Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը զրուցելու է Սերժ Սարգսյանի հետ - Mediamax.am

1420 դիտում

Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը զրուցելու է Սերժ Սարգսյանի հետ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը պայմանավորվել է զրույց ունենալ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որը նկարահանվելու է:

Մհեր Մկրտչյանը մի քանի օր առաջ մեծ էկրանին հայտնված «Իշխանություն» ֆիլմի հեղինակն է:

 

«Ֆիլմում իմ ստեղծած կերպարներից մեկն էլ նախագահի կերպարն է, եւ ես ունեի հնարավորություն ֆիլմը դիտելու ընթացքում հարցեր տալու նրան: Իսկ հարցերը նոր հարցեր ծնեցին: Պայմանավորվեցինք խոսել ֆիլմի մեջ տեղ գտած իրականի եւ ոչ իրականի մասին, ֆիլմի իշխանության եւ իրական իշխանության մասին: Ու ոչ միայն՝ 2018-ի մասին, մարդկանց մասին... Նկարահանելու ենք մեր զրույցը: Ես լրագրող չեմ, մեր զրույցը էդ տեսանկյունից կլինի ոչ պրոֆեսիոնալ, բայց անկեղծ», - ասել է Մհեր Մկրտչյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին