Ալիեւի օգնական. Հայաստանի ժողովուրդը «պետք է հանրաքվե պահանջի» - Mediamax.am

6018 դիտում

Ալիեւի օգնական. Հայաստանի ժողովուրդը «պետք է հանրաքվե պահանջի»


Լուսանկարը` https://www.meydan.tv/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ Հայաստանի ժողովուրդը «պետք է սահմանադրության փոփոխությունների հանրաքվե պահանջի՝ ադրբեջանական տարածքների նկատմամբ հավակնություններից հրաժարվելու համար»։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Հաջիեւն իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում ասել է.

 

«Մենք մոտ ենք խաղաղությանը, քան երբեւէ, սակայն մնում են խոչընդոտներ, որոնք խանգարում են մեզ առաջ շարժվել: Դրանցից առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է, որտեղ հիշատակվում է Հայաստանի վերամիավորումը Ղարաբաղի ադրբեջանական տարածքների հետ։ Մենք ցանկանում ենք խաղաղության հասնել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլեւ երկրի ժողովրդի հետ, որը պետք է պահանջի սահմանադրության փոփոխության հանրաքվե՝ հրաժարվելով ադրբեջանական տարածքների նկատմամբ հավակնություններից»։

 

«Անհրաժեշտ է հանրաքվե, որտեղ հայերը ցույց կտան, որ չեն աջակցում Ղարաբաղի նկատմամբ հավակնություններին»,- հավելել է ադրբեջանցի պաշտոնյան։

 

Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ մեծ թվով ադրբեջանցիների նախնիները ծնվել են Հայաստանի ներկայիս հողերում, այդ թվում՝ Երեւանում, որը «պատմականորեն ադրբեջանական քաղաք էր»։

 

«Այս տարածքներից ադրբեջանցիները պետք է կարողանան վերադառնալ իրենց արմատներին։ Սակայն դա չի նշանակում ո՛չ տարածքային պահանջներ, ո՛չ էլ Հայաստանի ինքնիշխանության խախտում»,- հավելել է Ալիեւի օգնականը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին