Մահացել է կալանված պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը - Mediamax.am

2878 դիտում

Մահացել է կալանված պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը


Լուսանկարը` armeniasputnik.am


Երեւան։ Մեդիամաքս։ Այսօր դատարանի դահլիճում մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

Դա տեղի է ունեցել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, որտեղ պետք է կայանային Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումներ։ Դատապաշտպանի ելույթի ժամանակ Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է, նա կորցրել է գիտակցությունը:

 

Քիչ անց հայտնի է դարձել, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:

 

Արմեն Գրիգորյանը 57 տարեկան էր, նա հայտնի էր հանրությանը Ուրախների եւ հնարամիտների «ԵրՄԻ» թիմում իր ելույթներով եւ Ռուսաստանում իր պրոդյուսերական գործունեությամբ։

 

Արմեն Գրիգորյանը անազատության մեջ էր մայիսի 17-ից՝ ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու մեղադրանքով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին