Գիրք նվիրելու օրը, More for Metsamor նախագիծը եւ «Կիկոսի մահը» - Mediamax.am

exclusive
4852 դիտում

Գիրք նվիրելու օրը, More for Metsamor նախագիծը եւ «Կիկոսի մահը»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մայիս Նիկողոսյանը
Մայիս Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հովհաննես Թումանյանի ծննդյան եւ Հայաստանում գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, «Ռոսատոմ» պետկորպորացիան եւ Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը գրքեր են նվիրել Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցի գրադարանին։

 

Միջոցառումը կայացել է More for Metsamor նախագծի շրջանակում, որն իրագործվում է Մեդիամաքսի Mediamax Plus հարթակի միջոցով: Հարթակի նպատակն է աջակցել Հայաստանի կրթական, գիտական եւ մշակութային հաստատություններին:

 

More for Metsamor նախագծով գրադարանը նվեր է ստացել շուրջ 50 անվանում գիրք՝ թարգմանչական ու հայ ժամանակակից գեղարվեստական, ինչպես նաեւ բնագիտական գրականություն։ Մասնավորապես, այսուհետ դպրոցականները կարող են ընթերցել Ուիլյամ Սարոյանի, Ռեյ Բրեդբըրիի, Ֆիլիպ Ռոթի, Հենրի Միլլերի, Միխայիլ Բուլգակովի, Ֆյոդոր Դոստոեւսկու, Ուիլյամ Շեքսպիրի, Կոստան Զարյանի, Վարդգես Պետրոսյանի, Գուրգեն Խանջյանի, Արամ Պաչյանի, Գրիգի, Վահրամ Մարտիրոսյանի, Ջերոմ Սելինջերի, Հերման Հեսսեի, Միլան Կունդերայի, Գաբրիել Գարսիա Մարկեսի, Մարիո Վարգաս Լյոսայի գրքերը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սրա պահանջը մեր գրադարանն ուներ։ Ուզում ենք առավելագույն ճիգը գործադրել, որպեսզի առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում կարողանանք գրադարանը համալրել այն գրականությամբ, որը երեխաների համար հետաքրքիր կլինի։ Սուտ է, որ ասում են՝ աշակերտները չեն սիրում կարդալ: Եթե թարմ հրատարակված ու որակյալ գրքեր են լինում, կարդում են։ Մեր գրադարանում գրքեր կան, որ ձեռքից ձեռք են տանում»,- Մեդիամաքսին ասել է դպրոցի տնօրեն Մայիս Նիկողոսյանը։

Մայիս Նիկողոսյանը Մայիս Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրադարանի համալրումը, հատկապես ոգեւորել է դպրոցի աշակերտներին, ովքեր գրքերին ծանոթանալուն պես սկսել են որոշել, թե ով որ գիրքը երբ պետք է կարդա եւ փոխանցի մյուսին։ Գրքերը առիթ են դարձել, որ դպրոցի տնօրենը, ուսուցիչներն ու աշակերտները վերհիշեն իրենց կարդացածներն ու «ոտքի վրա» փոքրիկ գրականագիտական զրույց ծավալեն։

 

«Ընթերցանությունը սկսել եմ գեղարվեստական գրականությունից, բայց վերջերս շատ եմ կարդում գիտական գրականություն։ Այս գրքերը նայելիս՝ նկատեցի, որ իմ սիրելի գրողի Ռեյ Բրեդբերիի ստեղծագործությունն էլ կա։ Իմ հասակակիցները շատ հետաքրքրվում են ժամանակակից գրականությամբ, եւ ուրախ եմ, որ գրքերի մի մասի հեղինակները ժամանակակիցներ են։ Այս համալրումը մեր գրադարանին շատ անհրաժեշտ էր»,- ասել է դպրոցի աշակերտ Գարիկ Խալաֆյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշակերտուհի Արմինե Կիրակոսյանին եւս ուրախացրել է սիրելի գրողների ստեղծագործողներով գրադարանի հարստացումը.

 

«Վարդգես Պետրոսյանի «Ապրած եւ չապրած տարիները» ընթերցել եմ, բայց սիրով նորից կկարդամ։ Հիմա հիմնականում արտասահմանյան գրականություն եմ կարդում, արդեն մի քանի գիրք առանձնացրեցի։ Մենք շատ ուրախ կլինեք, որ մեր գրադարանը թարմացվի, որովհետեւ հիմնականում հին հրատարակություններ են, եւ մեծ մասը հայ գրականություն, շատ քիչ արտասահմանյան գրականություն ունենք»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը դպրոցում տոնել են նաեւ նրա գրական ժառանգությունը վերհիշելով՝ ընթերցելով քառյակներ, բանաստեղծություններ, պոեմներից հատվածներ։ Աշակերտները նաեւ ներկայացրել են Հովհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բեմադրությունը, որի մասնակիցները աչքի ընկան ակնհայտ դերասական տաղանդով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարի Թարյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին