«Անծանոթ» աշխարհից Արծնի եկած ընկեր Տիգրանը - Mediamax.am

exclusive
19188 դիտում

«Անծանոթ» աշխարհից Արծնի եկած ընկեր Տիգրանը


Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան


Երրորդ դասարանում անգլերենի 5-րդ՝ E տառն են սովորում։

 

-Ո՞ր գույնն ես սիրում,- գունավոր կավիճների տուփն աշակերտներին պարզելով՝ հարցնում է ընկեր Տիգրանը, ու մի քանի րոպեից գրատախտակը ծածկվում է գունավոր «E»-երով։ 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Ամեն դասից հետո պատին մի քանի նկար է ավելանում. անգլերեն նոր բառեր՝  հուշող պատկերներով։

 

«Մի մասը ես եմ նկարում, մի մասը՝ էրեխեքը, մի մասը տպում ենք։ Փորձում ենք միասին դասարանի մթնոլորտը ստեղծել։ Պայմանավորվել ենք մինչեւ դասերի ավարտը լրիվ ուրիշ դասարան սարքել՝ մեր նկարներով լցնել, պատերը զարդարել»,-ասում է ընկեր Տիգրանը։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Լոռու մարզի Արծնի համայնքի միջնակարգ դպրոցը 67 աշակերտ ունի։ Այստեղ են սովորում նաեւ հարեւան Ապավեն գյուղի երեխաները։ Դասարանները հիմնականում երկկոմպլեկտ են, մի քանի անգամ փոքր Հալեպի այն վարժարանների դասարաններից, որտեղ Տիգրան Աբուլաբությանն անգլերեն է դասավանդել։ 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Պատերազմի պատճառով 2013 թվականին Տիգրանն ընտանիքով Սիրիայից տեղափոխվել է Հայաստան։ Երկու տարի Վանաձորում է ապրել, հետո՝ Երեւանում, տարբեր ոլորտներում աշխատել։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

«Ուրախ չէի, գոհ չէի աշխատանքիցս։ 2018-ին լսեցի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասին, ուսումնասիրեցի, ասացի՝ սա է իմ ուզածը, իմ երազած աշխատանքն է։ Ոնց որ առաքելություն լինի։ Էսքան տարի հեռու էի, եկա Հայաստան եւ ուզում եմ մի բան անել իմ հայրենիքի համար»,- պատմում է Տիգրանը։

 

Հայաստանի գյուղերում երբեւէ չեղած, բայց դժվար պայմանների մասին բազմաթիվ պատմություններ լսած սիրիահայ երիտասարդն անհանգիստ էր՝ ինչպե՞ս կընդունեն իրեն, ինչպե՞ս կհարմարվի նոր միջավայրին։ Եկավ Արծնի ու պարզեց, որ գյուղում իրեն արդեն ճանաչում են։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

«Էրեխեքը պատրաստվել էին, ուսումնասիրել էին իմ ֆեյսբուքի էջը, գիտեին՝ ով է գալու, ինչ է անունը, որտեղից է։ Հերթով մտա դասարանները, ծանոթացա։ Առաջին շփումը, հանդիպումը շատ դրական էր, սպասում էին ինձ, միանգամից ընդունեցին, չասացին՝ օտար է։ Նույնիսկ իմ խոսելաձեւը, որ մի քիչ տարբեր է, իրենց համար հետաքրքիր է։ Եթե սխալներ եմ անում, ասում եմ՝ ուղղեք, օգնեք ինձ, իրենք ուրախանում են դրանից։ Սիրեցինք իրար, շատ կապվեցինք։ Ամռանը, որ գնացի Երեւան, կարոտում էի, ուզում էի հետ գալ, տեսնել իրենց»։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

«Նոր աշխարհից» եկած ընկեր Տիգրանին, անգլերենից բացի, աշակերտները շատ են հարցնում Սիրիայի մասին. որտե՞ղ է Սիրիան, ինչպե՞ս են մարդիկ ապրում էնտեղ, ինչպիսի՞ն են աշակերտները, ի՞նչ լեզվով եք խոսում, մեզ էլ կսովորեցնե՞ք արաբերեն։

 

Արաբերենն առայժմ Տիգրանի ծրագրերի մեջ չի մտնում։ Անցյալ տարի, երբ եկավ Արծնի, նպատակ դրեց, որ 2 տարի անց աշակերտները պիտի անգլերեն իմանան:  Իսկ եթե մեկ-երկուսը որոշեն դպրոցն ավարտելուց հետո զբաղվել անգլերենով, սա արդեն իր մեծ ձեռքբերումը կհամարի։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

«Կային էրեխեք, որ չէին սիրում այս առարկան։ Ասում էին՝ ինչների՞ս է պետք, ո՛չ Ամերիկա ենք գնալու, ո՛չ Անգլիա։ Ես ուզում էի իրենց սիրել տալ անգլերենը, հասկացնել, որ կարեւոր է, անհրաժեշտ։ Տարբեր հետաքրքիր մեթոդներով աշխատեցի, մինչեւ զգացի, որ փոխվեց վերաբերմունքը լեզվի նկատմամբ, սիրեցին։ Հիմա իրենք են փնտրում, առաջարկում՝ ինչպես անել, որ դասն ավելի հետաքրքիր լինի»։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Տիգրանն ասում է, որ Սիրիայում ստանդարտ մեթոդներով էին դասավանդում։ «Ոչ սովորական» մեթոդները սովորել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդների Ակադեմիայի ընթացքում։ Հալեպի պետական համալսարանում Տիգրանն անգլերեն լեզու եւ գրականություն է ուսումնասիրել։ Հիմա էլ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մանկավարժություն է սովորում։ Երիտասարդ ուսուցիչը զարմացել է, որ Հայաստանում տղամարդիկ մանկավարժի մասնագիտությունը չեն ընտրում։ Տիգրանը կուրսի միակ տղան է, դպրոցում երկուսն են՝ ինքն ու շախմատի ուսուցիչը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

3-12-րդ դասարաններում դասավանդելուց բացի Տիգրանը նաեւ անգլերենի խմբակ է վարում նրանց  համար, ովքեր ուզում են ավելի լավ տիրապետել լեզվին։ Ցանկացողներին անգլերեն գրքեր է տալիս. ընթերցում են, քննարկում։ Դասերը երբեմն ընկեր Տիգրանի տանն էին անում։ Բայց եղանակի ցրտելու հետ խմբակը տեղափոխվեց դպրոց։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Տիգրանի տունը դպրոցից մի քանի քայլ է հեռու։ Մտնում ես ներս ու արագ ուզում դուրս գալ՝ արեւի տակ տաքանալու։ Մոխրագույն պատերով, ընդամենը մի քանի կտոր գույքով սառը տունն ամենահարմարն էր, որ կարողացավ գտնել։ Տիգրանն իր կենցաղը կենտրոնացրել է վառարանի շուրջը՝ սեղանը, համակարգիչը, գազի բալոնը, որի վրա տաքացնում է Երեւանից բերած ճաշերը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

«Երկու շաբաթ առաջ արդեն վառարանը միացրել եմ։ Վառում, կողքը նստում եմ, մի քիչ հեռու եմ գնում, ցուրտ է։ Շատ տանջվեցի, մինչեւ սովորեցի վառարանը վառել»,-ժպտում է Տիգրանն ու պատմում, որ փայտ կոտրելն էլ Արծնիում է սովորել։ Սկզբում աշակերտներն ու գյուղի տղաներն էին օգնում, հիմա արդեն կացին ունի, ինքն է կոտրում։ Ջուրն էլ հարեւանի տնից է բերում։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

Առաջին ամիսներն ամենադժվարն էին։ Նոր միջավայրն ու կենցաղային խնդիրները հաճախ էին հուսահատության պահեր ծնում: Տիգրանն ասում է՝ լավ է, որ դպրոցում իրենից բացի «Դասավանդի՛ր, Հայաստանի» եւս երկու Ուսուցիչ-առաջնորդ կա։ Հանդիպում, քննարկում են խնդիրները, փորձով փոխանակվում, քաջալերում իրար։

Լուսանկարը` Մեդիամաքս/Վաղինակ Ղազարյան

«Որ նեղված կամ հիասթափված եմ լինում, մտնում եմ մի դասարան, հատկապես՝ փոքրերի մոտ, տեսնում եմ էրեխեքի աչքերը, ժպիտները, ես ինձ մոռանում եմ, ամեն ինչ մոռանում եմ, լուրջ եմ ասում։ Մանավանդ երբ դպրոց եմ գալիս, էրեխեքը դրսում են լինում, վազում, գրկում են ինձ,  շատ է մոտիվացնում։ Նորից ոգեւորվում եմ, մտածում եմ՝ ոչինչ, էրեկ չեղավ, էսօր կստացվի։ Ու էդպես շարունակում եմ»։ 

 

Լուսինե Ղարիբյան

 

Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին