Ավտոստոպ անող ու աշակերտներով ոգեշնչված ընկեր Մանուկյանը - Mediamax.am

exclusive
22823 դիտում

Ավտոստոպ անող ու աշակերտներով ոգեշնչված ընկեր Մանուկյանը


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


- Հաշիվը 5։1 դարձավ։ Ես ձեր թույլ կողմը գտել եմ, ուժեղացրե՛ք,- աղջիկների կողմը նշան անելով՝ տղաներին է դիմում ընկեր Մանուկյանը։ Վոլեյբոլի ցանցի մի կողմում ֆիզկուլտուրայի ուսուցիչն է, մյուսում՝ 6-րդ դասարանի աշակերտները։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Անդրանիկը սահմանամերձ Մովսեսում երկրորդ տարին է դասավանդում, բայց ո՛չ գյուղացիներն են նրան «դրսից եկածի» պես վերաբերվում, ոչ էլ ֆիզկուլտուրայի երիտասարդ ուսուցիչն է իրեն «եկվորի» նման պահում։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Մովսեսն Անդրանիկի համար հնարավորություն է, երազանքի իրականացում, նպատակի հաղթանակ։ 

 

«Երբ տեղափոխվեցի Մովսես, ինձ հարցնում էին՝ գյուղի կյանքը նորմա՞լ է, ընտելանո՞ւմ ես։ Ես զարմանում էի՝ ի՞նչ կա ընտելանալու, ես ինձ բնական եմ զգում․ այնտեղ եմ, որտեղ պիտի լինեմ։ Ես ուզում եմ աշխատել գյուղում, որովհետեւ քաղաքում շարժ կա, խմբակներ կան, երեխաները կարողանում են տարբեր հնարավորություններից օգտվել։ Իսկ գյուղում այդ ամենը, կարող է, չլինի, ու դու ուզում ես այդ հնարավորությունները ստեղծողներից մեկը լինել։ Գուցե ես տամ ինչ-որ բան, իրենք չվերցնեն, ես դրանից չեմ նեղվում։ Բայց ես կնեղվեմ, եթե երեխան իմանա, որ գյուղում այդ հնարավորությունը չկա, դրա համար ինքը չի ստացել»։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Փոքրիկ, բայց անհրաժեշտ իրերով ապահովված տունը դպրոցի տնօրենի օգնությամբ է գտել։ Ասում է՝ մովսեսցիները շատ հյուրասեր են։ Երբ նոր էր տեղափոխվել գյուղ, դպրոցից գալիս էր, տեսնում՝ գյուղացիները դռան դիմաց իրենց բարիքներից են թողել, երբ մի բան գնելու կարիք էր լինում, հրաժարվում էին գումարը վերցնել։ 

 

- Բակի բադերը քո՞նն են։

 

-Չէ, բայց դրանցից էլ օգուտ կա․հարեւաններն ասում են՝ ինչ ղոչաղ տղա ա, բադ էլ ա պահում,-ծիծաղում է Անդրանիկը։ - Անցյալ տարի կանաչի, սխտոր էի ցանել, մշակում էի։ Էս տարի չեմ հասցնում, թե չէ հաստատ կանեի։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Չի հասցնում, որովհետեւ ֆիզկուլտուրայի դասերը միակ զբաղվածությունը չեն։ Զուգահեռ մի քանի խմբակ է վարում, համայնքային ծրագրեր իրականացնում։

 

Անդրանիկը մարզիչ-մանկավարժ է։ Աշխատել է մանկապարտեզում, դասախոսել Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում։ Մովսես «գործուղվել» է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրով։ Ֆիզկուլտուրայի օգնությամբ փորձում է «ամրացնել» երեխաներին՝ մարմնով ու հոգով։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Ֆիզկուլտուրան ավելի առողջ լինելու միջոց է: Երեխաներին սովորեցնում է թիմային աշխատանք, սովորեցնում է նպատակ դնել, պայքարել, չհանձնվել։ Պատահել է՝ երեխան ինչ-որ վարժություն, օրինակ՝ ցատկել այծիկի վրայից, չի կարողացել:  Իրար հետ պայքարել ենք, մեկս մյուսիս ուժ ենք տվել, դասի վերջում կարողացել է հաղթահարել բարձրությունն ու ցատկել։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Նպատակը մի քիչ բարձր ցատկելը կամ արագ վազելը չէ, թեեւ կարեւոր է ֆիզիկապես կոփված լինելը: Էականը հոգեբանական կողմն է: Սկզբում ասում էին՝ չեմ կարողանում, հիմա ասում են՝ մի անգամ էլ փորձեմ։ Հիմա ես չեմ հիշում դեպք, որ երեխան ասի՝ ես չեմ կարողանում։ Դա ինձ համար երջանկություն է»։

 

-Չճանաչեցի,-բացօթյա մարզադաշտի ցանցերի հետեւից ձայն են տալիս երկու կանայք։

 

Մոտենում եմ, ներկայանում, ասում, որ Անդրանիկի ու իրենց գյուղի մասին նյութ պատրաստելու ենք եկել։

 

-Շատ կազմակերպված ա Անդրանիկը, ամեն նորություն անում ա էրեխեքի համար, կարում ա լեզու գտնի հետները,-սկսում են գովել։ Տանը դպրոցական չունեն, բայց ունեն փոքրիկ խանութներ ու գյուղի անցուդարձից լավ տեղյակ են։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Մովսեսի միջնակարգ դպրոցը 114 աշակերտ ունի։ Գյուղը հակառակորդի ուղիղ նշանառության տակ է։ Տնօրենն ասում է, որ կրակոցների պատճառով դասերը երբեք չեն ընդհատել։ 

 

-Մեզ էլ նկարեք, մենք էլ «բալելշչիկներն» ենք,- կատակում են տղամարդիկ՝ հետեւելով ֆիզկուլտուրայի դասին ֆուտբոլ խաղացող երեխաներին ։

 

Անցյալ տարի Առաջնորդության ակումբի շրջանակում Անդրանիկն ու աշակերտները քննարկել են ու որոշել, որ դպրոցին ռոբոտաշինության լաբորատորիա է անհրաժեշտ։ Աջակիցներ են գտել ու նախաձեռնությունն իրականացրել։ Շուտով դպրոցը նաեւ նոր գրադարան կունենա՝ ժամանակակից կահավորմամբ ու նոր գրականությամբ։

 

Իրականացված մի քանի նախաձեռնությունից հետո երեխաները հասկացել են՝ ամեն ինչ հնարավոր է, աջակիցներ կգտնվեն, միայն նպատակ ու ցանկություն է պետք։

 

«Կներեք, Ձեզ մի բան ենք ուզում ասել։ Քանի որ մենք սկսնակ լրագրողներ ենք, մի քիչ ամաչում ենք մոտենալ, մարդկանց հետ խոսել։ Դուք եկել եք մեր գյուղ, որպեսզի ռեպորտաժ պատրաստեք, ճի՞շտ ենք հասկացել։ Հիմա մենք էլ ուզում ենք Ձեր մասին ռեպորտաժ պատրաստել ու մի քանի հարց ունենք»,-մի երկու բառ փոխանակելուց հետո հայացքները փախցնելով ինձ են դիմում 11-րդ դասարանի երեք աղջիկները։ 

 

Առաջին համայնքային ծրագիրը, որ Անդրանիկը սկսեց Մովսեսում, լրագրության ակումբն էր։ Սահմանապահ Մովսես անունով բլոգ են բացել ու սկսել իրենց գյուղի ու բնակիչների մասին նյութեր պատրաստել, խնդիրները բարձրաձայնել։ Սկզբում նյութերին միայն լուսանկարներ էին կցում, հիմա՝ նաեւ տեսանյութեր:

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Մովսեսի բլոգում շուտով մի տեսանյութ էլ կտեղադրեն գյուղի՝ կավագործության նորաբաց արվեստանոցի մասին։ Անցյալ տարի Անդրանիկն ու գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Աբելը մի քանի ընկերների նախաձեռնությամբ բրուտագործ են հրավիրել, որը կամավոր կավագործության դասեր է անցկացրել։ Հետո որոշել են «ձեռքի շնորհք» ունեցող երկու աշակերտի ամռանը Երեւան ուղարկել՝ վարպետանալու։

 

Գրիգորը դասընկերոջ հետ շուտով սկսելու է կավագործության դասերը։ Ցանկացողներ շատ կան։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

 

«Ոգեւորում է, որ ինչ-որ մեկը քեզնից սովորում է»,- ասում է Գրիգորն ու տուփից հանում նռերով սուրճի բաժակներն ու ամանները։ Ինքն է պատրաստել: Տանն իր ձեռքի աշխատանք աղամաններն են օգտագործում։ Գրիգորը բրուտագործությամբ զբաղվելու մասին չի էլ մտածել, բայց հիմա չի բացառում, որ այս արհեստն իր մասնագիտությունը կդառնա։

 

Արվեստանոցը բացելու համար դիմել են դրամաշնորհային ծրագրի եւ հաղթել։

 

«Երեք նպատակ ունենք։ Առաջնայինը՝ մեր եւ հարեւան գյուղերի էրեխեքին անվճար սովորեցնել բրուտագործություն։ Երկրորդը տուրիզմի բաղադրիչն է։ Զբոսաշրջիկը կարող է գալ, ինքնուրույն բաժակ պատրաստել, տեղում թրծել ու տանել իր հետ։ Երրորդը երեխաներին ձեռներեցություն սովորեցնելն է։ Մենք իրենց ամեն ինչով օգնելու ենք՝ սկսած ֆեյսբուքի էջ բացելուց մինչեւ իրենց աշխատանքների վաճառքը։ Սննդի ցանցերից մեկն արդեն խոստացել է իր սպասքը մեր երեխաներից գնել»,- ոգեւորված պատմում է Անդրանիկը։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Մովսեսի երեխաները պատրաստվում են ոչ միայն կավե սպասք, այլեւ ճագարի համեղ միս «արտահանել»։ Ընկեր Մանուկյանի եւ ընկերների խորհրդով որոշել են ճագարաբուծությամբ զբաղվել։ Օրեր առաջ Երեւանում էին՝ ճագարաբուծական մեծ ֆերմայում։ Հարցեր տվեցին, խորհուրդներ ստացան ու սեփական ֆերման ունենալու որոշումով վերադարձան գյուղ։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Ճագարի դիմաց միշտ պետք է կեր լինի, ճագարի տեղը ոչ ցուրտ պիտի լինի, ոչ տաք, 10 աստիճանի սահմաններում»։ 14 տարեկան Անտոնը ճագարների խնամքի հարցում սկսնակ չէ։ Ընտանիքը նախկինում էլ ճագարներ պահել է, բայց սեփական ֆերման ունենալու գաղափարով ընկեր Մանուկյանն է վարակել։

 

«Մարդիկ կան՝ որպես միս են ճագարը գնում, մարդիկ էլ կան, որ իրենց երեխաներին փոքր ձագեր են առնում։ Ճագարի միսը խոլեստերին չի պարունակում, շատ օգտակար է։ Կան հիվանդություններ, որոնց դեպքում խոզի միս ուտելն արգելված է, ճագարի միսը ոչ մի հիվանդության դեպքում արգելված չէ, հակառակը՝ խորհուրդ է տրվում։ Համեղ միս եւ հեշտ պահվող կենդանի»,-մի քանի նախադասությամբ իր ապագա բիզնեսն է գովազդում Անտոնը։ 

 

Դրամահավաքից փոքրիկ գումար է գոյացել, շարունակում են միջոցներ փնտրել, որ ճագարաբուծությամբ զբաղվել ցանկացող երեխաներին բներ, մի քանի ամսվա կեր տրամադրեն։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Անդրանիկն ասում է՝ աշակերտներին հասուն մարդկանց նման է վերաբերվում։ Երբեմն միտումնավոր մարտահրավերներ է ստեղծում, որ սովորեն՝ բիզնեսում ամեն ինչ էլ լինում է։ 

 

Դասերից հետո երեխաները գնում են տուն ու շատ չանցած՝ վերադառնում ազգային պարեր սովորելու: Պարային բեմադրությունները ներկայացնում են համայնքային միջոցառումներին, տոներին։ Առավոտյան դասերը սկսում են պարով, պարում են նաեւ երկար դասամիջոցին։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Երեկոյան «սկայպ կանենք», թեմաները կքննարկենք»,-պարի դասից հետո պատանի լրագրողների հետեւից ձայն է տալիս Անդրանիկը։ Ժամանակը խնայում է, որ հասցնի հետեւել կավագործության արվեստանոցի նորոգմանը, շփվել ճագարաբույծ երեխաների հետ ու չուշանա երեկոյան ժամերգությունից։ Մովսեսում Անդրանիկն սկսել է ծառայել եկեղեցում։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

-Վեր քյնա էս գյոզալ տղեն, ի՞նչ դենք անի՜լ,- Անդրանիկին գովելուց հետո եզրափակում է  տան ճանապարհին հանդիպած տատիկներից մեկը։

 

 -Փռնիլ դենք, պսակենք,-առաջարկում են։ 

 

- Ախրի, սիրած ունի է՜։

 

 -Ուրուշին կքթնենք: 

 

-Բա վեր խաբար տամ, է~։ Կյալ դի կյեղը պաժառ տա,- ծիծաղում է Անդրանիկը:

 

Մի քանի ամսից Անդրանիկն ավարտելու է ծրագիրը: Հետոյի մասին չի մտածում, ժամանակը ցույց կտա: Գիտի միայն, որ ուզում է աշխատել գյուղում՝ երեխաների հետ, զբաղվել բիզնեսով ու դրանով ոգեւորել նրանց: Ինքն էլ ոգեւորության իր աղբյուրն է գտել Մովսեսում: 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Ո՞վ է ասում, որ ամեն ինչ պիտի շատ լավ լինի։ Ես էլ եմ ունենում խնդիրներ, բայց ո՞նց կարող ես էս էրեխեքի հետ շփվել ու ինչ-որ բանից մարել։ Ինչի՞ց մարես, եթե էս էրեխեքն էսքան լավն են, էսքան նվիրված, իրավունք չունես մարելու։ Մեկ-մեկ էներգիաս չի հերիքում, առավոտյան զոռով եմ արթնանում, ֆիզիկապես հոգնում եմ, բայց հոգեպես ինձ լավ եմ զգում, գիտեմ, որ էնտեղ եմ, որտեղ պիտի լինեմ, անում եմ այն, ինչ պիտի անեմ»։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Առաջին հուսահատություններն էլի երեխաների օգնությամբ է հաղթահարել: Դպրոցում ուսուցիչների անունով ծրարներում աշակերտներն իրենց կարծիքներն էին թողնում: «Նամակները շատ էին ուժ տալիս, որ տեսնում ես էրեխեն ոնց է վերաբերվում քեզ, ինչ է ակնկալում քեզնից։ Տոպրակով պահում եմ նամակները, բայց չեմ հանի»,-ժպտում է:

 

Անդրանիկը ամսվա մեջ 1-2 անգամ է Մովսեսից Երեւան գալիս: 220 կիլոմետրը միայն ավտոստոպով է անցնում: Ու ամեն անգամ գյուղ վերադառնալիս՝ համոզվում է՝ չի սխալվել։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Գյուղում միջավայրը լավն է, էրեխեքը շատ լավն են։ Ավելի խաղաղ եմ դարձել, ավելի ներդաշնակվել գյուղի հետ։ Ես ճիշտ էի զգում, որ ինձ գյուղ է պետք, իմ աշխատանքը պետք է գյուղում լինի»։

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին