Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական հեռարձակողների միությունն /EBU/ այսօր հայտարարել է, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք "Եվրատեսիլ 2012”-ին:
Ինչպես հաղորդել է երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքը, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է EBU-ին, որ հրաժարվում է մասնակցել միջոցառմանը:
“Մենք խորապես հիասթափված ենք Հայաստանի` այս տարվա մրցույթին չմասնակցելու որոշումից”,- Եվրոպայի հեռարձակողների միության անունից ասել է Ջոն Օլա Սենդը:
Մրցույթի գործադիր տնօրենը նշել է, որ հայկական կողմին մասնակցել համոզելու իրենց ջանքերն ապարդյուն են անցել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: