեսիոնալները, որոնք ուզում են եւ պատրաստ են աշխատել, կարող են շարունակել մատուցել իրենց ծառայությունները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին