Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 27-ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհումի օր: Այն կլինի ոչ աշխատանքային:
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագիծն ընդունվել է 69 կողմ, 15 դեմ ձայներով:
Օրինագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը եւ Գեղամ Նազարյանը:
Օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, այլ՝ անմիջապես:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: