Արձագանքնելով COVID-19-ին՝ «կախարդական փայտիկներ» Synergy-ից - Mediamax.am

exclusive
7227 դիտում

Արձագանքնելով COVID-19-ին՝ «կախարդական փայտիկներ» Synergy-ից


Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Ավագյանը
Անի Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Գեւորգյանը
Անի Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Գեւորգյանը եւ Անի Ավագյանը
Անի Գեւորգյանը եւ Անի Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննես Աղաջանյանը
Հովհաննես Աղաջանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խաչատուր Մաթեւոսյանը
Խաչատուր Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիա Հարությունյանը
Լիա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհում COVID-19 համավարակի տարածումը մարդկանց ստիպեց մեկուսանալ եւ աշխատանքը տեղափոխել առցանց տիրույթ: Իրենց աշխատանքն արդյունավետ կազմակերպելու խնդրին բախվեցին ինչպես անհատներ, այնպես էլ կառավարություններ, բիզնեսներ եւ կազմակերպություններ: Ու հենց այդտեղ, «կախարդական փայտիկի» նման, օգնության հասան ՏՏ ոլորտի ընկերությունների ծրագրային լուծումները: Այն կառույցները, որոնք մինչ համավարակն էին օգտվում նման համակարգերից, ավելի հեշտությամբ կարողացան հարմարվել նոր իրավիճակին, մյուսները՝ փորձեցին արագ լուծումներ գտնել: 

 

Մեդիամաքսը պատմում է այն համակարգերի մասին, որոնք ստեղծվել են Synergy International Systems, Inc. ընկերությունում եւ այս օրերին ոչ միայն փրկել բազմաթիվ օտարերկրյա կազմակերպությունների ու կառավարությունների դեմքն, այլեւ շատ ավելի արդյունավետ դարձրել դրանց աշխատանքը: 

 

Synergy-ի օրինակը

 

Synergy ընկերությունն աշխատում է 75-ից ավելի երկրում, մատուցում են ծառայություններ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածին:  Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ընթացքում աշխատանքը չեն դադարեցրել կամ դանդաղեցրել, ընդհակառակը՝ ծրագրերին նոր թափ են հաղորդել:

 

«Որպես ՏՏ ընկերություն, մենք հեռավար կարգով շարունակում էինք ծառայություններ մատուցել մեր բոլոր հաճախորդներին՝ աշխարհի բոլոր երկրներում: Քանի որ աշխատում ենք կառավարությունների հետ եւ նրանց տրամադրում գործընթացների ավտոմատացման ու տվյալների կառավարման համակարգեր, հասկացանք, որ մեր լուծումները շատ տեղին եւ օգտակար կարող են լինել այս համավարակի շրջանում, երբ մարդկանց տեղաշարժն արգելված է, իսկ առցանց ծառայությունները կենսական նշանակություն են ստացել»,- ասել է Synergy-ի Բիզնեսի զարգացման տնօրեն Անի Գեւորգյանը: 

Անի Գեւորգյանը Անի Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոցիալական պաշտպանության տեղեկատվական համակարգերի ծրագրերի ղեկավար Անի Ավագյանն էլ նշել է, որ ընկերությունը միշտ ճկուն է եղել ու հնարավորություն է տվել աշխատակիցներին, անհրաժեշտության դեպքում, տնից աշխատել։ Այդ իսկ պատճառով՝ Հայաստանում համավարակի արձանագրումից հետո հեշտությամբ անցել են աշխատանքի հեռավար տարբերակին, եւ այդ անցումը սթրեսային չի եղել: Ընկերությունն էլ, ըստ կարիքի, կարողացել է աշխատակիցներին «զինել» անհրաժեշտ գործիքներով:

 

Սոցիալական ապահովության ծառայությունները՝ առցանց

 

Սոցիալական ապահովության ոլորտում Synergy ընկերության ստեղծած համակարգերի միջոցով պատասխանատու նախարարությունը կարողանում է ընտրել այն մարդկանց, որոնք սոցիալապես անապահով կամ խոցելի են եւ ունեն սոցիալական աջակցության կարիք: 

 

«Համավարակի շրջանում, երբ առավել շատանում են մարդիկ, ովքեր սոցիալական աջակցության կարիք ունեն, իսկ պետությունները աջակցության ծրագրեր են սկսում, մեր լուծումը շատ արագ կարող է ադապտացվել տարբեր կառավարությունների համար: Դա նրանց թույլ կտա ավտոմատ կերպով թիրախավորել աջակցության կարիք ունեցող մարդկանց՝ գործածելով համապատասխան չափորոշիչներով ֆիլտրում»,- ասել է Սոցիալական պաշտպանության տեղեկատվական համակարգերի ծրագրերի ղեկավար Անի Ավագյանը: 

 

Նա նշել է, որ սոցիալական նախագծերով զբաղվող իրենց թիմը ապահովել եւ ապահովում է հաճախորդների հետ աշխատանքների բնականոն ընթացքը համավարակի օրերին:

 

«Համապատասխան գերատեսչությունների համար մեր ստեղծած համակարգերը շատ կարեւոր գործ են անում այս օրերին: Սոցիալական ապահովության ոլորտում էլ ավելի կարեւոր է ռեսուրսների թիրախային, նպատակային բաշխումը, թափանցիկությունն ու հասանելիությունը: Այդ նախագծերը մարդասիրական նշանակություն ունեն, եւ թիմը շատ ոգեւորված է դրանց վրա աշխատում: Ծրագիրը՝ հստակ հաշվարկների միջոցով, թիրախավորված գտնում է այն անձանց, որոնք աջակցության կարիք ունեն: 

Անի Ավագյանը Անի Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավտոմատացման գնում է ամբողջ աշխարհը՝ բոլոր ոլորտներում, բայց այս ոլորտում դա էլ ավելի մեծ կարեւորություն ունի, քանի որ ճշգրտություն եւ թափանցիկություն է ապահովում»,- ասել է Անի Ավագյանը: 

 

Այսպես, Բահամյան կղզիների համար Synergy-ի մշակած առցանց համակարգը՝ ուղղված համավարակի պատճառով իրենց աշխատանքը կամ բիզնեսը կորցրած քաղաքացիներին, հնարավորություն է տալիս հեռակա կարգով դիմել  գործազրկության  նպաստների եւ սննդի վաուչերների համար: Նախկինում այդ պետության քաղաքացիները սոցիալական աջակցության համար առցանց դիմելու հնարավորություն չեն ունեցել եւ աջակցություն ստանալու համար ստիպված են եղել այցելել կենտրոնական գրասենյակներ: Synergy-ի եւ Բահամյան կղզիների Սոցիալական ծառայությունների եւ քաղաքաշինության նախարարության միջեւ պայմանագիրը ստորագրվել է 2020թ. մարտին, իսկ ապրիլի 13-ից արդեն համակարգը ընձեռում էր առցանց գրանցվելու եւ հայտերը մշակելու հնարավորություն: 

 

Սոցիալական պաշտպանության տեղեկատվական համակարգերի ծրագրերի ղեկավար եւ համակարգերի վերլուծաբան Լիա Հարությունյանը պատմել է, որ Բահամյան կղզիների համար ստեղծված կայքի միջոցով, բացի սննդի աջակցությանը, քաղաքացիները կարող են դիմել նաեւ դպրոցական երեխաների համար համազգեստ ստանալու, տարերային աղետներից հետո ժամանակավոր կացարաններ գտնելու, վարձակալության ծախսերի եւ կոմունալ վճարումների փոխհատուցման, հուղարկավորության աջակցության եւ այլ ծրագրերի համար։ Յուրաքանչյուր դիմումի ընթացակարգը կատարվում է Synergy-ի կողմից նախագծված ProMIS (Social Protection Management Information System) համակարգի միջոցով՝ սոցապ նախարարության աշխատակիցների կողմից։ 

 

«Վստահորեն կարող ենք ասել,որ Բահամյան կղզիներում իրականացված այս ծրագրի օրինակը կարող է փորձ հանդիսանալ այլ երկրներում նույնպես, հաշվի առնելով, որ համավարակով պայմանավորված, կարիքներն այս օրերին բոլոր երկրներում նմանատիպ են»,- ասել է Լիա Հարությունյանը:

Լիա Հարությունյանը Լիա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների կարիքներին արձագանքելու համար Synergy-ի ստեղծած համակարգերից կառավարություններն օգտվել են նաեւ 2005 թ.-ի Հնդկական օվկիանոսի ցունամիի, 2010թ.-ի Հայիթիի երկրաշարժի եւ 2013թ.-ի Ֆիլիպինների Յոլանդա թայֆունի հետեւանքով տուժած բնակավայրերի վերակառուցման եւ միջազգային օգնության կառավարման համար:

 

Անվճար համակարգ՝ Հայաստանի կառավարության համար

 

Հայաստանում կորոնավիրուսային ճգնաժամին արձագանքելու համար Synergy-ն մշակել է նոր ծրագրային պրոդուկտ, որը նախատեսված է համավարակի դեմ պայքարում բուժօգնության եւ սարքավորումների համընդհանուր կարիքները գնահատելու եւ լուծելու համար:

 

Խոսելով ճգնաժամին արձագանքելու քայլերի մասին՝ տեղեկատվական համակարգերի ծրագրերի ղեկավար Հովհաննես Աղաջանյանը նշել է,  որ օգտագործելով «Ճկուն» (Agile) ծրագրային ապահովման ստեղծման մեթոդաբանությունը՝ շատ կարճ ժամանակահատվածում մշակել են  National Pandemic Response Tracker (Համավարակի արձագանքման ազգային հսկիչը) առցանց համակարգը, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում ստեղծել միասնական շտեմարան՝ երկրում առկա կարիքների  եւ դրանց վերջնական շահառուների վերաբերյալ, (օրինակ՝ որոշել այնպիսի կարիքները, ինչպիսիք են անձնական պաշտպանիչ սարքավորումների (PPE) անհրաժեշտ կրիտիկական քանակը ըստ գերատեսչությունների եւ առաջնահերթությունների ), կառավարել տարբեր միջազգային խողովակներից եկող թիրախային ֆինանսավորումը եւ մատակարարումների քանակը,  եւ դրա հետագա բաշխումները, ինչպես նաեւ բարելավել մատակարարման շղթան՝ պահպանելով բոլոր գործընթացների թափանցիկությունը: 

Հովհաննես Աղաջանյանը Հովհաննես Աղաջանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծրագրային ապահովումը Հայաստանի կառավարությանը տրամադրվել է անվճար, ստեղծվել է ՀՀ կառավարության եւ Եվրամիության հետ համագործակցությամբ ու ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի:

 

Համակարգը ստեղծվել է շատ արագ՝ երկու շաբաթում, հաշվի առնելով պահի լրջությունը եւ նման ծրագրային մշակման խիստ անհրաժեշտությունը: Այս համակարգը ստեղծվել է սոցիալական պատասխանատվության գիտակցմամբ, եւ Synergy-ի «օգնության ձեռքն» է Հայաստանի կառավարությանը՝ կորոնավիրուսային ճգնաժամն արդյունավետ հաղթահարելու գործում: Համակարգը դյուրին է, եւ դրան հեշտությամբ կարելի է տիրապետել հենց առաջին փորձից: Synergy-ի ստեղծած մյուս համակարգերի նման՝ այն եւս թույլ է տալիս համակարգչի մկնիկի մեկ «հարվածով» համեմատություններ, վերլուծություններ կատարել եւ հաշվետվություններ պատրաստել: 

 

«Բժշկական կենտրոնների ապահովվածության առումով՝ այժմ կան բազմաթիվ կարիքներ ինչպես Երեւանում, այնպես էլ տարբեր մարզերում, եւ այդ կարիքները Հայաստանի կառավարությունն ու պարետատունը պետք է հստակ իմանան: Դիցուք՝ Հայաստանի ինչ-որ շրջանի հիվանդանոցում խնամք ապահովելու համար x քանակի դեղամիջոցների կամ այլ բժշկական պարագաների անհրաժեշտություն կա, մեր համակարգը թույլ է տալիս, որ բոլոր կառույցները գրանցեն կարիքները եւ դրանք ստանալու հայտեր ներկայացնեն: Պատկան մարմինը միանգամից ստանում է հայտը, վավերացման շղթայի միջոցով  կարողանում է ռեսուրսների ճիշտ բաշխում անել: Համակարգի շնորհիվ՝ պատասխանատու նախարարությանը կամ մարմնին միանգամից հայտեր են ուղարկվում, այդպիսով՝ ապահովվում է հասցեականությունը, խնդիրների լուծման օպերատիվությունը, թիրախավորված բաշխումը եւ արդյունավետությունը»,- ասել է Անի Գեւորգյանը: 

 

Անաչառ գնահատում՝ Synergy Indicata-ով

 

Կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում կառավարություններն ու կառույցները իրենց նախաձեռնած քայլերին անաչառ եւ հստակ գնահատական են կարողանում ստանալ Synergy Indicata-ի միջոցով:

Անի Գեւորգյանը եւ Անի Ավագյանը Անի Գեւորգյանը եւ Անի Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ցանկացած կառույց՝ լինի կառավարություն կամ որեւէ պետական գերատեսչություն, մասնավոր ընկերություն կամ հասարակական կազմակերպություն, որն իրականացնում է ծրագրեր եւ ուզում է չափել ոչ միայն այդ ծրագրերի կատարողականը, այլեւ` դրանց արդյունավետությունը, կարող է դա կատարել մեր համակարգի միջոցով: Կորոնովիրուսային ճգնաժամի սկզբնական շրջանում բոլոր կառավարությունները զբաղված են առաջնային խնդիրների կառավարմամբ եւ լուծմամբ, բայց ես համոզված եմ, որ մեկ-երկու տարվա կտրվածքով լինելու է այս ճգնաժամի ընթացքում իրենց արձագանքի եւ ծրագրերի գնահատում իրականացնելու անհրաժեշտությունը: Երբ կառավարությունները պատրաստ կլինեն չափել իրենց նախաձեռնած ծրագրերի կատարողականն ու արդյունավետությունը, մեր համակարգը կարող է օգնել նրանց այդ հարցում»,- բացատրել է Անի Գեւորգյանը: 

 

Շտապ օգնություն՝ արդարադատության համակարգին

 

Synergy-ն «փրկօղակ» ունի նաեւ առանց այն էլ ծանրաբեռնված արդարադատական համակարգի համար: Դեռեւս կորոնավիրուսային ճգնաժամից առաջ՝ մի շարք երկրների արդարադատական մարմիններ (քննչական եւ դատախազության մարմիններ, դատարաններ) օգտվում էին Synergy-ի ստեղծած համակարգերից, եւ երբ սկսեցին արգելափակումները, շահող դուրս եկան այն երկրները, որոնք ունեին նմանատիպ համակարգեր: 

 

«Այդ համակարգերն օգնեցին, որպեսզի արդարադատության ոլորտը փակուղում չհայտնվի, եւ արդարադատական համակարգը շարունակեց առցանց հասանելի մնալ թե' քաղաքացիների, թե՛ իրավապահ մարմինների համար: Իրականում, արգելափակումը նաեւ խթանիչ դեր ունեցավ, որ որոշ երկրներում համակարգը շատ ակտիվ մտնի կիրառության մեջ»,- ասել է արդարադատական ինֆորմացիոն համակարգերի ոլորտային ղեկավար Խաչատուր Մաթեւոսյանը:

Խաչատուր Մաթեւոսյանը Խաչատուր Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա պատմել է Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինների համար մշակած համակարգի մասին՝ նշելով, որ դա գործերի կառավարման հարթակ է։ 

 

«Միջինում՝ մեկ քրեական գործն ավելի քան 10 հազար էջանոց փաստաթուղթ էր, եւ այդ նույն գործի վրա զուգահեռաբար աշխատում էին թե քննիչները, թե դատախազությունը, թե իրավաբանները, եւ հետո գործն ուղարկվում էր հակակոռուպցիոն դատարան: Համակարգն ամբողջությամբ թվայնացնում է գործը, եւ եթե նախկինում, օրինակ, արկղերով թղթեր էին տեղափոխում մեկ մարմնից մյուս մարմին, այժմ դրա անհրաժեշտությունը չի լինում: Գործի բոլոր կողմերին փաստաթղթերը հասանելի են առցանց: Թվային տարբերակով հասանելի փաստաթղթերի շրջանառությունը, ժամանակի եւ ռեսուրսների խնայումից զատ, նաեւ բնապահպանական ազդեցություն է ունենում»,- մանրամասնել է Խաչատուր Մաթեւոսյանը: 

 

Այսպիսով՝ արդարադատության համակարգի ցանկացած գործողություն մարդիկ կարողանում են անել առցանց եղանակով, ինչը հատկապես մեծ նշանակություն ունեցավ նոր տեսակի կորոնավիրուսի տարածումից հետո սահմանված արգելափակումների օրերին, եւ արդարադատության համակարգերը խուսափեցին «պարալիզացվելուց»:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին