Թուրքիայի իշխանություններն Անկարայում Ռուսաստանի դեսպանից պահանջել են բացատրել, թե ինչպե՞ս է ռուսական օդանավը հայտնվել Թուրքիայի օդային տարածքում:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը:
Թուրքիան գործի է դրել երկու F-16 կործանիչներ՝ ռուսական օդանավը վերահսկելու համար:
Ավելի վաղը թուրքական կառավարությունը դատապարտել էր սիրիական հակամարտությունում Ռուսաստանի ռազմական միջամտությունը՝ հօգուտ Ասադի իշխանության պահպանման:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայի գործողությունները որակել էր որպես սխալ, որն էլ ավելի կմեծացնի Ռուսաստանի մեկուսացումը:
Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանն օդային հարվածներ է հասցնում Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին՝ ընդառաջ գնալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: