«Արվե՞ստ, կենտրո՞ն». նոր «Էպիգրաֆ» Նկարիչների միության շենքում - Mediamax.am

exclusive
4385 դիտում

«Արվե՞ստ, կենտրո՞ն». նոր «Էպիգրաֆ» Նկարիչների միության շենքում


Լուսանկարը` Մեդիամաքս

Արինե Քեշիշյանը
Արինե Քեշիշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Էպիգրաֆ»

Լուսանկարը` «Էպիգրաֆ»

Լուսանկարը` «Էպիգրաֆ»

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Էպիգրաֆ»

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Էպիգրաֆ»

Լուսանկարը` «Էպիգրաֆ»

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Օրեր առաջ արվեստի եւ գրականության սիրահարների համար «Էպիգրաֆ» գրախանութը հայտնեց լավ նորությունը․ մարտի 1-ից այն արդեն գործում է նաեւ նոր հասցեում՝ Նկարիչների միության շենքում։

 

Մեդիամաքսը զրուցել է «Էպիգրաֆի» համահիմնադիր Արինե Քեշիշյանի հետ արթ խանութի հայեցակարգի ու նոր մասնաճյուղի առանձնահատկությունների մասին։

 

Ռայկոմի փոխված մթնոլորտը

 

«Էպիգրաֆ»-ի պատմությունը սկսել է 2018 թվականի սեպտեմբերից, երբ Արինե Քեշիշյանը, Դավիթ եւ Շահեն Մեհրաբյանները որոշում են կյանքի կոչել արվեստի եւ ճարտարապետության ոլորտում պակասող արթ խանութի գաղափարը։

 

«Ինքս լինելով ճարտարապետ՝ ուսանողական տարիներին զգացել եմ ճարտարապետական մասնագիտական գրականության պակաս։ Անգամ եթե կային որոշ գրքեր, գնային սանդղակը շատ բարձր էր դրված՝ ուսանողին ոչ հասու, գրադարաններում եւս չկար նման գրականություն։ Այսպես, որոշեցինք գրախանութի  արդեն ձեւավորված հայեցակարգին, որտեղ առկա էր գրականությունը, արվեստը, ավելացնել նաեւ ճարտարապետությունը»,- պատմում է Արինե Քեշիշյանը։

Արինե Քեշիշյանը Արինե Քեշիշյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցանկանում էին ստեղծել այնպիսի միջավայր, որն իր յուրաքանչյուր բաղադրիչով կկապվի արվեստի հետ։ Առաջին գրախանութը բացվեց Կոմիտաս 65 հասցեում՝ «Ռայկոմում», ինչը բավականին տարօրինակ էր։

 

«Տեղի բնակիչների համար զարմանալի էր, որ այդտեղ չի բացվում, օրինակ, տնտեսական կամ մթերային խանութ։ Անընդհատ ասում էին, որ մենք այդտեղ ձախողելու ենք, բայց մենք որոշեցինք գնալ այդ ռիսկին։ Սկզբնական շրջանում իսկապես շատ դժվար էր. տարածքում մեզ բացարձակ չէին հասկանում։ Հետզհետե փորձեցինք աշխատել տեղի հաճախորդների հետ, շուտով մեր մասին իմացան նաեւ սոցիալական ցանցերի միջոցով։ Այդ հարթակում եւս փորձում էինք այլ ոճով ներկայանալ՝ մատուցելով հետաքրքիր լուսանկարներ՝ սովորական ապրանքի գովազդի փոխարեն։ Այսինքն՝ որոշեցինք էսթետիկան բերել նաեւ սպասարկման ոլորտ»,- մանրամասնում է Արինեն։

Լուսանկարը` «Էպիգրաֆ»

«Արվե՞ստ, կենտրո՞ն»

 

«Էպիգրաֆ»-ի հավատարիմ հաճախորդներից շատերն են պարբերաբար նշել, որ տարածքն այնքան էլ հարմար չէ, ու ուրախ կլինեին արթ խանութը նաեւ Երեւանի կենտրոնում տեսնել։ Սակայն «Էպիգրաֆ»-ի թիմը, ի սկզբանե, այլ նպատակ ուներ՝ փոխել միջավայրը կենտրոնից դուրս գտնվող հատվածներում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ուզում էինք քաղաքի տարբեր հատվածներում, օրինակ, Բանգլադեշում, Մասիվում փոքր կետեր հիմնելով անել այն, ինչ փորձեցինք անել Ռայկոմում։ Ի սկզբանե ասել ենք, որ կենտրոնում մասնաճյուղ չենք ուզում բացել, որովհետեւ մեր կարծիքով՝ այն արդեն իսկ բավականին հագեցած է, մինչդեռ մնացած հատվածներն անտարբերության են մատնված։ Հետո ունեցանք այս տարբերակը՝ լինել Նկարիչների միության շենքում, ու նման ձեւաչափը մեզ բավականին հետաքրքրեց նաեւ համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարով»,- մանրամասնում է Արինեն։

Լուսանկարը` «Էպիգրաֆ»

«Էպիգրաֆը» արթ խանութ եւ գրախանութ լինելուց բացի, նաեւ ճարտարապետությանը, նկարչությանն ու ընդհանուր առմամբ արվեստին առնչվող հետաքրքիր դասընթացներ, դասախոսություններ էր նախաձեռնում նախքան համավարակը։ Այս ուղղությունը եւս նախատեսում են վերսկսել՝ իրականացնելով տարբեր հետաքրքիր նախագծեր։

 

Այնուամենայնիվ, համավարակից բիզնեսը բավականին տուժել էր, իսկ երբ արդեն ստեղծվել էր նոր մասնաճյուղ բացելու հնարավորությունը, սկսվեց պատերազմը։

 

«Անդառնալի կորուստ ունեցանք։ Մեր շատ հարազատ եղբայրը՝ Արեն Մեհրաբյանը, որ ի սկզբանե եղել է «Էպիգրաֆի» ստեղծման ակունքներում, զոհվեց պատերազմի ժամանակ։ Մեզ համար շատ դժվար էր նման կորստից հետո ուժերը հավաքելը, սակայն թիմը շատ կարճ ժամանակում մեծ ջանքեր ներդրեց ու ծրագիրն իրականացվեց»,- պատմում է Արինեն։

 

Նրա խոսքով՝ արվեստի գործերի պատկերներով «Էպիգրաֆ»-ի սթիքերների շարքի գաղափարը հենց Արենն է տվել, ինքն էլ արել է առաջին մշակումները։ Դրանք հենց իրենց արտադրանքն են, ու քանի որ արձագանքները խիստ դրական են, առաջիկայում կրկին կհամալրեն շարքը։

Լուսանկարը` «Էպիգրաֆ»

Նոր «Էպիգրաֆ»-ի առանձնահատկությունը

 

Նոր մասնաճյուղը «Էպիգրաֆ»-ի ավելի փոքր տարբերակն է։ Որոշակի բաժիններ այստեղ բացակայում են։ Գրականության առումով շեշտը դրված է արվեստի, ճարտարապետություն, նկարչություն, փիլիսոփայություն, իմացաբանական գրքերի վրա, կան տարբեր տեսակի հետաքրքիր կատալոգներ, իսկ գեղարվեստական գրականությունը հիմնականում բացակայում է։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կոմիտաս 65 հասցեի մասնաճյուղում ունենք 100-ից ավելի թղթերի տեսականի, որոնց շատ փոքր մասն է նոր խանութում ցուցադրված։ Եթե հաճախորդին թուղթ է անհրաժեշտ, ուղղորդում ենք մյուս մասնաճյուղ։ Այս կերպ նաեւ կապ ենք ստեղծում քաղաքի կենտրոնի եւ մյուս հատվածների միջեւ, ինչը կարծում եմ, շատ կարեւոր է։

 

Առաջիկայում նախատեսում ենք ընդլայնել արվեստի մասնագիտական գրականության ընտրանին։ Քանի որ այս տարածքում շատ է նկարիչների, ճարտարապետների, արվեստագետների շարժը, ներկայանալու ենք ավելի շատ այդ ուղվածությամբ»,- ասում է Արինեն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Անտարբեր մոտեցում

 

Արինեի խոսքով՝ թեեւ մի քանի օր է, ինչ գործում են, դրական արձագանքներն արդեն իսկ շատ են։ Ստացել են նաեւ համագործակցության տարբեր առաջարկներ։ Այնուամենայնիվ, հասարակության շրջանում գուցե կար այդ կարծրատիպը, որ եթե գրախանութը Ռայկոմում է, չարժե համագործակցել։ Արինեն հուսով է, որ «Էպիգրաֆը» կոտրել է դա։

 

«Ինձ համար որպես ճարտարապետի շատ կարեւոր է, որ ծայրամասերն ունենան որոշակի ստեղծված միջավայր։ Այս պահին դրա լուծումը տեսնում եմ միայն մասնավոր փորք նախագծերի միջոցով։ Քանի որ առաջին մասնաճյուղի մեր տարածքը բավականին մեծ քաղաքաշինական խաչմերուկում է, շատ ենք փորձել կապվել քաղաքապետարանի, թաղապետարանի հետ՝ ցանկանալով այդ հատվածի ուղղությամբ ուշադրություն կենտրոնացնել, սակայն ապարդյուն։ Ինքներս մաքրել ենք պատերը, հիմա էլ նոր հարեւաններ ունենք, որոնց հետ համատեղ կփորձենք ինչ-որ վերաբերմունք ցույց տալ այդ տարածքին»,- ասում է Արինեն։

Լուսանկարը` «Էպիգրաֆ»

Դեպի մտածողության փոփոխություն

 

Արինեի խոսքով՝ արվեստի մասնագիտական գրականության վաճառքն իսկապես շատ բարդ է, եւ եթե չլիներ պարագաների վաճառքը, այդ բիզնեսն ինքնուրույն չէր կարողանա գոյատեւել։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս խնդիրը գալիս է համալսարանններից, որտեղ ուսանողը չի սովորում կարդալու կարեւորությունը։ Ես էլ ընդամենը 2 տարի առաջ եմ ավարտել, ինքս էլ դրա միջով եմ անցել։ Կրթությունը պետք է խրախուսի ավելի շատ կարդալն ու զարգանալը։ Համալսարանները պետք է նպաստեն նրան, որ ուսանողները ձգտեն հետազոտություններ ու վերլուծություններ անել, ոչ թե սահմանափակվեն այս կամ այն ճարտարապետի մասին տեղեկատվություն հավաքելով։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այժմ մեծ մասամբ ճարտարապետության մասնագիտական ուղղվածության գիրք գնում են միայն նվիրելու համար, մարդիկ շատ հազվադեպ են իրենք իրենց համար գնում։ Նվեր գնելիս էլ մեկ այլ խնդիր է առաջանում։ Ճարտարապետական հրաշալի գրքեր ունենք, որոնց կազմերը պատկերներ չունեն, հասարակ են։ Չենք կարողանում այդ գրքերը վաճառել, որովհետեւ նվեր ընտրելիս չեն ցանկանում դրանք վերցնել, ասում են՝ սիրուն չեն։ Ավելի շատ գնում են կատալոգային գրքեր»,- պատմում է Արինեն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Խնդրահարույց է նաեւ հայկական շուկայում բիզնես մտածողությունը, որտեղ մրցակցությունն անառողջ է։

 

«Երբ մենք մտանք ոլորտ, արդեն կային կայացած խանութներ։ Փորձել ենք հնարավորինս պահել բիզնես էթիկան, ներկայացնել այն պարագաները, որոնք մինչ այդ Հայաստանում առկա չէին։ Չենք փորձել փոխարինել որեւէ մեկին։ Հայաստանում այս մոտեցմամբ առաջնորդվելը բավականին դժվար է, որովհետեւ շուկան շատ փոքր է։ Այնուամենայնիվ, փորձում ենք ոչ թե ինտեգրվել արդեն առկա մոտեցումներին, այն առաջ տանել նորը։ Գուցե մեզանից ոգեշնչված եւս 10 հոգի նույնն անի՝ փորձելով այլ կերպ մտածել, այլ կերպ համագործակցել, ու ի վերջո, մտածողությունը փոխվի»,- ամփոփում է Արինեն։

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին