STARMUS-ի հյուրերը. 8 փաստ լուսնագնաց Չարլի Դյուկի մասին - Mediamax.am

exclusive
3711 դիտում

STARMUS-ի հյուրերը. 8 փաստ լուսնագնաց Չարլի Դյուկի մասին


Չարլի Դյուկը՝ ԱՄՆ Ռազմածովային ակադեմիայի կուրսանտ, 1957թ.
Չարլի Դյուկը՝ ԱՄՆ Ռազմածովային ակադեմիայի կուրսանտ, 1957թ.

Լուսանկարը` Միացյալ Նահանգների նավատորմ

Լուսանկարը` NASA/Ed Hengeveld

«Ապոլոն 16»-ի անձնակազմը եւ լուսնային մեքենայի (LRV) ուսումնական տարբերակը
«Ապոլոն 16»-ի անձնակազմը եւ լուսնային մեքենայի (LRV) ուսումնական տարբերակը

Լուսանկարը` Apollo Lunar Surface Journal

Չարլի Դյուկը «Ապոլոն 11»-ի առաքելության ժամանակ՝ որպես CAPCOM
Չարլի Դյուկը «Ապոլոն 11»-ի առաքելության ժամանակ՝ որպես CAPCOM

Լուսանկարը` NASA

«Ապոլոն 16»-ն ուղեւորվում է դեպի Լուսին
«Ապոլոն 16»-ն ուղեւորվում է դեպի Լուսին

Լուսանկարը` NASA

«Ապոլոն 16»-ի անձնակազմը
«Ապոլոն 16»-ի անձնակազմը

Լուսանկարը` NASA

Թռիչք անկշռության պայմաններում Չարլի Դյուկի հետ, 2021 թ.
Թռիչք անկշռության պայմաններում Չարլի Դյուկի հետ, 2021 թ.

Լուսանկարը` Shanna Lockwood

Չարլի Դյուկը Լուսնի վրա
Չարլի Դյուկը Լուսնի վրա

Լուսանկարը` Nasa

Չարլի Դյուկը Լուսնի վրա
Չարլի Դյուկը Լուսնի վրա

Լուսանկարը` NASA

Չարլին ընտանիքի հետ՝ թռիչքից օրեր առաջ
Չարլին ընտանիքի հետ՝ թռիչքից օրեր առաջ

Լուսանկարը` Charlie.com

Չարլի Դյուկի ընտանեկան լուսանկարը, որը մնաց Լուսնի վրա
Չարլի Դյուկի ընտանեկան լուսանկարը, որը մնաց Լուսնի վրա

Լուսանկարը` NASA (աջից) եւ ընտանեկան արխիվ (ձախից)

Չարլի Դյուկը մեր օրերում
Չարլի Դյուկը մեր օրերում

Լուսանկարը` Tom Cornille

«Ապոլոն 16»-ի անձնակազմը
«Ապոլոն 16»-ի անձնակազմը

Լուսանկարը` NASA

Լուսանկարը` NASA


Լուսնի վրա 12 մարդ է քայլել, որոնցից այսօր կենդանի են միայն չորսը: Տասներորդ լուսնագնացը ամերիկացի տիեզերագնաց Չարլի Դյուկն է: Նա Լուսին այցելեց 1972 թվականի ապրիլի 16-ից 27-ը «Ապոլոն 16»-ի առաքելությամբ:

 

Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնի բազմաթիվ աշխարհահռչակ հյուրերի հետ Հայաստան կայցելի նաեւ Չարլի Դյուկը:

 

Մեդիամաքսը առանձնացրել է 8 փաստ տիեզերագնացի կյանքի, լուսնային արկածի եւ աշխարհընկալումների մասին:

 

Փաստ 1. Երազում էր զինվորական դառնալ

 

Լուսին թռչելը ամենեւին էլ Չարլիի մանկության երազանքը չի եղել՝ 1940-ականներին տիեզերքի մասին դժվար էր անգամ երազել: Նրա մանկության հերոսները Վայրի Արեւմուտքի կովբոյներն էին, որոնց ճանաչում էր ժամանակի ֆիլմերից:

 

Պատանի տարիքում նա մտածում էր սպա դառնալու եւ իր հայրենիքին ծառայելու մասին՝ ոգեշնչվելով իր հորից: 1953 թվականին նա ընդունվում է ԱՄՆ-ի Ռազմածովային ակադեմիա:

Չարլի Դյուկը՝ ԱՄՆ Ռազմածովային ակադեմիայի կուրսանտ, 1957թ. Չարլի Դյուկը՝ ԱՄՆ Ռազմածովային ակադեմիայի կուրսանտ, 1957թ.

Լուսանկարը` Միացյալ Նահանգների նավատորմ

Ուսումը հաջող էր ընթանում մինչեւ մի միջադեպ, որը կասեցրեց Չարլիի հետագա առաջխաղացումը՝ որպես ռազմածովային սպա: Մի օր իր սենյակ վերադառնալիս նա տեսնում է, որ սեղանին դրված են իր ռեզինե կրկնակոշիկները, իսկ կողքին գրություն է՝ այս կրկնակոշիկների տերը պետք է ներկայանա վերադասին: Նա իր կրկնակոշիկներում էր պահել հին, չփայլեցված կոշիկները, որը ակադեմիայի կարգապահության կոպիտ խախտում էր: Երբ վերադասը հարցնում է նրան, թե ինչ կարող է ասել իրեն արդարացնելու համար, Չարլին պատասխանում է. «Կարծում եմ, որ դա հիմար կարգավորում է»:

Լուսանկարը` NASA/Ed Hengeveld

Վերադասը չափազանց խիստ է արձագանքում այս պատասխանին, Չարլին համաձայնում է նրա հետ ու հասկանում, որ Ռազմածովային ակադեմիայում այլեւս բարձր կոչման չի արժանանա: Նա սկսում է մտածել ռազմաօդային ուժեր մտնելու մասին:

 

Փաստ 2. «Հեյ, այդ ես եմ»

 

Օդաչուների դպրոցում սովորելու տարիներին էր, երբ Չարլին հեռուստատեսությամբ ֆուտբոլ նայելիս պատահաբար աչքը գցում է «Los Angeles Times» պարբերականի առաջին էջին ու տեսնում՝ «NASA-ն փնտրում է տիեզերագնացների»:

 

Կարդալով փնտրվող անձանց նկարագիրը՝ Չարլին ուրախ բացականչում է. «Հեյ, այդ ես եմ»:

«Ապոլոն 16»-ի անձնակազմը եւ լուսնային մեքենայի (LRV) ուսումնական տարբերակը «Ապոլոն 16»-ի անձնակազմը եւ լուսնային մեքենայի (LRV) ուսումնական տարբերակը

Լուսանկարը` Apollo Lunar Surface Journal

Նա գնում է հայտարարության հետքերով, դիմում է եւ շուրջ 3 500 հայտատուներից դառնում այն երեքից մեկը, որ պետք է Լուսին թռչեին «Ապոլոն 16»-ի առաքելությամբ:

 

Փաստ 3. 17 վայրկյան

 

Չարլի Դյուկը «Ապոլոն 10»-ի տիեզերագնացների աջակցության թիմից էր: «Ապոլոն 11»-ի թռիչքի ժամանակ էլ, երբ առաջին անգամ մարդը ոտք դրեց Լուսնի վրա,  տիեզերագնացների հետ երկրից կապը հենց Չարլի Դյուկն էր պահում:

 

Նա հիշում է, որ վայրէջքը, մեղմ ասած, հարթ չանցավ. հաղորդակցային խնդիրներ կային, ձայնային կապն էր կորում, «Ապոլոն»-ի համակարգչի հզորությունը չէր բավականացնում:

 

«Բացի այդ, վայրէջքից առաջ օդանավը ճիշտ տեղում չէր, եւ երկրի վրա գտնվող թիմը դիրքը սխալ էր թիրախավորել: Այդ պատճառով նախանշված տեղում օդանավը չկարողացավ վայրէջք կատարել, եւ Նիլ Արմսթրոնգը ստիպված էր որոշակի ճանապարհ անցնել տիեզերանավով՝ վայրէջքի ավելի համապատասխան տեղ գտնելու համար: Սա շատ վառելիք խլեց, եւ Նիլին հայտնեցի, որ վայրէջքի համար 60 վայրկյան ունի»:

Չարլի Դյուկը «Ապոլոն 11»-ի առաքելության ժամանակ՝ որպես CAPCOM Չարլի Դյուկը «Ապոլոն 11»-ի առաքելության ժամանակ՝ որպես CAPCOM

Լուսանկարը` NASA

Երկրային թիմը շարունակում էր շունչը պահած հետհաշվարկ անել ... 30 վայրկյան, բայց դեռեւս արձագանք չկար: Ձախողում հայտարարելուն 17 վայրկյան էր մնացել, երբ Նիլը հայտնեց բարեհաջող վայրէջքի մասին, որը ընդունելուց հետո, Չարլին շարունակեց. «Այստեղ մի խումբ տղաներ կան, որ գրեթե կապտում էին: Հիմա նորից շնչում ենք: Անչափ շնորհակալ ենք»:

 

Փաստ 4. 140 կծկում րոպեում

 

Թռիչքից առաջ, երբ սկսում է վառելիքի բռնկման գործընթացը, տիեզերանավը սկսում է ուժգին ցնցվել: Սա անհանգստացնում է Չարլիին:

«Ապոլոն 16»-ն ուղեւորվում է դեպի Լուսին «Ապոլոն 16»-ն ուղեւորվում է դեպի Լուսին

Լուսանկարը` NASA

«Ինչու՞ է այսքան ուժգին ցնցվում: Ի՞նչ է կատարվում: Ինչ-որ բան այն չէ այս սարքի հետ»,- այդ պահի իր մտքերն է հիշում Չարլին, որ ներկայացնում է ինքնակենսագրական գրում: Հետո հետ հաշվարկ՝ 4, 3, 2, 1 եւ տիեզերանավն օդ է բարձրանում:

 

«Ֆանտաստիկ է: Մենք ճանապարհին ենք: Ես ունեցա այս հնարավորությունը: Այլեւս հետ ճանապարհ չկա: Այլեւս ոչ մի մտափոխվել, ոչ մի չեղարկում կամ խոսք, թե վերադարձեք՝ դուք մոռացել եք ձեր սենդվիչները»,- գրում է Չարլին:

«Ապոլոն 16»-ի անձնակազմը «Ապոլոն 16»-ի անձնակազմը

Լուսանկարը` NASA

Ավելի ուշ նա իմանում է, որ հիացմունքի այդ պահին իր սիրտն աշխատում էր րոպեում 140 կծկում հաճախականությամբ:

 

Գրքում Չարլին պատմում է նաեւ ձգողականության ուժի բացակայությանն իր առաջին արձագանքի մասին: «Անկշռության պայմաններում դու կամ կասես՝ սա լավագույնն է, կամ էլ՝ ինձ մոտ մի եկեք, սրտխառնոց ունեմ: Իմ պարագայում երկրորդ պատասխանն էր, սակայն առաջին մեկ ժամը հաղթահարելուց հետո ես եւս մյուսների պես հաճույք էի ստանում՝ տիեզերանավի մի կողմից դեպի մյուսը «լողալով»»:

Թռիչք անկշռության պայմաններում Չարլի Դյուկի հետ, 2021 թ. Թռիչք անկշռության պայմաններում Չարլի Դյուկի հետ, 2021 թ.

Լուսանկարը` Shanna Lockwood

Փաստ 5. 71 ժամ եւ 14 րոպե

 

Ջոն Յանգը դարձավ 9-րդ մարդը, որ ոտք դրեց Լուսնի վրա: Նրա հետեւից գալիս էր անհամբեր Չարլին, որ փորձում էր շտապեցնել Ջոնին:

«Ապոլոն 16»-ի անձնակազմը «Ապոլոն 16»-ի անձնակազմը

Լուսանկարը` NASA

«Սա իմ առաջին քայլ է լուսնային մակերեսի վրա: Սուպեր է, Թոնի: Մենք փոքրիկ ոտնահետքեր ենք թողնում այստեղ մոտ կես դյույմ խորությամբ»,- սա նրա առաջին խոսքերն էին՝ ուղղված անձնակազմի երրորդ անդամին՝ Թոմաս Քենեթ Մաթինգլիին: Թեկուզ դրանք չեն արտահայտում շատ հույզեր, բայց նա իսկապես անչափ ոգեւորված էր, որ Լուսնի վրա ոտք դրած հաշված մարդկանցից մեկն էր:

Չարլի Դյուկը Լուսնի վրա Չարլի Դյուկը Լուսնի վրա

Լուսանկարը` Nasa

«Ես այդտեղ չէի, որպեսզի իմ անունը հիշվեր: Ես եկել էի արկածի ոգեւորության եւ բացահայտումների համար»,- հետագայում գրում է Չարլին:

 

«Ապոլոն 16»-ի առաջադրանքն էր նմուշներ հավաքել լուսնային լեռնաշխարհից՝ «Դեկարտ» լուսնային խառնարանի մոտակայքից: Լուսնի վրա անցկացրած 71 ժամ 14 րոպեի ընթացքում Չարլին եւ Ջոնը հասցրին 3 անգամ մակերեւույթ դուրս գալ:

 

 

20 ժամ 15 րոպեն Չարլին գտնվել է տիեզերանավից դուրս: Այդ ընթացքում նա տեղադրել եւ փորձարկել է գիտական սարքավորումներ, հավաքել մոտ 97 կգ քարերի եւ հողի նմուշներ, ինչպես նաեւ գնահատել լուսնային մեքենայի (LRV) աշխատանքը Լուսնի կոշտ մակերեւույթի վրա:

 

Փաստ 6. Վտանգավոր «Օլիմպիական խաղեր»

 

Ջոն Յանգը եւ Չարլի Դյուկը որոշում են Լուսնի վրա «Օլիմպիական խաղեր» կազմակերպել՝ ի պատիվ 1972 թվականին Մյունխենում կայանալիք ամառային խաղերի: Քանի որ ժամանակ գրեթե չունեին, մի շարք վարժությունների փոխարեն միայն բարձր թռիչքներ են փորձում: Երբ Չարլի իրեն հրում է Լուսնի մակերեւույթից եւ կատարում մոտ մետր բարձրության ցատկ, օդում ուսապարկի ծանրությունը նրան շրջում է եւ սկսում է վայր ընկնել մեջքի վրա:

Չարլի Դյուկը Լուսնի վրա Չարլի Դյուկը Լուսնի վրա

Լուսանկարը` NASA

«Փորձեցի ուղղել ինձ, սակայն չկարողացա: Սիրտս վախով լցվեց, որովհետեւ մտածում էի՝ այդ բարձրությունից մեջքի վրա ընկնելով ուսապարկս կարող էր վնասվել ու կկորցնեի թթվածնի ամբողջ պաշարը: Լուսնային օրերի ընթացքում սա միակ պահն էր, երբ ես իսկապես խուճապի մեջ էի»,- պատմում է Չարլին:

 

 

Բարեբախտաբար ամեն ինչ հաջող է ավարտվում, ոչինչ չի վնասվում, իսկ Ջոնն օգնում է Չարլիին բարձրանալ:

 

Փաստ 7. Ընտանեկան լուսանկարը՝ Լուսնի վրա

 

Առաջին գիշերը տիեզերքում Չարլին ստիպված էր քնաբեր խմել՝ օրվա գլխապտույտ իրադարձություններից հետո միտքը խաղաղեցնելը հեշտ չէր: Սակայն մինչ այդ, նա որոշում է բացել իր թռիչքի ծրագրին կցված նամակները:

 

Նրա երկու որդիները նկարել էին «Ապոլոն» տիեզերանավը: Նրանցից մեկը նկարի հետեւում գրել էր «Մենք սիրում ենք քեզ», իսկ մյուսը՝ «Ապահով վերադարձիր տուն»:

Չարլին ընտանիքի հետ՝ թռիչքից օրեր առաջ Չարլին ընտանիքի հետ՝ թռիչքից օրեր առաջ

Լուսանկարը` Charlie.com

Չարլիի կնոջ՝ Դորոթիի նամակում գրված էր. «Այս գիշեր որտեղ էլ որ դու լինես, իմ մտքերը քո մասին են ... Երբ նայես Լուսնին եւ աստղերին, հիշի´ր, որ մենք եւս նայում ենք նույն Լուսնին ու աստղերին եւ մոտ ենք քեզ»:

Չարլի Դյուկի ընտանեկան լուսանկարը, որը մնաց Լուսնի վրա Չարլի Դյուկի ընտանեկան լուսանկարը, որը մնաց Լուսնի վրա

Լուսանկարը` NASA (աջից) եւ ընտանեկան արխիվ (ձախից)

Չարլի Դյուկը խոստացել էր իր որդիներին նրանց եւս իր հետ Լուսին տանել, եւ հայրիկն իր խոստումը կատարեց: Նա իր հետ վերցրել էր իրենց ընտանեկան լուսանկարը, որը թողեց Լուսնի վրա, որպեսզի անգամ տիեզերքում ընտանիքը միասին լինի:

 

Փաստ 8. Քայլել Հիսուսի հետ

 

Չնայած Չարլին զգում էր ընտանիքի աջակցությունը, տիեզերքին նրա նվիրվածությունը ընտանեկան խորը ճգնաժամի առիթ էր դարձել:

 

Չարլիի՝ Լուսնից վերադառնալուց եւ նորից կարիերային նվիրվելուց հետո Դորոթիի համար ծանր շրջանը շարունակվում է, քանի որ իր՝ սիրող եւ հոգատար ամուսնու մասին երազանքները վերջնականապես փշրվում են: Դորոթին անգամ մտածում է ինքնասպան լինելու մասին, սակայն կարողանում է ամրանալ հավատով՝ դառնալով դեպի Աստված: Չարլին որոշ ժամանակ անց մեծ փոփոխություն է նկատում կնոջ վարքագծում, իսկ ավելի ուշ նա եւս իր հոգու խաղաղությունը գտնում է Աստծո եւ հավատի մեջ:

Չարլի Դյուկը մեր օրերում Չարլի Դյուկը մեր օրերում

Լուսանկարը` Tom Cornille

Չարլի Դյուկը հասկանում է, որ տարիներ շարունակ իր համար առաջին տեղում եղել է կարիերան: Իր հարցազրույցներից մեկում նա շեշտում է, որ եթե կյանքում ինչ-որ բաներ ավելի վերեւ ես դասում Աստծուց, դատարկ ես մնալու, եւ վաղ թե ուշ, հիասթափություն ես ապրելու: Այս ընկալումները օգնում են նրան նաեւ պահպանել ընտանիքը:

 

«Ես ասում էի, որ կարող եմ տասը հազար տարի ապրել, բայց երբեք նորից չզգալ այն սրտատրոփ հույզերը, որն ապրեցի Լուսնի վրա քայլելիս: Բայց այդ հիացմունքն ու բավարարվածության զգացումը համեմատելի չեն իմ՝ Հիսուսի հետ քայլելուն՝ ճանապարհ, որ հավերժ է ... Ոչ բոլորը կարող են ստանալ Լուսնի վրա քայլելու հնարավորություն, սակայն բոլորն էլ ունեն հնարավորություն քայլելու Աստծո որդու հետ»,- իր գրքում շեշտում է Չարլի Դյուկը:

 

Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնի տոմսերը կարող եք ձեռք բերել այս հղումով. https://www.starmus.com/tickets

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին