«ՎԻՎԱ» ՀԿ-ն արցախցիների համար շարժական բժշկական շտաբեր է հիմնել - Mediamax.am

1072 դիտում

«ՎԻՎԱ» ՀԿ-ն արցախցիների համար շարժական բժշկական շտաբեր է հիմնել


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ «ՎԻՎԱ» բարեգործական հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ Արցախից բռնի տեղահանվածների համար բժշկական օժանդակության շարժական շտաբներ կգործեն:

Ինչպես հայտնել են հիմնադրամից, յուրաքանչյուր տեղահանված արցախցի կարող է ստանալ բժիշկ-մանկաբույժի եւ բժիշկ-թերապեւտի խորհրդատվություն, ինչպես նաեւ գրանցվել իր գտնվելու մարզի բուժհաստատություններում:

 

«Քրոնիկ հիվանդությամբ տառապող անձանց լրացուցիչ օժանդակության տրամադրման հարցերը լուծվում են հիվանդի խնդիրների ճշգրտումից հետո։

Հատուկ ուշադրություն է հատկացվում կանանց եւ երեխաներին։ Նրանք կարող են ստանալ հիգիենայի պարագաներ եւ մանկական տակդիրներ։ Դեղամիջոցների ստացման հարցերը լուծվում են տեղում բժիշկ-թերապեւտի կողմից»,- ասված է հաղորդագրությունում:

 

Շտաբեր դիմող քաղաքացիները պետք է իրենց հետ ունենան անձնագիր եւ երեխաների ծննդյան վկայականներ։

 

Շարժական շտաբներն աշխատում են երկուշաբթիից կիրակի՝ ժամը 10:00-ից 19:00-ը։

 

Հայաստանի հինգ մարզում գործող շտաբերի հասցեներն են՝

 

Հրազդան, Միկրոշրջան փող.13, 16/1

Արտաշատ, Մշակույթի տուն

Էջմիածին, Շահումյան փող. 60

Գյումրի, Գարեգին Նժդեհի փող. 3

Գորիս, Գուսան Աշոտի փող. 26

Վանաձոր, №5 կլինիկա, Տարոն-2 տարածք, 10-1:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին