Ստեղծված իրավիճակում «Ժառանգության» շանսերը մեծանում են, կարծում է Ստեփան Սաֆարյանը - Mediamax.am

5775 դիտում

Ստեղծված իրավիճակում «Ժառանգության» շանսերը մեծանում են, կարծում է Ստեփան Սաֆարյանը


ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն այսօր ասել է, որ «վերջին շրջանի փոփոխությունների արդյունքում «Ժառանգության» շանսերը չափազանց մեծացել են, քանի որ քաղաքական դաշտում շատ մեծ վակուում է առաջացել»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նա ասել է, թե որքան էլ ՀՀԿ-ն ուժեղացնում է թիմը ներսից, մյուս կողմից, այս փոփոխությունների արդյունքում թուլանում է, քանի որ «առկա են ներքին դժգոհություններ»:

 

«Չեմ կարծում, որ «Բարգավաճ Հայաստանի» կոալիցիայից դուրս գալու կամ դուրս չգալու վերաբերյալ խոսակցությունները օգտակար են այդ ուժի համար: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա վերջին գործողությունները եւ ելույթները, ըստ էության, ցույց տվեցին, որ նրանց դիրքերը չափազանց վտանգված են», - նշել է Ստեփան Սաֆարյանը:

 

«Այս պարագայում «Ժառանգությունը» այն ուժն է, որը դուրս է 3 նախագահների “եռանկյունուց”, եւ մեր շանսերը ավելի են մեծանում»,- ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

 

Անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին՝ Ստեփան Սաֆարյանը նկատել է, որ «մոտենում են ընտրությունները, որոնց ազատ եւ արդար անցկացման համար իշխանություններն ունեն նախապես պատրաստվելու եւ, մյուս կողմից, ներքին խնդիրները լուծելու չափազանց լուրջ ցանկություն»:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին