Synergy-ի ծրագրավորողների հաջողության աղբյուրն ու շարժիչը - Mediamax.am

exclusive
5911 դիտում

Synergy-ի ծրագրավորողների հաջողության աղբյուրն ու շարժիչը


Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Մկրտչյանը
Արմեն Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Մկրտչյանը
Արմեն Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտուշ Ղանդիլյանը
Արտուշ Ղանդիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Մկրտչյանը
Արմեն Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտուշ Ղանդիլյանը
Արտուշ Ղանդիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտուշ Ղանդիլյանը
Արտուշ Ղանդիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարություն Հարությունյանը
Հարություն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարություն Հարությունյանը
Հարություն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կիմ Սարոյանը
Կիմ Սարոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարություն Հարությունյանը
Հարություն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կիմ Սարոյանը
Կիմ Սարոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կիմ Սարոյանը
Կիմ Սարոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մասնագիտական հաջողությունների սանդուղքը «նվաճելու» համար տարբեր մարդկանցից տարբեր հմտություններ եւ գիտելիքներ են պահանջվում։ Շատ կարեւոր է էկոհամակարգը, որտեղ մասնագետը փորձում է բարձրանալ այդ աստիճանները։ Լավագույն հնարավորություններ՝ հավասարապես բոլորի համար. այսպես են Synergy International Systems, Inc. ընկերության հայաստանյան գրասենյակի աշխատակիցները նկարագրում այն միջավայրը, որտեղ տարիներ շարունակ աշխատում եւ հաջողությունների են հասնում։

 

Մեդիամաքսի այս պատմությունը Synergy-ում մասնագիտական սանդուղքով բարձրանալու՝ ծրագրավորողներին տրված հնարավորությունների մասին է։ Մեր պատմության հերոսները մասնագիտական տարբեր մակարդակներում են հայտնվել ընկերությունում, բայց ունեցել են առաջխաղացման եւ բարձր դիրքեր գրավելու հաջողված փորձ ու դարձել թիմերի ղեկավարներ։

 

Նոր հորիզոններ՝ կայացած մասնագետների համար

 

Արտուշ Ղանդիլյանը բաժնի ղեկավար է: Նա ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ է։ Մագիստրատուրան Ռուսաստանում է սովորել՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի Ինովացիաների եւ բարձր տեխնոլոգիաների ֆակուլտետում։

Արտուշ Ղանդիլյանը Արտուշ Ղանդիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտուշը Synergy-ում աշխատանքի է անցել, երբ արդեն կայացած ու փորձառու մասնագետ էր։ Կարճ ժամանակում ընկերությունում դարձել է ավագ մասնագետ։ Արտուշը Synergy-ն համարում է ընկերություն, որտեղ, աշխատասիրության առկայության դեպքում, կարելի է փայլուն տեխնիկական կարիերա անել եւ «սարեր շուռ տալ»։

 

«Մասնագետների զարգացման համար մի քանի պայմաններ են պետք։ Ընկերությունը պիտի հստակ պահանջներ ունենա իր աշխատողից, ինչը «կստիպի» զարգանալ եւ բավարարել այդ պահանջներին։ Աշխատանքային միջավայրում պետք է ավելի ուժեղ մասնագետներ լինեն, որոնցից հնարավոր կլինի սովորել։ Աճելու, նույն տեղում չդոփելու համար հնարավորություններ պետք է ստեղծվեն (ռեսուրսներ՝ առցանց կուրսեր, կոնֆերանսներ, գրքեր, ուսման համար ժամանակ, հետեւողականություն)։ Մյուս կարեւոր գործոնը մոտիվացիան է, երբ գործընկերներդ քեզ շահագրգռում են, ցույց տալիս գործիդ եւ դրա մեջ ավելի ու ավելի հմտանալու կարեւորությունը։ Եթե ընդհանրացնենք, ապա ընկերության ներսում աճելու համար պետք է լավ զարգացած կրթական մշակույթ լինի»,- ասում է Արտուշ Ղանդիլյանը, ով Synergy-ում Դատական համակարգի ծրագրավորման բաժնի ղեկավարն է։

 

Արտուշը վերակազմել, թարմացրել է Synergy-ի տեխնիկական մասնագիտական զարգացման ուղեցույցը: Այն քարտեզագրում է, թե կոնկրետ ինչ գիտելիքներ եւ հմտություններ է հարկավոր հաջորդ մասնագիտական մակարդակին հասնելու համար։ Այսինքն՝ սկսնակ ծրագրավորողը հենց սկզբից կարող է տեսնել մասնագիտական հաջողության սանդուղքի բոլոր աստիճանավանդակները՝ միջին մասնագետից մինչեւ ավագ մասնագետ դառնալու մանրամասն նկարագրված ուղին։

 

«Ռեսուրսները շատ են, սովորելու անթիվ նյութ կա։ Մեր ուղեցույցն օգնում է աշխատակիցներին իմանալ, թե զարգանալու, աճելու համար կոնկրետ ինչ է պետք սովորել, ինչ հերթականությամբ, մակարդակներով»,- ասում է Արտուշ Ղանդիլյանը։

Արտուշ Ղանդիլյանը Արտուշ Ղանդիլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուղեցույցը թարմացնելու Արտուշի նախաձեռնությունը ոգեւորել է նաեւ մյուս գործընկերներին, ու նրանցից մի քանիսը որոշել են դրա համար առանձին հարթակ՝ հատուկ հավելված ստեղծել, որում յուրաքանչյուր աշխատակից իր օգտահաշիվը կունենա եւ կկարողանա տեսնել իր զարգացումը։

 

«Հաջողության հասնելու ամենակարեւոր գրավականը ցանկությունն է, աշխատասիրությունը, մոտիվացիան։ Ինչ-որ կախարդական բան չկա, որը հաջողություն է ապահովում։ Կա գործ, որն անում ես, եւ եթե այդ գործին սրտացավ ես վերաբերվում, ոչ միայն սեփական աճի, այլեւ թիմի մյուս անդամների զարգացման, տեխնիկապես հզորացման մասին ես մտածում, ապա հաջողում ես»,- ասում է Արտուշն, ով երկու անգամ շարունակ ճանաչվել է Synergy-ի լավագույն աշխատակից։

 

Synergy-ում նոր հորիզոններ նվաճելու մեկ այլ պատմության հերոս է Կիմ Սարոյանը: Նա տվյալների բազաների ճարտարապետ եւ թիմի ղեկավար է, ով ընկերությունում աշխատանքի է անցել, երբ արդեն ավագ մասնագետ էր։ Թեեւ կայացած էր, բայց դա նրան չի խանգարել Synergy-ում զարգանալու նոր ուղի կերտել։ Ասում է՝ աշխատանքային հենց առաջին օրից հասկացել է, որ ճիշտ տեղում է հայտնվել՝ տեսնելով «մոտեցումները, մթնոլորտը, պրոֆեսիոնալ թիմի աշխատանքը»։

Կիմ Սարոյանը Կիմ Սարոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Synergy-ն այն վայրն է, որտեղ ավագ մասնագետն ունի շատ լայն հնարավորություններ՝ ոչ միայն գիտելիքները խորացնելու, այլեւ որոշումներ կայացնելու, նորարարություններով զբաղվելու, մշտապես մի քանի քայլ առաջ լինելու առումով: Մեզ մոտ՝ սկսնակից մինչեւ ավագ մասնագետ, անընդհատ սովորում են։ Մենք անընդհատ հետազոտություններ ենք անում եւ որեւէ սահմանափակումների չենք բախվում, մեր ունեցած լավ հիմքը թույլ է տալիս վաղվա տեսլական ունենալ։ Այն, ինչ հաճախորդին պետք է լինում վաղը, մենք՝ մեր թիմով արդեն երեկ դա իրականացրած ենք լինում»,- ասում է Կիմ Սարոյանը, ով արդեն 5 տարի աշխատում է ընկերությունում եւ այժմ Տվյալների բազայի ադմինիստրացիայի թիմի ղեկավարն է։

 

Կիմին իր աշխատանքը դուր է գալիս հատկապես այն առումով, որ այս ոլորտում անընդհատ նոր պահանջներ, նոր խնդիրներ եւ մարտահրավերներ են առաջանում։

Կիմ Սարոյանը Կիմ Սարոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ամենակարեւոր մոտեցումը, որ Synergy-ում կա եւ որը նորարարությունների կիրառման գլխավոր նախապայմանն է, մասնագիտական ազատությունն է։ Այստեղ յուրաքանչյուր մասնագետ կարող է իր բնագավառին վերաբերող առաջարկություններ անել եւ ուղղություն փոխել։ Ինչ վերաբերում է զարգացմանը, քանի որ մենք համաշխարհային մասշտաբի պրոդուկտներ ենք ստեղծում, հետեւաբար մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների պահանջներն էլ համաշխարհային մասշտաբի են։ Մենք պետք է նորարար լինենք, որպեսզի կարողանանք բավարարել այդ պահանջներին»,- ասում է Կիմ Սարոյանը։

 

Ամառային դպրոցի ուսանողից՝ համակարգի ճարտարապետ և թիմի ղեկավար

 

Արմեն Մկրտչյանը համակարգի ճարտարապետ է, թիմի ղեկավար: Ընկերության թիմին է միացել Synergy-ի ամառային դպրոցում սովորելուց հետո։ Սկսնակ մասնագետից Արմենը 5 տարում դարձել է համակարգերի ճարտարապետ եւ զբաղվում է տեխնիկական տեսանկյունից ամենաբարդ աշխատանքներից մեկով։

Արմեն Մկրտչյանը Արմեն Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ամենամեծ հնարավորությունը, որ տվեց Synergy-ն, ինձ՝ փորձ չունենալով հանդերձ, աշխատանքի ընդունելն էր։ Հետագայում, երբ դու քո աշխատանքը լավ ես անում, դա արդար գնահատվում է, եւ աճի համար պայմաններ են ստեղծվում։ Այն, որ 5 տարում սկսնակից կարողացա դառնալ համակարգերի ճարտարապետ, որեւէ գաղտնի բանաձեւ չի ունեցել, պարզապես սիրով եւ պատասխանատվությամբ արել եմ իմ աշխատանքը։ Հաջողության հասնելու համար բոլոր աշխատակիցները հավասար հնարավորություններ ունեն, իսկ աշխատանքը գնահատվում է միշտ»,- ասում է Արմեն Մկրտչյանը՝ կարեւորելով մասնագետի փորձն ու դա կիրառելու հմտությունները։

 

Նա ասում է, որ համակարգերի ճարտարապետի գործը շատ պատասխանատու է։ Մասնագիտական հավակնությունները բավարարելու համար Արմենն առաջին հերթին կարեւորում է աճի հնարավորությունը եւ այդ աճի հստակ ուղղության պատկերացումը։

Արմեն Մկրտչյանը Արմեն Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մասնագիտական աճն ուղիղ կապված է քո ստեղծած նախագծի աճի հետ։ Դրանք փոխլրացնում են, եւ եթե մասնագետը հստակ տեսնում է թե իր, թե իր նախագծած համակարգի զարգացման ճանապարհը, դա շատ մեծ բավականություն է տալիս»,- ասում է Արմեն Մկրտչյանը։

 

Հարություն Հարությունյանը բաժնի ղեկավար է: Նա էլ է ընկերություն եկել ամառային դպրոցից, երբ սկսնակ ծրագրավորող էր եւ դեռ սովորում էր համալսարանում։

 

«Ինձ ու ընտանիքիս համար ուսումը միշտ առաջնային է եղել։ Դրա համար ես մտածում էի այնպիսի աշխատանք գտնել, որ ուսման հետ համատեղելի լիներ։ Synergy-ն այդ հնարավորությունն ընձեռեց»,- ասում է Հարությունը։

Հարություն Հարությունյանը Հարություն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թիմի ղեկավար դառնալու համար նրանից ընդամենը 4 տարի է պահանջվել։ Ավագ ծրագրավորող Հարությունն այժմ ղեկավարում է Synergy-ի ամենամեծ թիմերից մեկը, որի մեջ մտնում են Երեւանի եւ Արցախի մեծ թիմերը՝ իրենց 4 ղեկավարներով։

 

Հարությունն ընկերությունում աշխատելու այս տարիներին ոչ միայն կարողացել է զարգացնել տեխնիկական խորը գիտելիքներ, այլեւ առաջնորդական հմտությունները, ինչի շնորհիվ էլ կարողանում այդպիսի մեծ բաժին ղեկավարել։  

 

«Եթե մարդը ոչ միայն իր նեղ առաջադրանքով է հետաքրքրված, այլեւ ավելին սովորելու եւ անելու ցանկություն ունի, կհասնի հաջողության։ Ոլորտն անընդհատ աճում է, եւ հաջողության հնարավորությունը Synergy-ում բաց է բոլորի համար, այստեղ մասնագետին երբեք չեն սահմանափակում»,- ասում է Հարությունը։

Հարություն Հարությունյանը Հարություն Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա ղեկավար դառնալը համընկել է Ստեփանակերտում Synergy-ի մասնաճյուղի բացման հետ. «Կարճ ժամանակում ուժեղ թիմ ձեւավորվեց Ստեփանակերտում։ Ինձ բախտ վիճակվեց աշխատել նրանց հետ։ Թե՛ ինձ, թե՛ իմ կոլեգաների համար շատ կարեւոր փուլ էր, շատ լավ կոալիցիա ստացվեց, հրաշալի կարողացանք աշխատել միասին եւ աճել միասին։ Ղեկավարն իր թիմին հավասար պետք է շարունակ զարգանա, նոր բաներ սովորի, որովհետեւ եթե թիմին սովորեցնելու բան չունի, թիմը ոգեւորված չի լինի նրա հետ աշխատելիս»։

 

Մեծ թիմ ղեկավարելու համար Հարությունը կարեւոր է համարում անընդհատ զարգացումն ու «մատը շուկայի զարկերակի վրա մշտապես պահելը»։

 

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին