Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Տիրանայում հանդիպման ժամանակ «երկուստեք կարեւորել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը»։
Կառավարությունից հայտնել են, որ Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը «կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը եւ կարեւորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը»:
















