Փոխել կյանքը՝ Տավուշում ֆիզկուլտուրա դասավանդելով - Mediamax.am

exclusive
13435 դիտում

Փոխել կյանքը՝ Տավուշում ֆիզկուլտուրա դասավանդելով


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Սյուզաննա Թեյմուրազյանը
Սյուզաննա Թեյմուրազյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Սյուզաննա Թեյմուրազյանը
Սյուզաննա Թեյմուրազյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս


Ակնաղբյուրի հիմնական դպրոցի աշակերտներն ամեն երկու տարին մեկ սպասում են ֆիզկուլտուրայի նոր ուսուցչի։ Ընկեր Խաժակին փոխարինեց ընկեր Սասունը, հիմա էլ ընկեր Սյուզաննան է տեղափոխվել Ակնաղբյուր։ Տավուշի մարզի այս համայնքում ֆիզկուլտուրայի ուսուցչի թափուր հաստիքը 2016 թվականից «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Ուսուցիչ-առաջնորդներն են լրացնում։

Սյուզաննա Թեյմուրազյանը Սյուզաննա Թեյմուրազյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս


Սյուզաննա Թեյմուրազյանը երկամյա ծրագրին դիմել է համալսարանն ավարտելուց անմիջապես հետո։ Մտածում էր՝ եթե ստացվի, ուրեմն, իր տեղը գյուղական որեւէ համայնքում է։ Ընտրական մի քանի փուլ անցնելուց հետո համոզվեց՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գաղափարներն իրենն են։

«Ինստիտուտում սովորելու տարիներին հաճախ նկատում էի, որ բոլորը խնդիր բարձրաձայնող են, լուծումներն էլ գիտեն, բայց չեն ուզում ոչինչ անել, ոչ մեկ չի ուզում իր վրա աշխատել։ Սկսեցի մտածել, թե ինչ կարելի է փոխել, ինքս ինչ կուզեի անել։ Հասկացա, որ չեմ կարող նստել, սպասել, որ ինչ-որ մեկն իմ փոխարեն իմ երկրին աջակցի, կամ իմ կյանքն ավելի լավը դարձնի։ Այդ փոփոխությունը պետք է սկսեմ ինձնից։ Դա եղավ «Դասավանդի՛ր, Հայաստան» դիմելու առաջին ազդակը»։
Սյուզաննա Թեյմուրազյանը Սյուզաննա Թեյմուրազյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս


Սյուզաննան ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը, դասավանդելուն զուգահեռ սովորում է մագիստրատուրայում։ Առաջին անգամ ընտանիքից ու քաղաքային կյանքից հեռու՝ ռոմանտիկ պատկերացումներով տեղափոխվեց Ակնաղբյուր. կապրի չքնաղ բնությանը մոտ, ինքնուրույն, երեխաների կյանքեր կփոխի։ Իրականությունը, բոլոր կենցաղային ու աշխատանքային խնդիրներով, շատ տարբեր էր։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս


«Անհանգստություններս շատ էին՝ ինչպես ինձ պահեմ, ինչպես կընդունեն։ Բայց հասկացա, որ դա մեկ օրվա հարց չէ. ամեն օր, տարբեր իրավիճակներում բացահայտում ես քեզ ու աշակերտին, փորձում ես լուծում գտնել, սովորում ես քեզ ճիշտ դրսեւորել, ճիշտ ժամանակին ու ճիշտ ձեւով արձագանքել։

Մեր տարիքային տարբերությունը մեծ չէ, եւ դա օգնում է իրենց ավելի լավ հասկանալ՝ ինչ պահանջներ ունեն, ինչով կարող եմ իրենց հետաքրքրել, ինչ օրինակ բերեմ, որ ընկալեն։ Ես իրենց հետեւում եմ համացանցում, գիտեմ՝ ամեն մեկն ինչով է ապրում, ինչ երաժշտություն է լսում։ Իրենք էլ ինձ են հետեւում ու ինձ են ավելի լավ ընկալում, զգում, ճանաչում»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս


Ակնաղբյուրի հիմնական դպրոցը 30 աշակերտ ունի. շատերը նախընտրում են երեխաներին կրթության համար Իջեւան ուղարկել։ Եթե մարզադահլիճում 7-րդ դասարանն է, ուրեմն, դասը սկսվում է Աշոտի ավանդական հարցով.

- Էսօր ֆուտբոլ խաղալո՞ւ ենք։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս


45 րոպեում Սյուզաննան փորձում է հասցնել ծրագրով նախատեսվածն ու ժամանակ հատկացնել աշակերտների ցանկություններին։ Ասում է՝ ամեն երեխա մի մեծ աշխարհ է, որ ուզում ես բացահայտել։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս


Դպրոցական տարիներին իր չսիրած առարկան հիմա փորձում է այնպես դասավանդել, որ աշակերտները հետաքրքրվեն, կարեւորեն։ Ասում է՝ ֆիզկուլտուրան միայն ֆիզիկական ակտիվության համար չէ, մարդու մեջ կարեւոր արժեքներ է ձեւավորում։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս


«Ֆիզկուլտուրան թիմային աշխատանք է, ընկերասիրություն է, հարգանք է, օլիմպիզմի գաղափարախոսությունն է։ Երեխաները միշտ ուզում են, որ իրենց թիմում միայն լավագույն խաղացողները լինեն, ուզում են միայն հաղթել, պարտությունը չեն հանդուրժում։ Մինչդեռ նրանց պետք է սովորեցնել՝ ինչպես օգնել թույլ խաղացողին, որ ներգրավվի, ինչպես ծանր չտանել պարտությունը, այլ կարեւորել մասնակցությունը, թիմային միջավայրը։ Ֆիզիկական պատրաստվածությունից ոչ պակաս կարեւոր են տեսական գիտելիքները՝ առողջ սննդի, հիգիենայի, Օլիմպիական խաղերի, տարբեր սպորտաձեւերի մասին»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս


Վերջերս Անտիկ օլիմպիական խաղերին նվիրված մրցույթ-միջոցառում էին արել ու հրավիրել հյուրեր Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտից։ Նրանք էլ, որպես խրախուսանք, Ակնաղբյուրի դպրոցականներին ինստիտուտ էին հրավիրել։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս


- Մինչեւ ընկեր Թեյմուրազյանի գալը, Օլիմպիական խաղերի մասին ոչ մի տեղեկություն չենք իմացել։

- Ինքը մեզ նույնիսկ տարել է «Օլիմպիոնիկ» մուլտֆիլմ դիտելու։

- Ինստիտուտ ենք գնացել, մեր չեմպիոնների նկարները, մեդալներն ենք տեսել։ Ինստիտուտի գրադարան են տարել, ըմբշամարտի ու տարբեր դահլիճներ։

- Ու վերջում գնացել ենք մեծ դաշտում ֆուտբոլ խաղալու,- իրար հերթ չտալով՝ պատմում են աշակերտները։

Սյուզաննան գյուղ տեղափոխվել էր՝ արտադասարանային խմբակների մի մեծ ցանկ մտքում։ Եկավ, երեխաների հետ քննարկեց ու հասկացավ՝ պարի դասերն ամենացանկալին են։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս


«Ես սպորտային պարերի ֆեդերացիայի անդամ եմ, դա իմ մի մասնիկն է, երբ երեխաներին ասացի պարի խմբակի մասին, աչքերը փայլեցին։ Սկզբում բոլորը եկան, որովհետեւ շատերն  ուղղակի ուզում էին որեւէ խմբակի գնալ, բայց ժամանակի ընթացքում հասկացան, որ պարն իրենցը չէ, թողեցին։ Մյուսները շարունակում են գալ մեծ ոգեւորությամբ»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս


Մտավախություն ունեն, որ ցրտերն ընկնելու հետ՝ ստիպված կդադարեցնեն պարի դասերը, որովհետեւ դահլիճը չի ջեռուցվում։ Բայց անգործ չեն մնա։ Որոշել են թատերական խմբակ սկսել ու ընթերցանությամբ զբաղվել։

Սյուզաննան ափսոսում է, որ հենց սկզբից գյուղում չի մնացել։ Հարմար տուն չկար, ստիպված էր Իջեւանում ապրել։ Այս մայիսից ակնաղբյուրցի ամուսինները՝ Սուսաննան ու Համլետը, երիտասարդ ուսուցչուհուն իրենց տանն են հյուրընկալել։ «Շատ լավ աղջիկ է, ոնց որ մեր տանը մեծացած լինի»,-ասում է տիկին Սուսաննան։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս


«Գյուղում ապրելն ինձ շատ է օգնում։ Երեխաներին ավելի լավ եմ զգում, ծանոթանում եմ իրենց առօրյային, տեսնում եմ, որ օգնում են տանը, տարբեր գործեր են անում, տեսնում եմ՝ երբ են ազատ, երբ են հոգնած, ինչ է կատարվում իրենց ընտանիքում։ Դա օգնում է հասկանալ, թե ինչու է երեխան, օրինակ, տխուր կամ ուրախ, ինչ է կատարվում իր կյանքում։ Եթե ուղղակի գալիս, քո ժամը պարապում ու գնում ես, աշակերտի մասին ոչինչ չես իմանում։ Գուցե մի երկու ազդակ տեսնես աչքերից կամ պահվածքից, բայց երբ իմանում ես պատճառները, դա քեզ շատ է օգնում հասկանալ ու ճիշտ ելքեր գտնել, ճիշտ կողմնորոշվել՝ ինչպես աշխատել տվյալ աշակերտի հետ»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս


Դպրոցը փոքր է՝ մի մեծ ընտանիքի նման։ Բոլորն իրար ճանաչում են, մեկը մյուսի հարեւանն է, բարեկամը։ Էքսկուրսիա գնում են բոլորով, միջոցառումներին մասնակցում են բոլորը։ Վերջինը սեպտեմբերի 27-ին էր՝ ակնաղբյուրցի ժամկետային զինծառայող Արեն Միրզոյանի հիշատակին։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս


Սյուզաննան ասում է, որ գյուղն իրեն շատ է փոխել, մեծացրել։ Ավելի շատ խնդիրների է առնչվում, ավելի իրատեսորեն է նայում կյանքին, ավելի շատ է աշխատում իր վրա։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաս


«Սկսեցի հասկանալով սիրել մեր երկիրը։ Պիտի ճանաչես, լինես մի մասնիկը ու սիրես ամբողջությամբ, ոչ թե բառերով, այլ գործով, ամեն օր պետք է սիրել, ամեն մեկին պետք է սիրել։ Պետք է աշակերտներին սերմանել, որ ուժեղ ենք, երբ սիրում ենք միմյանց, երբ միմյանց փայփայում, աջակցում, գնահատում ենք»։

Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին