Երեւան: Մեդիամաքս: Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը այսօր հույս է հայտնել, որ 1-2 օրվա ընթացքում «Արմավիա»-ի չվերթների վերսկսման հարցը դեպի Հալեպ կլուծվի:
Մեդիամաքս-ի հետ զրույցում նա ասել է, որ այդ հարցում կան որոշ դրական տեղաշարժեր:
Նրա խոսքերով, մինչ այդ սիրիահայ երեխաները կշարունակեն հանգստանալ Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում:
«Ես զրուցել եմ նրանց ծնողների հետ, իրենք ամեն ինչ հասկանում են: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա իրենց մոտ նորմալ` առօրյա-ճամբարային տրամադրություն է»,- նշել է Ֆիրդուս Զաքարյանը:
Սեպտեմբերի 3-ից “Արմավիա” ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է իր չվերթները դեպի Հալեպ, հաշվի առնելով Սիրիական ազատ բանակի սպառնալիքները եւ սիրիական կողմի հետ կապի բացակայությունը:
“Այս կերպ առաջին հերթին ապահովվում է ուղեւորների անվտանգությունը»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: