«Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրը Քեւին Սփեյսին է - Mediamax.am

1383 դիտում

«Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրը Քեւին Սփեյսին է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Երեւանյան «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի թատրոնի եւ կինոյի ամերիկացի հանրահայտ դերասան Քեւին Սփեյսին:

Վերջինս ոչ միայն կրկնակի օսկարակիր է, այլեւ արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաեւ «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»:

 

«Ոսկե ծիրան» փառատոնը տեղի կունենա հուլիսի 7-ից 14-ը։ Այս տարի եւս այն  հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի եւ այլն) կինոփառատոններից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին