Թոնի Այոմին պատմել է, թե որն է Deep Purple-ի իր ամենասիրելի երգը - Mediamax.am

746 դիտում

Թոնի Այոմին պատմել է, թե որն է Deep Purple-ի իր ամենասիրելի երգը


Իեն Գիլանը եւ Թոնի Այոմին Հայաստանում 2019 թվականին
Իեն Գիլանը եւ Թոնի Այոմին Հայաստանում 2019 թվականին

Լուսանկարը` Մեդիամաքս


Classic Rock ամսագրի հերթական համարը նվիրված է բրիտանական հարդ ռոքի լեգենդներից մեկին՝ Deep Purple խմբին:

 

Queen, Black Sabbath, Kiss, Iron Maiden, Def Leppard, Bon Jovi խմբերի անդամները պատմել են Deep Purple իրենց ամենասիրելի երգերի մասին:

 

Black Sabbath-ի կիթառահար եւ հիմնադիր անդամ Թոնի Այոմին ասել է, որ ամենից շատ սիրում է Deep Purple-ի թվով չորրորդ՝ In Rock ալբոմը, որը թողարկվել էր 1971 թվականին:

 

 

«Այդ ալբոմում մեկ դասական երգ հետեւում է մյուսին, բայց Speed King-ը, իմ կարծիքով, անգերազանցելի է: Այն ցուցադրում է խմբի բոլոր անդամների լավագույն որակները: Մասնավորապես, Գիլանի երգելը եւ Ջոն Լորդի ստեղնայինները: Նրանք այնքան մեծ երաժիշտներ են», - ասել է Այոմին:

 

Հիշեցնենք, որ 1983 թվականին Իեն Գիլանը մեկ տարով դարձել էր Black Sabbath-ի անդամ եւ այդ ընթացքում խումբւ ձայնագրել էր Born Again ալբոմը:

 

 

Իեն Գիլանը եւ Թոնի Այոմին կրկին համագործակցել են 2010 թվականին՝ WhoCares սուպեռխմբի կազմում, որը հիմնադրել էին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարության համար միջոցներ հավաքագրելու նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին