Սեպտեմբերի 5-ից 10-ը Հայաստանում կանցկացվեն «Սարոյանական օրեր» - Mediamax.am

142 դիտում

Սեպտեմբերի 5-ից 10-ը Հայաստանում կանցկացվեն «Սարոյանական օրեր»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Վիլյամ Սարոյան հիմնադրամը սեպտեմբերի 5-ից 11-ը ներկայացնում է «Սարոյանական օրերը»։

Նախաձեռնությունն իրականացվում է ԱՄՆ դեսպանության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։ 

 

Միջոցառումների ծրագիր

 

5 սեպտեմբերի 

 

•    «Սարոյանական գույներ․ բառերից անդին»․ Սարոյանի նկարչական աշխատանքների ցուցադրության բացում․  դեռևս չցուցադրված 100 նկար, Գրականության և արվեստի թանգարան, ժամը՝ 11։00-ից (տոմսեր կարելի է ձեռք բերել մուտքի մոտ)

 

•    Թատրոնի և կինոյի երեկո․ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, ժամը՝ 17։00 (մուտքն ազատ է) 

 

6 սեպտեմբերի 

 

•    Գրքի շնորհանդես. Վիլյամ Սարոյան «22 անտիպ պատմվածք»․ հավաքածուն կազմել է Սքոթ Սեդրակյանը, հայերեն հրատարակությունը պատրաստել է  «Անտարես հոլդինգը»:  Գրքի երևանյան միջազգային փառատոնի, Սթենֆորդի համալսարանի, Մշակույթի նախարարության և Սարոյանի հիմնադրամ համատեղ նախաձեռնություն, ՀՀ ազգային պատկերասրահ, ժամը՝ 17։00 (մուտքն ազատ է):

 

7 սեպտեմբերի 

 

•    Սարոյանի անվան գրական մրցանակի հանձնում կարճ պատմվածքի անվանակարգում Գրքի երևանյան միջազգային փառատոնի փակման արարողության ժամանակ: ՀՀ ազգային պատկերասրահ, ժամը՝ 17։00 (մուտքն ազատ է)

 

8 սեպտեմբերի 

 

•    Վիլյամ Սարոյանը Ազգային գրադարանում․ Սարոյանի գրական և մշակութային ազդեցությունը և հայալեզու հրատարակությունները․ ՀՀ ազգային գրադարան, ժամը՝ 14։00 (մուտքն ազատ է):

 

•    «Գնացքի պատմություններ» թատերական ներկայացում Հենրիկ Մալյանի թատրոնում: Ժամը՝ 19։00 (տոմսեր կարելի է ձեռք բերել մուտքի մոտ)

 

9 սեպտեմբերի 

 

•    Վիլյամ Սարոյան․ ընթերցանության երեկո․ նոր հրատարակված գործերի ընթերցում և քննարկում․ Հայաստանի ամերիկյան համալսարան, Ակյան պատկերասրահ, ժամը՝ 17։00 (մուտքն ազատ է)

 

10 սեպտեմբերի 

 

•    Երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ․ Սարոյանի ազդեցությունը գրականության, թատրոնի, ֆիլմերի և տեսողական արվեստների ոլորտի հայ ստեղծագործողների նոր սերնդի վրա: ՀԲԸՄ երևանյան գրասենյակ, ժամը՝ 18։30  (մուտքն ազատ է): 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին