ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր միջուկային ռեակտորների կառուցումը - Mediamax.am

2209 դիտում

ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր միջուկային ռեակտորների կառուցումը


Լուսանկարը` defense.gov


Երեւան։ Մեդիամաքս։ Եվրոպային եւ Եվրասիային ամերիկյան օգնության համակարգող Մարիա Լոնգին ասել է, որ ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանում փոքր միջուկային ռեակտորների կառուցումը:

«Մի շարք երկրներում, ներառյալ Հայաստանը, մենք գնահատում ենք ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման ծրագրերը, որոնք կարող են նպաստել Ռուսաստանից եւ Չինաստանից ավելի մեծ էներգետիկ անկախությանը», - ասել է Լոնգին՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի կազմակերպած լսումների ժամանակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին