Ավտոստոպով Ծովազարդ՝ անհաշվելի գոյականներ դասավանդելու - Mediamax.am

exclusive
21681 դիտում

Ավտոստոպով Ծովազարդ՝ անհաշվելի գոյականներ դասավանդելու


Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան


- Ինչ մեքենա ասես, որ չեմ նստել՝ կամազ, բեռնատար...

 

Աշխատանքից տուն հասնելու համար ավտոստոպը միշտ աշխատող տարբերակ է։ Գավառ տանող ճանապարհին Մարիան երբեք երկար չի կանգնում։ Միշտ հանդիպում է մի բարի վարորդ, որը պայուսակներով ու պաստառներով  ծանրաբեռնված երիտասարդ ուսուցչուհուն սիրով հասցնում է Գավառ։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Մարիան, իհարկե, կգերադասեր ապրել Ծովազարդում, որտեղ դասավանդում է, բայց մեկուկես ամսում 3 տուն փոխելուց հետո տեղափոխվեց Գավառ։

 

«Բոլոր տները ժամանակավոր էին տալիս, քանի որ խոպան գնացող-եկողները շատ են»։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Շիկակարմիր մազերով, տարբերվող հագուստով ու զարդերով անգլերենի երիտասարդ ուսուցչուհին «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով անցյալ տարի է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնք։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

«Իրենց համար անսովոր ու հետաքրքիր էր, անընդհատ ինձ էին նայում, տպավորություն էր, որ ուրիշ մոլորակից եմ եկել։ Սկզբում փակ էին, նույնիսկ հանդիպելիս կարող էին չբարեւել, ուղղակի նայում էին»։

 

- Քանի դեռ ծանոթ չէինք, որ հանդիպում էինք միջանցքում, ասում  էինք՝ էրեխեք մենք տեսանք նոր դասատուին, էս ձեւ էր, էս էր հագել։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

- Իրա համար բոլոր էրեխեքը հավասար են։

 

- Ավելի հասկանալի է բացատրում, ավելի լավ, ընկերական։ Իրա դասերին նույնիսկ ամենաչար էրեխեքը լուռ լսում են, ու դա ավելի լավ է, որովհետեւ երբ կողքից խոսում են, չես հասկանում դասը,-  միմյանց ընդհատելով՝ միսս Մարիայի առավելություններն են թվարկում աղջիկները։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Դասարանում իսկապես լռություն է։ Առանց ձայնը բարձրացնելու զգաստացնող հայացքից ու նախազգուշացնող «շշշ»-ից հետո բոլորի ուշադրության կենտրոնում  դասն է։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Ուսանող տարիներին Երեւանի դպրոցներից մեկում մանկավարժական պրակտիկայից հետո Մարիա Մանուկյանը որոշել էր՝ ոտքը երբեւէ դպրոց չի դնելու։ Բայց Բրյուսովի անվան համալսարանն ավարտելուց, արտերկրում կամավորելուց ու տարբեր բնագավառներում աշխատելուց հետո նորից վերադարձավ դպրոց՝ գյուղական համայնք, որտեղ անգլերենի ուսուցչի կարիք կար։ 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

«Ես դպրոցն ատել եմ, լացելով եմ գնացել։ Ու հիմա աշխատում եմ լինել էնպիսի ուսուցիչ, որի նմանը չեմ ունեցել»։

 

Ասում է՝ անհանգիստ էր. ինչպե՞ս պահի իրեն, ինչպե՞ս կընդունեն աշակերտները, բայց մտավ դպրոց, ու «ոնց որ տարիներով աշխատել էի էստեղ»։ Անվանախաղը, որով սկսեց ծանոթությունը, բարձր դասարանցիներին ծիծաղելի թվաց։ 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

«Ես իրենց զգաստացրի, ասացի՝ ձեզ հյուր եմ եկել երկու տարով, ի՞նչ կարծիք եմ կազմելու։ Սթափվեցին մի քիչ։ Իրենց ասացի, որ դուք ինձ համար անհատականություն եք, ես ձեզ հարգում եմ եւ ուզում եմ, որ դա փոխադարձ լինի։ Մեկ-մեկ ժպտում, ծիծաղում եմ, բայց երբ չափն անցնում են, դեմքիս արտահայտությունը փոխում եմ, հասկանում են, որ պետք չի էդպես անել։

 

Ասել եմ, որ ես երբեք ձեզ վիրավորական խոսքեր չեմ ասելու, երբեք ջոկողություն չեմ դնելու, որովհետեւ դպրոցում ունեցել եմ էդ փորձը, երբ լավ ձեռագիր ունես, պիտի առանձնանաս, լավ ես սովորում, պիտի առանձնանաս, քեզ անընդհատ առանձնացնում են։ Ինձ համար բոլոր էրեխեքը հավասար են, ես երբեք տարբերություն չեմ դնում»։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

9-րդ դասարանցիներն իրար օգնելով պատին են փակցնում միսս Մարիայի բերած կանոնները՝ դասին գալ ժամանակին, խոսելուց առաջ ձեռք բարձրացնել, հարգել իրար, դասին ակտիվ լինել։ 9-րդցիներին Մարիան այս տարի է սկսել  դասավանդել։

 

- Ո՞վ կպատասխանի, Անի՞,- հարցնում է ու աչքի պոչով նայում սեղանին դրված թղթին. հո չի՞ սխալվել։ Աշակերտներին խնդրել է անունները թղթի վրա գրել ու դնել իրենց դիմաց, որ չշփոթի։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Ի տարբերություն Հայաստանի այլ մարզերում դասավանդող իր շատ ընկերների՝ Մարիան աշակերտների անունները հիշելու խնդիր ունի։ Եթե այլ համայնքներում աշակերտները քիչ են, դասարանները՝ երկկոմպլեկտ, Ծովազարդում այդ խնդիրը չկա։ 

 

«Գյուղն էնքան մեծ ու բազմամարդ էր, որ Լոնդոն են ասել։ Հիմա փակ տներ շատ կան, բայց գյուղն աճող է, 500 տնտեսություն ունի, 280 աշակերտ։ Վերջին տարիներին մինչեւ 33 առաջին դասարանցի ենք ունենում»,- ասում է դպրոցի փոխտնօրեն Թամարա Գալստյանը։

 

Երեխաները զարմացած սպասում են, թե ինչ է դուրս գալու ծալած անձեռոցիկների միջից։

 

- Կարո՞ղ ենք հաշվել,- հարցնում է Մարիան՝ սուրճն ու շաքարավազը ցույց տալով։

 

- Ո՛չ։

 

- Ուրեմն, անգլերենում անհաշվելի գոյականներ են։

 

«Սկզբում ամաչում էին ասել, որ չեն հասկացել, որ չգիտեն։ Հարցնում էի՝ հասկացա՞ք, ասում էին՝ հա, հասկացանք, բայց ինքնուրույն աշխատանք էի տալիս, չէին կարողանում գրել։ Ես իրենց հետ լուրջ խոսեցի, ասացի, որ ամաչելու բան չկա, էնքան կբացատրեմ, մինչեւ հասկանաք, պետք լինի, դասից հետո կմնամ։ Դա անկեղծության նշան է առաջին հերթին ինքներդ ձեր, հետո՝ իմ նկատմամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Հիմա դասը բացատրելուց հետո հարցնում եմ՝ հասկացա՞ք, մեկն ասում է՝ չէ, չեմ հասկացել, նորից կբացատրե՞ք, կամ՝ դասից հետո կմնա՞ք բացատրեք: Ես ուրախանում եմ։ Վերջապես հաղթահարեցին այդ պատնեշը»։

 

Բարձր դասարանի տղաների խնդրանքով անգլերենի խմբակ են ստեղծել, բացթողումներն են լրացնում։ Ոմանք հավելյալ նյութ, վարժություններ են ուզում, որ տանը պարապեն։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Մարիան ասում է, որ աշակերտները նախաձեռնող չեն։ Ինքն է անընդհատ համոզում, որ մասնակցեն խմբակների, միջոցառումների, չվախենան մրցույթներից։ Դասերին զուգահեռ բնապահպանական խնդիրների, կենդանիներին չվնասելու մասին է խոսում, արշավների են գնում։

 

«Ես ուզում եմ, որ իրենք ոչ միայն անգլերեն խոսեն, այլեւ իրենց աշխարհայացքը փոխվի, սկսեն ուրիշ կերպ նայել։ Եթե անգլերեն սովորեն, բայց շարունակեն աղբը դրսում թափել, ուրիշ բաներով չհետաքրքրվել, դա ինձ համար արդյունք չէ»։ 

 

Աշնանային արձակուրդից առաջ Մարիան հավաքում է ընթերցանության խմբակի աշակերտներին։ Շեքսպիրի «Համլետ»-ն են կարդալու ու քննարկեն։ Նաեւ ազգագրական պարի խմբակ է բացել, բայց ամռանը ոտքը կոտրել էր ու մինչեւ կկարողանա նորից պարել, նախկին աշակերտուհիներից մեկն է դասերն անում։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Մինչեւ Մարիայի հետ հասնում ենք տուն, Աշխենն արդեն պատրաստել է Գավառի քյուֆթան։ Աշխենը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով հարեւան Սարուխան գյուղում ֆրանսերեն է դասավանդում։ Երիտասարդ ուսուցչուհիները միասին ապրում ու կիսում են աշխատանքային եւ կենցաղային դժվարությունները, մեծ ու փոքր ուրախությունները։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

- Սկզբում, որ նոր էի տեղափոխվել, ասում էի՝ Աշխեն, էսօր էս կսարքենք, վաղը՝ մի ուրիշ բան։ Մի ամիս սարքեցինք-սարքեցինք, բայց նոյեմբերին արդեն ոչ ես հավես ունեի, ոչ՝ ինքը։ Ես էլ եմ հոգնած, ինքն էլ։ Ի՞նչ անենք՝ ամեն օր մակարոն։

 

- Ինչ ասես՝ փորձել ենք, էքսպերիմենտներ ենք արել՝ է՛լ չինական, է՛լ ֆրանսիական, է՛լ հայկական,- պատմում է Աշխենը։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

- Ոտքս կոտրելու պատճառով որ մի ամիս չեկա, Աշխենը պարապությունից պահածո է փակել։ Անցած ձմեռ Աշխենի մաման ա մեզ պահել պահածոներով։ Էս տարի էլ մեր բաժինը սարքել ա, որ պապան բերի։

 

Հերթ չեն սահմանում, ով առաջինը տուն է հասնում, ճաշը եփում, գործերն անում է։ Թե ժամանակ են գտնում, Գավառի մշակութային կյանքին են մասնակցում։

 

«Թատրոն ենք գնում։ Մի քանի ներկայացում նայել ենք, շատ լավն են, հետաքրքիր։ Ինտերնետն էլ քաշեցինք, որ կինո նայենք, բայց մինչեւ տասներկուսը նստում, դաս ենք անում, հաջորդ օրվան ենք պատրաստվում, էնքան ենք հոգնում... ու կինոն էլի մնաց շաբաթ-կիրակի»։ 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Դասերի թեման զբաղեցնում է Մարիայի ու Աշխենի ամբողջ օրը։ Ցերեկը դպրոցում են, երեկոյան տանը քննարկում են՝ ով ինչ է արել, իրար խորհուրդներ են տալիս, օգնում։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

«Երբ անում-անում ես, բայց ինչ-որ բան չես ստանում, էրեխեքը չեն ոգեւորվում, դա հուսահատեցնում է։ Բայց մտածում եմ, որ արածս ոչ միայն էս գյուղի էրեխեքի, այլեւ իմ պետության համար է, որ զարգանա ոչ միայն Երեւանը, այլեւ մարզերը փոխվեն։ Ինձ հայրենիքի նկատմամբ պատասխանատվությունն է օգնում»։

 

Լուսինե Ղարիբյան

 

Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին