«Պանդորայի փաստաթղթեր»․ Ալիեւը նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել - Mediamax.am

3952 դիտում

«Պանդորայի փաստաթղթեր»․ Ալիեւը նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել


Լուսանկարը` https://www.heraldscotland.com/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 35 գործող եւ նախկին նախագահների թվում են, որոնք հիշատակվում են հոկտեմբերի 3-ին հրապարակված «Պանդորայի փաստաթղթերում»։

Ավելի քան 650 լրագրողներ տարբեր երկրներից մասնակցել են Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կազմակերպած հետաքննությանը։

 

BBC-ն՝ Guardian-ի եւ այլ գործընկերների հետ համատեղ ուսումնասիրել է օֆշորային ընկերությունների 12 միլիոն փաստաթղթեր։

 

Հետաքննության մասին պատմող BBC-ի հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա ընտանիքը, որոնց մեղադրում են սեփական երկիրը թալանելու համար, գաղտնի կերպով Մեծ Բրիտանիայում մասնակցել են անշարժ գույքի գործարքներին, որոնց գումարը գերազանցել է 400 միլիոն ֆունտ ստերլինգը»։

 

«Այս բացահայտումները կարող են գլխացավանք դառնալ բրիտանական կառավարության համար, որովհետեւ Ալիեւները, ըստ երեւույթին, 31 միլիոն ֆունտ ստերլինգի շահույթ են ստացել՝ Լոնդոնի իրենց գույքերից մեկը վաճառելով Crown Estate ընկերությանը, որը պատկանում է թագավորական ընտանիքին եւ տնօրինվում է Մեծ Բրիտանիայի Գանձապետարանի կողմից», - ասված է հրապարակման մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին