Մայիսի 3-4-ի արշավները. Ջիփինգ Գեղարքունիքում, վերելք Քարկատար, արշավ Օձունից Քոբայր - Mediamax.am

exclusive
187 դիտում

Մայիսի 3-4-ի արշավները. Ջիփինգ Գեղարքունիքում, վերելք Քարկատար, արշավ Օձունից Քոբայր


Լուսանկարը` Armenian Geographic

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Լուսանկարը` North Peak

Լուսանկարը` «Ճանապարհորդ»

Լուսանկարը` «Խարույկ»

Լուսանկարը` Armenian Geographic


Մեդիամաքսն առանձնացրել է առաջիկա հանգստյան օրերի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները:

 

Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:  

 

Մայիսի 3 (շաբաթ)

 

Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ Գոշի լիճ

 

Շաբաթ օրն ակումբը հրավիրում է մասնակցել թեթեւ քայլարշավի դեպի Գոշի լիճ, որի ընթացքում կբացահայտեք Տավուշի մարզի մշակութային եւ բնության յուրահատուկ հուշարձանները:

 

Արշավի սկզբում կայցելեք անտառում թաքնված, 12-13-րդ դարում կառուցված Աղավնավանք: Վայելելով կենու անտառի թարմ օդը՝ կհասնեք Գոշավանք, որտեղից էլ երթուղին կշարունակվի դեպի Գոշի լիճ:

Լուսանկարը` Armenian Geographic

Երթուղու երկարությունը 9 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

ArmLand արշավական ակումբ. Արշավ դեպի Վահագնի եւ Աստղիկի ջրվեժներ

 

Մայիսի 3-ին ակումբն ուղեւորվում է Խոսրովի արգելոց՝ Ազատ գետի կիրճ: Այստեղից քայլելու եք դեպի բնության երկու գողտրիկ ադամանդ՝ հին հեթանոսական աստվածներ Վահագնի ու Աստղիկի ջրվեժները: Գահավիժելով ժայռերից՝ դրանք ստեղծում են հեքիաթային բնապատկերներ:

 

Ճանապարհի մի մասը խմբի մասնակցիներն անցնելու են բեռնատարներով:

 

Երթուղու երկարությունը 7-8 կմ է:

 

Մանրամասները՝ հղումով:

 

ԱՐԻ Խոխա արշավական ակումբ. 3-6 տ. խոխա արշավ Հարբած անտառ

 

Շաբաթ օրը  3-6 տարեկան երեխաների եւ ծնողների հետ ակումբը մեկնում է Տավուշ՝ թափառելու Դիլիջան ազգային պարկում: Արշավը սկսվելու է Դիլիջան քաղաքից, որտեղից  դանդաղ կսողոսկեք անտառ եւ վերեւներից կվայելեք քաղաքի համայնապատկերը։ Բնական հուշարձան համարվող անտառի այս հատվածը կոչվում է Հարբած անտառ՝ հեզաճկուն թեքություն ունեցող սոճիների պատճառով:

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Երթուղու երկարությունը 4 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

That Trail արշավական ակումբ. Ջիփինգ Գեղարքունիքի մարզում

 

Մայիսի 3-ին ակումբը ջիփինգ եւ արշավ կիրականացնի Գեղարքունիքի մարզում՝ Դրախտիկից Կալավան երթուղով:

 

That Trail-ը կանոնավոր արշավներ է կազմակերպում բացառապես փոքր՝ 5-7 հոգանոց խմբերի համար:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Համշեն Տուր. Վերելք Թուխ Մանուկ

 

Շաբաթ օրը Համշեն Տուր-ը հրավիրում է վերելք կատարել Ծաղկունյաց լեռների տպավորիչ գագաթների մեկը՝ Թուխ Մանուկը (2763 մ)։

 

Երթուղին սկսվելու է Արագածոտնի մարզի Մելիքգյուղի մատույցներից: Գեղեցիկ բնապատկերներից բացի, քայլարշավի ընթացքում կտեսնեք նաեւ խաչքարեր:

Երթուղու երկարությունը 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 900 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Մայիսի 4 (կիրակի)

 

Armenian Geographic արշավական ակումբ. Սոսի լեռ եւ Գեղամասարի ջրվեժներ

 

Մայիսի 4-ին ակումբն իրականացնելու է վերելք Սոսի լեռ (3070 մ) եւ արշավ դեպի Գեղամասարի ջրվեժներ:

 

Սոսի լեռը Սեւանի լեռնաշղթայի բարձր գագաթներից է: Ողջ վերելքի ընթացքում բացվում է հիանալի տեսարան դեպի Սեւանա լիճը։

 

Գագաթից իջնելու ճանապարհին կտեսնեք նաեւ Գեղամասարի ջրվեժները:

Լուսանկարը` Armenian Geographic

Երթուղու երկարությունը 13 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:

 

ArmLand արշավական ակումբ. Արշավ Երեք բազեների արահետով

 

Կիրակի օրն ակումբն ուղեւորվում է Տավուշի մարզ՝ քայլելու Երեք բազեների գեղեցիկ արահետով։ Այն այսպես են անվանում, քանի որ տեղի ժայռերում հաճախ են նկատվում բազեներ: Գարնանային այս երթուղին լինելու է  ծաղկաշատ։ Այն սկսվելու է Հովք գյուղից եւ շարունակվելու դեպի Իջեւանի լեռներ:

 

Արշավի երկարությունը 13 կմ է, այն միջինից հեշտ է:

 

Մանրամասները՝ հղումով:

 

ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Վերելք Շրեշտասար

 

Մայիսի 4-ին ակումբը մեկնում է Վայոց ձոր՝ վերելք կատարելու Շրեշտասար (2098 մ): Լեռան անունը պայմանավորված է դրա լանջին աճող շրեշտ բույսով: Այս կոնաձեւ ժայռային բլուրի վրա կան նաեւ բերդի ավերակներ։ Գագաթից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Վարդանես լիճ։

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Վերելքը սկսվելու է Ելփին գյուղից: Այն պատմական Հայաստանի Սալմաստ գավառի հայերով վերաբնակեցվել է 19-րդ դարի ռուս-պարսկական պատերազմից հետո: Արշավի ընթացքում նախատեսված է դադար լճի մոտ:

 

Երթուղու երկարությունը 16 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 710 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:

 

Հատիս Տուր. Վերելք Վայոցսար լեռ

 

Կիրակի օրն ակումբը մեկնում է Վայոց ձոր՝ վերելք կատարելու Վայոցսար լեռ (2586 մ)։ Այն հանգած հրաբուխ է եւ ունի հատած կոնի տեսք՝ մոտ 125 մ խորությամբ ձագարաձեւ խառնարանով:

 

Արշավի ընթացքում կայցելեք նաեւ քիչ հայտնի Սուրբ Սիոն եկեղեցի (8-10-րդ դար)

 

Մանրամասները՝ հղումով:

 

North Peak լեռնային ակումբ. Քայլարշավ Օձունից Քոբայր

 

Կիրակի օրն ակումբը հրավիրում է բոլոր արշավասերներին քայլել Լոռվա մարզում` Դեբեդի գեղատեսիլ կիրճում: Քայլարշավը սկսվելու է Օձունի վանական համալիրից, ապա կանաչ արահետով կքայլեք դեպի Հոռոմայրի վանք: Քայլարշավը կավարտվի Քոբայրավանքի մոտ:

Լուսանկարը` North Peak

Երթուղու ընդհանուր երկարությունը 8 կմ է:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:

 

«Ճանապարհորդ» արշավախումբ. Երկու գագաթ Վարագի լեռներում

 

Կիրակի օրն ակումբը նոր երթուղով քայլարշավ կիրականացնի Վարագի լեռներով՝ վերելք կատարելով Սխտորուտ (2024 մ) եւ Արսար (1862 մ) գագաթներ:

 

Քայլարշավը սկսվելու է Իջեւանից Բերդ տանող ճանապարհից՝ Վարագի լեռների Սխտորուտ կոչվող լեռնանցքից:

 

Արշավի ընթացքում կտեսնեք նաեւ Սրվեղի վանքը, որն իր յուրահատուկ ճարտարապետությամբ տարբերվում է հայկական մյուս կոթողներից:

Լուսանկարը` «Ճանապարհորդ»

Քայլարշավի ընդհանուր երկարությունը 19 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

4 Peaks Alpine Club մանկապատանեկան լեռնային ակումբ. Փառակատար լեռ եւ Արատավանի լիճ

 

Կիրակի օրն ակումբը երեխաների եւ պատանիների հետ վերելք է կատարելու Փառակատար լեռ (2528 մ): Երթուղին սկսվելու է Սարավանի ոլորանների մոտ գտնվող Ուղեձոր գյուղից, ավարտելու՝ Արտավան գյուղում:

 

Լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Վայքի եւ Զանգեզուրի լեռներն ու Որոտանի լեռնանցքը:

 

Երթուղու ընդհանուր եկարությունը 11 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 550 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

«Խարույկ» արշավական ակումբ. Վերելք Քարկատար + 4 գագաթ

 

Մայիսի 4-ին ակումբն իրականացնելու է վերելք Քարկատար լեռ (2961 մ) եւ եւս 4 գագաթ:

 

Երթուղին սկսվելու է Զանգակատուն գյուղից: Վերելք եք կատարելու Գորշասար, Պուտավոր, Դիտվանք, Մկնասար եւ Քարկատար գագաթներ:

 

Արշավն ավարտվելու է Հորս գյուղում:

Լուսանկարը` «Խարույկ»

Երթուղու ընդհանուր երկարությունը 27 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1900 մ: Արշավը բարդ է եւ դրան մասնակցելու համար արշավական փորձը պարտադիր է:

Մանրամասները՝ հղումով:

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:

 

Գիտարշավ ակումբ. Քայլարշավ Հորսի լիճ եւ Օրբելյանների քարավանատուն

 

Կիրակի օրն ակումբը կիրականացնի քայլարշավ դեպի Հորսի լիճ եւ Վայոց ձորի մարզում գտնվող Օրբելյանների քարավանատներ:

 

Արշավի սկզբում կայցելեք Հորս գյուղում գտնվող Չեսար Օրբելյան իշխանի պալատ (14-րդ դար), որը պահպանված եզակի իշխանական ապարանք է: Այնուհետեւ կքայլեք Հորսի լիճ, որի ափին կհանգստանաք եւ կվայելեք հայկական գինի: Նախատեսված է քայլել նաեւ դեպի Վարդենյաց (Սուլեյմանի) լեռնանցք:

 

Երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 10 կմ է:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Պատրաստեց Յանա Շախրամանյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին