Ուկրաինան, ինչպես եւ Հայաստանը, իրական անկախության է արժանի, ասել է Սերժ Թանգյանը - Mediamax.am

6903 դիտում

Ուկրաինան, ինչպես եւ Հայաստանը, իրական անկախության է արժանի, ասել է Սերժ Թանգյանը


Ամերիկահայ ռոք-երաժիշտ Սերժ Թանգյանը
Ամերիկահայ ռոք-երաժիշտ Սերժ Թանգյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկահայ ռոք-երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը անդրադարձել է Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին` կարճ գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում:

«Ուկրաինան, ինչպես եւ Հայաստանը եւ բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները, արժանի է իրական անկախության ոչ միայն Ռուսաստանի ազդեցության գոտուց, այլեւ Արեւմուտքի մարտավարական եւ շուկայական մանիպուլյացիաներից», - գրել է Սերժ Թանգյանը:

 

Սերժ Թանգյանը հաճախ է անդրադառնում քաղաքական խնդիրներին:

 

Մասնավորապես, ս.թ. փետրվարին նա բաց նամակ էր գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ պատասխան ստանալով` արձագանքել էր եւս մեկ նամակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին