Սերժ Թանգյանը երգ է նվիրում «Հայաստանում դրական փոփոխությունների համար պայքարողներին» - Mediamax.am

13804 դիտում

Սերժ Թանգյանը երգ է նվիրում «Հայաստանում դրական փոփոխությունների համար պայքարողներին»


Ամերիկահայ ռոք-երգիչ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանը
Ամերիկահայ ռոք-երգիչ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկահայ ռոք-երգիչ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանը հայտնել է, որ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ ձայնագրել է Կոմիտասի «Գարուն ա» երգը:

Սերժ Թանգյանը հայտնել է, որ երգը կթողարկվի ամառը` Jazz-iz-Christ ձայնագրության շրջանակում:

 

«Ցանկանում եմ նվիրել այդ երգը Հայաստանում դրական փոփոխությունների համար պայքարողներին», - ասել է Սերժ Թանգյանը:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Սերժ Թանգյանը երկու նամակ գրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. առաջինը հրապարակավեց փետրվարի 26-ին, երկրորդը` փետրվարի 27-ին:

 

Երգը կարող եք լսել այստեղ. https://soundcloud.com/serjtankian/garuna-jazz-iz-christ .

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին