Կարեն Կարապետյան. «Ես շատ-շատ եմ սիրում ձեզ, եւ դեռ շատ բան ունենք անելու միասին» - Mediamax.am

8657 դիտում

Կարեն Կարապետյան. «Ես շատ-շատ եմ սիրում ձեզ, եւ դեռ շատ բան ունենք անելու միասին»


Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր դիմել է երեւանցիներին, ասելով, որ «ես շատ-շատ եմ սիրում ձեզ, եւ դեռ շատ բան ունենք անելու միասին, եւ անելու ենք մեր սիրելի Երեւանի ու մեր երկրի համար»:

Հրաժարականի դիմում ներկայացրած Կարեն Կարապետյանն այդ մասին գրել է Facebook-ի իր էջում:

 

«Որոշումը ես կայացրել եմ շատ դժվարությամբ, եւ հայտնում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ այն որեւէ քաղաքական կամ ներիշխանական տարաձայնությունների ենթատեքստ չունի, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Կրկին հաստատում եմ, որ որոշումը պայմանավորված է միմիայն անձնական հանգամանքներով», - ասել է Կարեն Կարապետյանը:

 

«Ներողամտություն եմ հայցում անավարտ մնացած գործերի ու պարտավորությունների համար, ինչպես նաեւ այն սպասելիքների ու ծրագրերի համար, որ ուներ երկրի բարձրագույն իշխանությունը եւ հանրությունը իմ պաշտոնավարման հետ կապված», - ասել է Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին