Թուրք ընդդիմադիրը մեղադրվում է նախագահին վիրավորելու համար - Mediamax.am

14079 դիտում

Թուրք ընդդիմադիրը մեղադրվում է նախագահին վիրավորելու համար


Լուսանկարը` REUTERS


Անկարայի Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով NTV հեռուստաալիքը, Քըլըչդարօղլուն կասկածվում է «նախագահին հրապարակային վիրավորանք հասցնելու մեջ»: Ինչպես հայտնում են, անցած հանգստյան օրերին ԺՀԿ-ի համընդհանուր կոնգրեսի շրջանակում Քըլըչդարօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «միապետի ծաղրապատկեր»:

 

Նման արտահայտությունները կարող են դիտարկվել որպես Թուրքիայի ՔՕ 299 հոդվածի խախտում, որը ենթադրում է մինչեւ 4 տարի ազատազրկում: Վիրավորանքի հրապարակային լինելու դեպքում պատժի ժամկետը կարող է երկարել:

 

Քանի որ ԺՀԿ առաջնորդը պաշտպանված է պատգամավորական անձեռնմխելիությամբ, հետաքննությունը վարելու է դատախազության հատուկ բաժինը, որը զբաղվում է խորհրդարանական խախտումներով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին