Երեւան: Մեդիամաքս: Առաջիկա օրերին բացառիկ հնարավորություն ունեք Մեդիամաքսի հրատարակած փաստավավերագրական գրքերը գնել 20-ից 40 % զեղչով:
Մեդիամաքսն առանձին տաղավարով ներկայացված կլինի սեպտեմբերի 5-ին, 6-ին եւ 7-ին կայանալիք Գրքի երեւանյան միջազգային փառատոնի գրքի տոնավաճառում:
Այն գործելու է Հանրապետության հրապարակում, Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում՝ ժամը 12։00-ից 21։00-ը:
Մեդիամաքսի տաղավարում ներկայացված կլինի բոլորովին նոր գիրք, որը լույս է սփռում վերջին տարիների մի շարք կարեւոր իրադարձությունների վրա: Այն եւս վաճառվելու է զեղչով. 3 500 դրամ՝ 4 500 դրամի փոխարեն:
Ստորեւ ներկայացված են հատուկ գները, որոնցով Մեդիամաքսի հրատարակած գրքերը վաճառվելու են տոնավաճառում.
Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը՝ 3 500 դրամ (4 500-ի փոխարեն)
Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»՝ 4 000 դրամ (5 800-ի փոխարեն)
Վանոն ու Վազգենը. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը՝ 4 000 դրամ (5 800-ի փոխարեն)
«Երեւան. XX դար»՝ 4 000 դրամ (5 800-ի փոխարեն)
«Հայ լեգեոնականները. Զոհաբերություն եւ դավաճանություն Առաջին համաշխարհային պատերազմում»՝ 3 500 դրամ (5 800-ի փոխարեն)
«Բացելով ՆԱՏՕ-ի դուռը. Ինչպես վերակառուցվեց դաշինքը նոր դարաշրջանի նախաշեմին»՝ 3 500 դրամ (5 800-ի փոխարեն)
«Հայկական կարմիր»՝ 10 000 դրամ (14 900-ի փոխարեն)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: