Ալիեւը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը - Mediamax.am

1989 դիտում

Ալիեւը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Բաքվում հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անարդյունավետ է եւ բարեփոխման կարիք ունի։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հիշեցնում է անցյալը եւ չի արտացոլում ներկա իրականությունը։ Խորհրդի կազմը պետք է ընդլայնվի, որպեսզի այն դառնա ավելի ներկայացուցչական եւ աշխարհագրորեն ավելի արդար», - ասել է Ալիեւը՝ ելույթ ունենալով Չմիացած երկրների շարժման COVID-19-ի դեմ պայքարի  կոնտակտային խմբի գագաթնաժողովում։

 

Նա ընդգծել է, որ «աշխարհը հիմա ականատես է լինում Սառը պատերազմի ավարտից ի վեր ամենալուրջ առճակատմանը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ»։

 

«Նոր աշխարհակարգը վերափոխման փուլում է: Ամբողջ աշխարհն այժմ ականատես է լինում Սառը պատերազմի ավարտից ի վեր Արեւելքի եւ Արեւմուտքի ամենալուրջ առճակատմանը։ Այս առճակատման հետեւանքները զգալի են մնացած աշխարհի համար։ Այսօր ավելի ու ավելի շատ են նկատվում ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտման, պետությունների ներքին գործերին միջամտելու դեպքերը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին