Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան գործակցելու են ռազմական արդյունաբերության ոլորտում - Mediamax.am

2807 դիտում

Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան գործակցելու են ռազմական արդյունաբերության ոլորտում


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալեդ բեն Սալման Ալ Սաուդի Թուրքիա կատարած այցի ընթացքում թուրքական պաշտպանական ընկերությունների հետ փոխըմբռնման երեք հուշագիր է ստորագրվել։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Սաուդյան Արաբիայի ռազմական արդյունաբերության ընկերությունը (SAMI) հայտարարություն է տարածել թուրքական Baykar ընկերության հետ հուշագրի ստորագրման մասին, որը նախատեսում է Սաուդյան Արաբիայում արտադրական օբյեկտների ստեղծում եւ անօդաչու թռչող սարքերի համակարգերի մշակում։

 

Բացի այդ, ընկերությունները կքննարկեն «տեխնոլոգիաների եւ մտավոր սեփականության թագավորություն փոխանցման հնարավորությունը»:

 

Fergani Space ընկերության հետ SAMI-ն պայմանավորվել է Սաուդյան Արաբիայում ստեղծել «նոր տեխնոլոգիաների զարգացման կենտրոն՝ գլոբալ տիեզերական հատվածին սպասարկելու համար»:

 

Երրորդ հուշագիրը ստորագրվել է թուրքական Aselsan ընկերության հետ։ Այն նախատեսում է «հնարավորությունների ուսումնասիրություն առաջադեմ պաշտպանական էլեկտրոնային տեխնոլոգիաների փոխանցման, տեղայնացման եւ զարգացման համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին