Լույս կտեսնի «Գիլանի դիմանկարները» եզակի լուսանկարչական գիրքը - Mediamax.am

800 դիտում

Լույս կտեսնի «Գիլանի դիմանկարները» եզակի լուսանկարչական գիրքը


Լուսանկարը`


Rufus Publications հրատարակչությունը տպագրության է պատրաստել է «Գիլանի դիմանկարները» լուսանկարչական գիրքը:

Դրանում ներկայացված են Deep Purple-ի երգչի հազվագյուտ եւ անտիպ լուսանկարները, որոնք արվել են 1976-1983 թվականների ընթացքում:

 

240 էջանոց գրքում ներառված է ռոք երաժշտության մասին գրող անվանի լրագրող Ջոն Թաքերի ծավալուն հոդվածը:

 

 

Գիրքը հրատարակվելու է երկու ձեւաչափով:

 

Առաջինը կթողարկվի 500 օրինակով եւ կարժենա 70 դոլար:

 

Երկրորդը (50 օրինակ) լույս կտեսնի եզակի ոսպնյակային տպագրությամբ եւ կվաճառվի հատուկ ալյումինե պատյանով: Այս տարբերակի գինը կկազմի 430 դոլար:

 

Գիրքը կարելի է պատվիրել ապրիլի 24-ից սկսած, այս հղումով.

 

https://www.rufuspublications.com/rufusbooks/gillan/

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին