Երեւանի կենտրոնում բացվել է չորրորդ «Էպիգրաֆ» գրախանութը - Mediamax.am

2376 դիտում

Երեւանի կենտրոնում բացվել է չորրորդ «Էպիգրաֆ» գրախանութը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանի կենտրոնում՝ Մաշտոց 43 հասցեով, բացվել է թվով չորրորդ «Էպիգրաֆ» գրախանութը:

 

Արինե Քեշիշյանը, Դավիթ եւ Շահեն Մեհրաբյանները առաջին «Էպիգրաֆ»-ը Կոմիտաս 65 հասցեում բացել էին 2018 թվականի սեպտեմբերին:

 

2021 թվականի մարտին Աբովյան, 16 (Նկարիչների միության շենքում) բացվեց երկրորդ «Էպիգրաֆը», որին հետեւեց երրորդը՝ «Մեգամոլ» առեւտրի կենտրոնի երկրորդ հարկում:

 

Նոր «Էպիգրաֆ» բացվել է այն շենքում, որտեղ ապրել է ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ի տարբերություն մնացած «Էպիգրաֆ»-ների, այս մեկը երկհարկանի է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջին հարկում կարող եք սուրճ գնել եւ բարձրանալ երկրորդ հարկի սրահներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմնադիրներն ասում են, որ նոր «Էպիգրաֆ»-ում փորձել են առավել հստակ զոնավորում ստանալ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեղարվեստական գրականությունը, արվեստին նվիրված կատալոգներն ու ալբոմները, ռուսերեն եւ անգլերեն գրքերը, նկարչական պարագաները, գրենական պիտույքները՝ բոլորն առանձին սրահներում են:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ի տարբերություն շատ այլ գրախանութների, նոր «Էպիգրաֆ»-ում գրքերը շարված եւ դասակարգված են այնպես, որ այցելուն իրեն առավել հարմարավետ ու հանգիստ է զգում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Սրահներում դրված են աթոռներ՝ մարդիկ կարող են նստել, թերթել գրքերը, զրուցել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմնադիրներն ասում են, որ այդպիսով փորձում են գրախանութը վերածել մշակութային շփման հարթակի եւ չեն բացառում, որ այստեղ նաեւ հանդիպումներ, քննարկումներ եւ շնորհանդեսներ կլինեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին