Դավիթ Բաղդասարյան. Արժեք ստեղծելը փողից կարեւոր է - Mediamax.am

exclusive
1436 դիտում

Դավիթ Բաղդասարյան. Արժեք ստեղծելը փողից կարեւոր է


Լուսանկարը` Մեդիամաքս


BigStory VC վենչուրային հիմնադրամի համահիմնադիր, Krisp ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը վստահ է, որ IT-ոլորտում ներդրումներն արվում են ոչ թե գաղափարի, այլ այն իրագործող թիմի մեջ:

 

2021թ. նոյեմբերի 1-ին Դավիթ Բաղդասարյանը, Krisp-ի համահիմնադիր եւ նախագահ Արտավազդ Մինասյանը եւ Podcastle AI-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Արտո Երիցյանը հայտնել էին BigStory VC վենչուրային հիմնադրամ հիմնելու մասին, որն առաջիկա 2 տարվա ընթացքում $ 10 մլն կներդնի մոտ 24 հայկական ստարտափների մեջ։

 

«Կարմիր թել» հաղորդաշարի ընթացքում Դավիթ Բաղդասարյանը խոսել է BigStory VC-ի նպատակների, հայաստանյան ստարտափ-միջավայրի, գիտության եւ կրթության կարեւորության մասին:

 

 

Զրույցի թեմաներն են.

 

00:30` ինչպես եւ ինչու ստեղծվեց BigStory VC վենչուրային հիմնադրամը

 

02:30` Հայաստանում ստարթափների «բումի» կանխատեսումը

 

04:00` երբ եւ ինչպես Հայաստանում սկսեցին պրոդուկտ ստեղծվել

 

08:20` ի՞նչ արժի Krisp-ն այսօր

 

09։02` մեծ փողեր vs. աշխարհը փոխելու ցանկություն

 

15:40` հայկական ծագումով ստարթափների ներգրավված ներդրումների ծավալը

 

19:00` «Գիտուժ» նախաձեռնությունը, ԽՍՀՄ ժառանգությունն ու Krisp-ի ստեղծումը

 

22:37` կրթական ոլորտը՝ որպես յուրահատուկ խառնարան

 

26:55` BigStory VC-ի ներկան ու ապագան, հնարավոր նոր ֆոնդը

 

28:54` ներդրումներ ստանալ Հայաստանում, թե՞ Սիլիկոնյան հովտում

 

31:40` think big-ի հեռանկարը՝ փոքր շուկայի եւ միատարր հասարակության պայմաններում

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին