Աշակերտներին երազանք տվող ընկեր Կարապետյանը - Mediamax.am

exclusive
28015 դիտում

Աշակերտներին երազանք տվող ընկեր Կարապետյանը


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա առաջնորդության զարգացման ծրագիր է` լավագույն երիտասարդ մասնագետների համար, որոնք տիրապետում են հայերենին եւ ցանկանում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը: Վերապատրաստվելով Ամառային ինստիտուտում, որը հինգշաբաթյա ինտենսիվ ծրագիր է, ու համապատասխան հմտություններ ձեռք բերելով՝ նրանք երկու տարով տեղափոխվում են Հայաստանի այն համայնքներ, որտեղ մանկավարժների կարիք կա: Երիտասարդ մասնագետները ոչ միայն նպաստում են երեխաների անհատական զարգացմանը եւ ակադեմիական գիտելիքների աճին, այլեւ՝ համայնքների զարգացմանը՝ ծավալելով արտադասարանական եւ համայնքային զարգացման գործունեություն: 

 

Ովքե՞ր են այդ երիտասարդները, որոնք չեն վախենում փոփոխություններից ու դժվարություններից, որոնք թողել են բարեկեցիկ ու հարմարավետ կյանքը՝ հանուն նպատակի՝ ոգեշնչել երեխաներին, բացահայտել նրանց կարողություններն ու տաղանդները, օգնել իրականացնել երազանքները: 

 

Մեդիամաքսը շարունակում է ներկայացնել ծրագրի մասնակիցներին եւ նրանց աշակերտներին:

 

Սեպտեմբերի առաջին օրերին Ամբերդի բնակիչները կանգնում ու «դիտում էին», թե  ինչպես է պատմության նոր ուսուցիչ ընկեր Կարապետյանը, սպիտակ ձեռնափայտով ճանապարհը «շոշափելով», դստեր ձեռքը բռնած, գնում դպրոց։ Աշակերտներն առաջարկում էին ուղեկցել, գյուղացիները՝ մեքենայով տեղ հասցնել։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Վերջին շրջանում այդ առումով էլ ուշադրություն չեն դարձնում։ Ես դրա համար ուրախ եմ, որովհետեւ սովորական եմ դարձել, արտառոց չեմ»։

 

Հակոբը տեսողությունը կորցրել է աստիճանաբար։ Սովորել է ԵՊՀ-ում, քաղաքագետ է, ունի նաեւ մերսողի մասնագիտություն, անցել է հաշվապահական դասընթացներ։ Մանկավարժության մասին չէր երազել, բայց կրթական համակարգից մշտական դժգոհությունները, գյուղերում ուսուցիչների պակասը մտածելու առիթ տվեցին։

 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրին դիմելուց, բոլոր փուլերը հաղթահարելուց հետո անգամ Հակոբը վստահ չէր, որ դպրոցում աշխատելու հնարավորություն կունենա։ Չտեսնող մարդկանց նկատմամբ հասարակության վերաբերմունքին ծանոթ էր սեփական փորձից։

 

«Երբ մեզ հայտնում էին, թե ով՝ որտեղ է դասավանդելու, մտածում էի, որ ինձ կասեն՝ կներես, ոչ մի դպրոց չհամաձայնվեց քեզ ընդունել։ Երբ ասացին՝ Արմավիրի մարզ, Ամբերդ գյուղի դպրոց, շոկի մեջ էի։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Զանգեցի, տնօրենի հետ ծանոթացա։ Էնքան ջերմ խոսեց, հարցերիս պատասխանեց, որ հեռախոսն անջատեցի ու մտածում եմ՝ էս մարդուն ասե՞լ են, որ ես չեմ տեսնում»,-ծիծաղելով պատմում է Հակոբը։ 

 

Դպրոցի տնօրեն Զոհրաբ Մաղաքյանն ասում է, որ  «Դասավադի՛ր, Հայաստան»-ին դիմել է ոչ այն պատճառով, որ մասնագետի կարիք ունեին, այլ ուզում էր դպրոց նոր շունչ մտնի։

 

«Շնորհակալ եմ Աստծուն, որ հնարավորություն ընձեռեց հանդիպել նման մասնագետի, մարդու, որը մեր մանկավարժության մեջ ասելիք ունի՝ նոր ոճով, նոր մեթոդներով։ Երեխաները նոր, հետաքրքիր մոտեցումներ են ուզում»,- ասում է տնօրենը։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Մինչ 11-րդ դասարանցիները կհավաքվեն, Հակոբը միացնում է ձայնագրիչն ու աշակերտներից մեկին խնդրում գրել դասի նպատակը։ Աշակերտներին գիտելիքները լիարժեք փոխանցելու համար տարբեր մեթոդներ է մտածել ու փորձել։

 

«Ես պարտավոր եմ լուծումներ գտնել։ Եթե հիմա որեւէ բան անելու հնարավորություն չկա, 1-2 դաս հետո պիտի գտնես դրա լուծումը։ Չես կարող ասել չկա ու վերջ։ Դա ամենահեշտ ու ոչ մի տեղ չտանող պատասխանն է։ Ես գտել եմ լուծումը. տանը ձայնագրում եմ հարցերը, դասարանում լսում ու թելադրում եմ, իրենք գրում են։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Կինս իմ աջ ձեռքն է, օգնում է ամեն ինչում։ Թեմատիկ աշխատանքները միասին ենք ստուգում, օրվա դասը ինքն է ինձ համար կարդում։ Բայց լինում է, որ կինս զբաղված է կամ տանը չէ, իսկ ես չեմ կարող անպատրաստ մտնել դասարան։ Ես դրա լուծումն էլ եմ գտել։ Սքանավորում եմ դասը, համակարգչային ծրագրերով վերածում տեքստի, համակարգիչը կարդում է տեքստը։ Նույնիսկ աղջիկս է իր մանկական ձեռագրով օգնում, երբ պիտի արագ գրառումներ անեմ։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Գուցե ժամանակատար է, բայց այս պահին դա է լուծումը։ Կարեւորը՝ աշակերտին հասնի, մնացածը երկրորդական խնդիրներ են»։ 

 

Հակոբը հայրենագիտություն, հայոց եւ համաշխարհային պատմություն է դասավանդում։ Որպեսզի դասերը հետաքրքիր ու չկրկնվող լինեն, երաժշտություն, ռադիոթատրոն, լրացուցիչ նյութեր է օգտագործում։ «Ինչ նոր բան անել» միտքն արդեն տանջում է։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Սկզբում անսովոր էր ընկեր Կարապետյանի ներկայությունը դպրոցում, հետո սովորեցինք։ Չտեսնող շատ մարդիկ կան, որ հուսախաբ են լինում, սակայն ինքը կամքի հզորություն ունի ու մեզ ոգեշնչում է։

 

Միշտ պատրաստ է օգնել մեզ։ Ասել է՝ կարող եք գալ, զանգահարել։ Մենք էլ ինչով կարողանում ենք, իրեն ենք օգնում»,- ասում են 11-րդ դասարանի տղաները։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Հակոբը հիշում է սեպտեմբերի առաջին օրերը, աշակերտների զարմացած ու սպասողական վիճակը։ «Էկզոտիկ երեւույթ էի իրենց համար»,- ասում է։

 

Հիմա ընկեր Կարապետյանին ամբողջ գյուղն է ճանաչում, աշակերտները հաճախ նաեւ հյուրընկալում են նրան։ 

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Ինձ ասում էին՝ ինչպես կարող է ուսուցիչը գնալ աշակերտի տուն, բայց ես գնում եմ։ Երբ տեսնում ես, որ աշակերտը չի սովորում, դրա պատճառները պիտի գտնես։ Բուն պատճառը նախ եւ առաջ ընտանիքն է։ Եթե ընտանիքում երեխայի ուսման նկատմամբ հետարքրքություն, պահանջկոտություն չկա, ուսուցիչը քիչ բանի կհասնի։ Ընտանիք-ուսում-աշակերտ, այս շղթան պետք է պահպանվի։ Եթե որեւէ օղակ կտրվի, արդյունքը լիարժեք չի կարող լինել»։ 

 

Նաեւ աշակերտներն են ընկեր Կարապետյանին երբեմն այցելում՝ լրացուցիչ պարապմունքների համար։ Նոր տարուն եկել էին շնորհավորելու, առաջիկայում գալու են՝ մրցանակի հետեւից։ Դասերից մեկի ժամանակ Հակոբը մրցույթ էր հայտարարել ու հաղթող խմբին, որպես մրցանակ, հրավիրել իր տուն՝ թեյի սեղանի շուրջ ֆիլմ դիտելու ու քննարկելու։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Հակոբն Ամբերդում դասավանդում է 2018թ. սեպտեմբերից։ Հասցրել են աշակերտների հետ մի քանի նախաձեռնություն իրականացնել։ «Բարության երեքշաբթի»-ի շրջանակում 6-րդ դասարանցիների առաջարկով մաքրել են Սուրբ Թովմաս խոնարհված եկեղեցու տարածքը։ Իսկ բարձր դասարանցիների հետ համայնքի կարիքավոր մի ընտանիքի իրենց ձեռքով հավաքած վառելափայտ են  հասցրել։

 

«Ես էն անկարգ Էրիկի մայրիկն եմ,- դպրոցի միջանցքում Հակոբին է դիմում ծնողներից մեկը։ - Էրիկը Ձեզ շատ է հարգում։  Փայտ էիք հավաքում, պատուհանից տեսա, որ վերարկուն գցեց Ձեր ուսերին, զարմացա»։

 

«Էրեխեքի մեջ լիքը լավ բաներ կան, պետք է բացել»,-ասում է 36-ամյա ուսուցիչը։ Համոզվել է, որ երիտասարդները պատրաստ են համախմբվել գաղափարի շուրջ եւ ամեն ինչ անել դրա հաջողության համար։ Պետք է ցույց տալ, թե որտեղ եւ ինչպես օգտագործեն իրենց եռանդն ու նախաձեռնողականությունը։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Հակոբի առաջարկով ու տնօրինության աջակցությամբ բացօթյա լսարան են ունենալու։ Սարքավորումներ են ձեռք բերել ու ռադիոհաղորդումներ են պատրաստելու, առայժմ՝ դպրոցական կյանքի մասին ու դպրոցում հեռարձակելու համար։ Աշակերտի ծնողից՝ ուսուցիչ․ դերերի փոփոխությունը շատ բան է բացահայտել։

 

«Աշակերտների առօրյան է պետք փոխել, ապագան ընտրելու հնարավորություն տալ։ Շատ վատ եմ զգում, երբ աշակերտին հարցում եմ՝ ի՞նչ նպատակ ունես, ասում է՝ չգիտեմ կամ նպատակ չունեմ։ Մինչեւ ուսում տալը, նրանց պիտի սովորեցնենք երազել։ Մարդը պիտի տեղյակ լինի, թե էս գյուղից դուրս աշխարհում ինչ կա։ Գուցե ինչ-որ մեկն ուզում է ռոբոտաշինություն սովորել, բայց մտքով չի անցնում, որ ինքը հնարավորություն ունի գնալու Թումո։ Հեռանկար պիտի տաս աշակերտին, տեղեկություն՝ առօրյան ճիշտ կազմակերպելու»։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Հակոբն ուզում է ներդրում ունենալ ոչ միայն Ամբերդի դպրոցում, այլ կրթական համակարգում առհասարակ։ Ասում է՝ դպրոցն իր համար հետազոտության լայն դաշտ է բացել։ Դասավանդմանը զուգահեռ ուսումնասիրում է կրթական համակարգի խնդիրները։ Հուսով է, որ ծրագրի ավարտին խորքային վերլուծություն կունենա,  բացթողումներից բացի լուծման ճանապարհներ կմատնանշի։

 

«Փայտից պրծա, այստեղ արդեն իմ տարածությունն է»,- տան դարպասից ներս մտնելով՝ ձեռնափայտը մի կողմ է դնում Հակոբը։ Կինը՝ Հենրիետտան ու երկու տարեկան Նարեն սպասում են Հակոբին ու Արփիին։ Եթե դասերը նույն ժամին են ավարտում, միասին են գալիս։

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

2018թ. սեպտեմբերից ընտանիքով տեղափոխվել են գյուղ։ Կենցաղային հարցերը երկար ու դժվարությամբ, բայց լուծել են։ «Դա էլ էր մեծ փորձառություն»,- ասում են։ Գարնանը նրանց երրորդ երեխան կծնվի։

 

Բազմանդամ ընտանիքով տեղափոխվել գյուղ ու սկսել նոր կյանք՝ նոր մասնագիտություն, նոր համայնք, նոր կենցաղ։ «Արժե՞ փորձել» հարցի պատասխանը Հակոբը սկզբում մենակ էր փորձում գտնել, հետո կնոջ հետ քննարկեցին։

 

«Որոշեցինք՝ Հայաստանի որ շրջան էլ ուղարկեն, կգնամ։ Եթե կա նպատակ, ուրեմն պետք է այն իրականացվի։ Ամենակարեւորը, ամեն ինչ աղոթքով ենք արել, որ Աստված մեզ ուղղորդի։ Փառք Աստծո, սրանից լավ տարբերակ չէր կարող լինել։ Աստված տվեց ինձ լավագույնը»։ 

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին